Четверг, 26.06.2025, 07:40Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Նիկողոսյան Նիկողայոս
16:46
Նիկողոսյան Նիկողայոս
ՀՀ և ՌԴ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը 
ժամանակակից հայկական մոնումենտալ քանդակագործության 
նշանավոր ներկայացուցիչներից է:

Նիկողայոս Նիկողոսյանը 1947 թ-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: 1944 թ-ից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: 
1940-ական թվականներին ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» մանրաքանդակների շարքը, «Չեմ ասի», «Վերջին խուրձը» թեմատիկ հաստոցային քանդակները: Նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես նույն շրջանում կերտած բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, դաշնակահար Կոնստանտին Իգումնովի և ուրիշների դիմաքանդակներում:
1950-ական թվականներին Նիկողոսյանի ստեղծագործության գերիշխող ժանրը դիմաքանդակն էր, որի առավել բնորոշ կողմերը բացահայտվել են 1960–70-ական թվականներին ստեղծած ժամանակակիցների կերպարներում: Լավագույն գործերից են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսոր Եվգենի Սիմոնովի, քանդակագործ Արա Սարգսյանի, դերասան Սերգեյ Մարտինսոնի, կենսաբան Գուրգեն Ավետիսյանի դիմաքանդակները, որոնց առանձնահատուկ լիցք են հաղորդում նյութի դինամիկ մեկնաբանությունը, մոդելի ընկալման սրությունն ու պլաստիկությունը: Բարդ հոգեբանական նկարագիր ունեն Միքայել Նալբանդյանի և ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի` կոմպոզիցիոն տարբեր լուծումներով կիսանդրիները:
Նիկողոսյանի արվեստում նշանակալի տեղ ունի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործությունը: Երևանում հայտնի են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի և այլ հուշարձաններ: Արժեքավոր են նաև նրա ստեղծած շուրջ 30 (այդ թվում՝ ճարտարապետ Կարո Հալաբյանի) մահարձանները Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը:
Նիկողոսյանը ստեղծագործում է նաև հաստոցային գեղանկարչության («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974 թ., և այլն) ու գրաֆիկայի («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977 թ., և այլն) բնագավառներում:
Նիկողոսյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ է: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1977 թ.), պարգևատրվել Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2008 թ.) և ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2009 թ.) շքանշաններով:
Նիկողոսյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Հելսինկիում, Բրյուսելում և այլուր:
Просмотров: 396 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: