Четверг, 26.06.2025, 05:29Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Նիկարագուա
16:44
Նիկարագուա
Նիկարագուա պետությունը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում: Նրան են պատկանում նաև Կարիբյան ծովի մի շարք փոքր կղզիներ: Արևմուտքում ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի, արևելքում՝ Կարիբյան ծովի ջրերով: Ռելիեֆը բազմազան է. կենտրոնում և հյուսիսում  են գետահովիտներով մասնատված Կորդիլիերա Իսաբելա, Կորդիլիերա դե Դարիեն բարձրավանդակները և Ուապա լեռները, արևելյան մասը (Մոսկիտյան ափը) կուտակումային հարթավայր է: Խաղաղօվկիանոսյան ափին ձգվում է Էլ Վիեխո (1780 մ), Մոմոտոմբո (1258 մ), Օմետեպե (1556 մ) և այլ գործող հրաբուխների շարքը: Ընդերքում կան ոսկու, արծաթի, պղնձի, նիկելի, նավթի հանքավայրեր:
Հյուսիս-արևելքում կլիման խոնավ արևադարձային է, պասսատային, հարավ-արևմուտքում՝ մերձհասարակածային: 
Խոշոր գետերն են Ռիո Գրանդեն, Ռիո Էսկոնդիդոն, Կուկալայան, Ռիո Նեգրոն: Լճերից նշանավոր են Նիկարագուան և Մանագուան, որոնք միանում են Տիպիտապա գետով, իսկ Սան Խուան գետի հետ կազմում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներն իրար միացնող ջրային ուղին: Երկրի տարածքի գրեթե կեսը անտառածածկ է, տարածված կենդանիներն են լայնաքիթ կապիկը, մրջնակերը, շատ են կրծողները, սողունները, թռչունները:
Նիկարագուայի հնագույն բնակիչները եղել են հնդկացիներ (հիմնականում Մեքսիկայից եկած ացտեկներ ու տոլտեկներ), որոնց ցեղային առաջնորդներից մեկի՝ Նիկարաոյի անունով էլ կոչվել է երկիրը: 1502 թ-ին ափ են իջել առաջին իսպանացիները: 1522 թ-ից սկսվել է երկրի նվաճումը, և այն դարձել է իսպանական գաղութ՝ Լեոն կենտրոնով: XIX դարի կեսից Նիկարագուայում գերիշխանության համար պայքարել են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը: 1909 թ-ից, որոշ ընդհատումներով, ԱՄՆ-ը նվաճել է Նիկարագուայի տարածքը, որի դեմ պայքարի է դուրս եկել Ա. Սանդինոյի գլխավորած ջոկատը և ԱՄՆ-ին հարկադրել դուրս բերել իր զորքերը: 1934 թ-ին Ա. Սանդինոն դավադրաբար սպանվել է գեներալ Ա. Սոմոսայի հրամանով, որը շուտով դարձել է նախագահ, և երկրում հաստատվել է Սոմոսա ընտանիքի բռնապետությունը: 1970-ական թվականների 2-րդ կեսից ծավալված երկարատև պայքարի շնորհիվ Նիկարագուայի ժողովուրդը 1979 թ-ին ազատվեց Սոմոսաների բռնապետական ռեժիմից:
Երկրի բնակչության 85%-ը նիկարագուացիներն են, որոնք բնիկ հնդկացիների և վերաբնակիչների սերունդներն են: 
Խոշոր քաղաքներն են Մանագուան, Լեոնը, Գրանադան:
Նիկարագուան ագրարային երկիր է: Մշակում են բամբակենի, ծխախոտ, բրինձ, շաքարեղեգ, եգիպտացորեն, սրճենի: Կան տեքստիլ, կոշիկի, մետաղամշակման ոչ մեծ ձեռնարկություններ:
Նիկարագուայի հնդկացիների հնագույն մշակույթները կրել են Մեքսիկայի, Կոլումբիայի և Պանամայի քաղաքակրթությունների ազդեցությունը: Հայտնաբերվել են ժայռապատկերներ, քարե քանդակազարդ շրջանաձև սյուներ, արտահայտիչ դեմքերով արձաններ ու արձանիկներ և այլն, Մանագուան կառուցապատված է XX դարի ճարտարապետական կառույցներով: Ժողովրդական արվեստներից տարածված են փայտի փորագրությունը, խեցեգործությունը, ասեղնագործություն
Просмотров: 341 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: