Четверг, 18.12.2025, 23:15Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Ջոտտո դի Բոնդոնե
16:51
Ջոտտո դի Բոնդոնե
Իտալացի նկարիչ Ջոտտոն Նախավերածննդի արվեստի նշանավոր 
ներկայացուցիչներից է և Վերածննդի արվեստի նախակարապետը: Նրա ստեղծագործությամբ եվրոպական գեղանկարչության մեջ սկզբնավորվել է նոր փուլ: 

Ջոտտոն հավանաբար 1280–90 թթ-ին սովորել է իտալացի հայտնի նկարիչ Չիմաբուեի (Չեննի դի Պեպո) արվեստանոցում: 1300-ական թվականներին աշխատել է Պադուայում, Ֆլորենցիայում, Հռոմում, Նեապոլում, Միլանում և այլ քաղաքներում, մեծ հեղինակություն վայելել ժամանակակիցների շրջանում: 1327 թ-ին անդամագրվել է ֆլորենտական գեղանկարիչների համքարությանը: 1334 թ-ից ղեկավարել է Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի (զանգակատան նախագիծը վերագրվում է Ջոտտոյին, կառուցվել է 1334–59 թթ-ին՝ ընդհատումներով) և քաղաքային ամրությունների շինարարությունը: Նա առաջինն է հրաժարվել միջնադարյան իտալա-բյուզանդական արվեստի կանոններից ու ավանդույթներից և աշխարհիկ երանգներ մտցրել կրոնական սյուժեներում. աշխարհը ներկայացրել է իրականին համարժեք՝ ըստ նրա հիմնական հատկանիշների՝ նյութեղենության և տարածականության: Ջոտտոն մշակել է գունային լուսաստվերի հնարքներ, որոնք նրա գործերին հաղորդել են քանդակին բնորոշ ծավալայնություն՝ միաժամանակ պահպանելով գույնի մաքրությունն ու դեկորատիվությունը Ջոտտոյի վաղ շրջանի գործերից են Ասսիզիի Սան Ֆրանչեսկո համալիրի Վերին եկեղեցու որմնանկարներից մի քանիսը (1290–99 թթ., որոշ հետազոտողներ ժխտում են Ջոտտոյի հեղինակ լինելը): Նրա արվեստի վրա նկատելի է ուշ անտիկ շրջանի գեղանկարչության ազդեցությունը: 1304–06 թթ-ին Ջոտտոն ստեղծել է Պադուայի Սկրովենյիի կապելլայի (փոքր կառույց կամ առանձնացված սենյակ՝ ընդհանուր կառույցում) եռաշարք որմնանկարները, որոնք պատկերում են Մարիամի և Քրիստոսի երկրային կյանքի ուղին. դրանք կառուցվածքի պարզությամբ ու շարժումների արտահայտչականությամբ, պայծառ, տոնական գուներանգով Նախավերածննդի գեղանկարչության գլուխգործոցներից են: 
XIV դարի սկզբին Ջոտտոն ստեղծել է Ֆլորենցիայի Բադիա եկեղեցու որմնանկարները (1300–02 թթ.), ինչպես նաև Ավագ խորանի մի շարք պատկերներ, որոնցից առավել նշանավոր է «Տիրամոր փառաբանումը» (1310–20 թթ.): Ջոտտոյի ուշ շրջանի գործերից են Հովհաննես ավետարանչի, Հովհաննես Մկրտչի, Ֆրանցիսկ Ասսիզացու (Ֆրանցիսկյանների միաբանության հիմնադիր) վարքագրությունների թեմաներով Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցու Պերուցցի (մոտ 1320 թ.) և Բարդի (1320–25 թթ.) կապելլաների որմնանկարները, որոնք խաղաղ հանդիսավորությամբ, կուռ հորինվածքով և զուսպ գունաշարով օրգանապես միահյուսված են կառույցների ճարտարապետական առանձնահատկություններին:
Առավել հայտնի են նաև նրա «Հուդայի համբույրը» (1305 թ.), «Պիետտա» («Ողբ Քրիստոսի», 1303–06 թթ.) որմնանկարները. առաջինում պատկերված են 2 հակադիր կերպարներ՝ Քրիստոսը և Հուդան. Աստծու որդուն հայտնի է իր ճակատագիրը, նա հանգիստ նայում է դավաճանի չար աչքերին, իսկ Հուդան հազիվ է դիմանում այդ փորձությանը՝ չկարողանալով թաքցնել իրեն համակող սարսափը: «Պիետտան» նույնպես լի է դրամատիզմով. Քրիստոսի մահը ողբում են նրա շուրջը հավաքված մարդիկ, իսկ երկնքից նրանց են հետևում արտասվող հրեշտակները:
Ջոտտոյի գործերից են նաև Սբ Պետրոս եկեղեցու ճակատի «Նավիչելլա» խճանկարը և «Նշանավոր մարդիկ» գեղանկարների շարքը (չեն պահպանվել):
Просмотров: 775 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: