Четверг, 26.06.2025, 04:42Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Ներսիսյան դպրոց
16:38
Ներսիսյան դպրոց
Ներսիսյան դպրոցը հիմնադրվել է 1824 թ-ին, Թիֆլիսում՝ 
Թիֆլիսի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ: Իր 100-ամյա գործունեության ընթացքում դպրոցը եղել է հայ մշակույթի օրրան, տվել հազարավոր շրջանավարտներ, որոնք անգնահատելի 
ծառայություն են մատուցել հայրենի մշակույթին և գիտությանը: 

Ներսիսյան դպրոցն սկզբնապես կոչվել է Թիֆլիսի հայոց ուսումնարան, 1826–37 թթ-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան հայոց ուսումնարան: Առաջին ուսումնական տարում ունեցել է 3 դասարան, 80 աշակերտ, հաջորդ 2 տարիներին ավելացել են 4-րդ և 5-րդ դասարանները. սովորողների թիվը հասել է 360-ի: 1836 թ-ին փակվել և 1837 թ-ին վերաբացվել է որպես հոգևոր սեմինարիա՝ 4 դասարանով: Հիմնադրման օրից ունեցել է տպարան: Առաջին տեսուչը (1824–30 թթ.) առաջադեմ մանկավարժ, հասարակական, քաղաքական գործիչ Հարություն Ալամդարյանն էր, որը մշակել է դպրոցի վարչական և բարոյակրթական աշխատանքների կանոնները: Նրա տեսչության ժամանակահատվածն անվանվել է «դար Ալամդարյանի» և համարվել դպրոցի գործունեության ամենաբեղուն շրջանը: 1843 թ-ին Ներսես Ե Աշտարակեցին, ընտրվելով կաթողիկոս, դպրոցը վերակառուցել է միջնակարգի ծրագրով, իսկ 1848 թ-ին ստեղծել է հոգաբարձություն:
Ներսիսյան դպրոցը նոր վերելք է ապրել 1850-ական թվականներից, երբ դարձել է կրթական-լուսավորական շարժման դրոշակակիրն ու օրենսդիրը արևելահայ իրականության մեջ: Դպրոցական ծրագրում ավելացվել են բնագիտական մի շարք առարկաներ, արգելվել են մարմնական պատիժները, ուշադրության կենտրոնում է եղել աշխարհաբարի ուսուցումը: 1877 թ-ին դարձել է լրիվ միջնակարգ: Այստեղ մշակված նոր ուսումնական ծրագրերը, ուսուցման առաջավոր եղանակները, ղեկավարման հոգաբարձական ձևն աստիճանաբար տարածվել են արևելահայ բոլոր դպրոցներում:
1924 թ-ին Ներսիսյան դպրոցն ավարտել են նրա վերջին՝ 25 շրջանավարտները. 1925 թ-ին վերածվել է աշխատանքային դպրոցի:
Տարբեր տարիների դպրոցի տեսուչներ են եղել Գաբրիել Պատկանյանը, Պետրոս Շանշյանը, Ստեփանոս Նազարյանը, Սեդրակ Մանդինյանը և ուրիշներ: Ներսիսյան դպրոցի անվանի սաներից են Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հայկ Բժշկյանցը (Գայ), Անաստաս Միկոյանը, Աշխարհաբեկ Քալանթարը, ակադեմիկոսներ Վարդան Գուլքանյանը, Գուրգեն Սևակը, ճարտարապետներ Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը, Գևորգ Քոչարը, դերասաններ Արամ Վրույրը, Ավետ Ավետիսյանը, ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Ամո Խարազյանը և ուրիշներ: Դպրոցում դասավանդել են ճանաչված գիտնականներ՝ պատմաբաններ Լեոն, Հակոբ Մանանդյանը, ազգագրագետ Ստեփան Լիսիցյանը, գրողներ Գաբրիել Սունդուկյանը, Ղազարոս Աղայանը, Ծերենցը, Պերճ Պռոշյանը, գրականագետ Մանուկ Աբեղյանը և ուրիշներ:
1951 թ-ին դպրոցի մի խումբ սաների նախաձեռնությամբ Երևանում ստեղծվել է ներսիսյանցիների ընկերությունը, որը կազմակերպում էր նախկին շրջանավարտների հավաքներ, 1965 թ-ին հրատարակել է «Անմոռաց դեմքեր. Ներսիսյան դպրոցի սաներ» գիրքը: Ներսիսյան դպրոցի մասին գրվել են տասնյակ այլ գործեր՝ արժևորելով նրա դերն ու նշանակությունը կրթության ոլորտում: 
Просмотров: 721 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: