 |

 |
| Пятница, 19.12.2025, 16:11 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Март » 12 » Նարգես
|
Նարգեսը (նարցիս) շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույս է: Հայտնի է նարգեսի մոտ 60 տեսակ՝ տարածված Միջերկրածովյան երկրներում: Նեղտերև վայրի նարգեսը հանդիպում է Անդրկարպատներում: ՀՀ-ում բնության մեջ չի հանդիպում: Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, սպիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներում: Ծաղկակիր ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 35սմ: Տերևներն արմատամերձ են, նեղ գծաձև: Ծաղիկները հիմնականում մեկական են, կան նաև ողկույզներով: Պտուղը տուփիկ է: Նարգեսի բոլոր տեսակները թունավոր են: Սոխուկներն ու տերևները պարունակում են լիկորին ալկալոիդ, որն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող հատկություններ, արգելակում է բարձրակարգ բույսերի ու ծովային ջրիմուռների բջիջների բազմացումն ու աճը:
|
|
Просмотров: 357 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |