Четверг, 18.12.2025, 22:44Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Նոյ
16:51
Նոյ
«Նոյ» անունը եբրայերեն է. նշանակում է հանգիստ, մխիթարություն կամ, ըստ այլ մեկնությունների, նոր: Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը: Մարդիկ հեռացել էին Աստծուց և գործում էին նրա կամքին հակառակ: Ապականված աշխարհը նորոգելու համար Նոյը մաքառում է 120 տարի, բայց ապարդյուն: Տերը, տեսնելով, որ մարդկանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին: Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում: 
Վերահաս ջրհեղեղից փրկվելու համար, Աստծու հրահանգով, Նոյը կառուցում է եռահարկ նավ՝ տապան, և երբ սկսվում է ջրհեղեղը, նա կնոջ, 3 որդիների (Սեմ, Քամ, Հաբեթ) ու նրանց կանանց հետ մտնում է տապան՝ իր հետ վերցնելով նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածներից ու թռչուններից մեկական զույգ՝ արու և էգ, իսկ «մաքուր» կենդանիներից 2-ական զույգ՝ Աստծուն զոհ մատուցելու համար: Երկրորդ ամսի 27-ին ժայթքում են ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվում են երկնքի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում, ջուրը բարձրանում է և 150 օր ծածկում ցամաքը՝ ոչնչացնելով մարդկանց ու անասուններին:
Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ (Մասիս) լեռան վրա. դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է որպես մարդկության փրկության խորհրդանիշ:
Ջրհեղեղի դադարից 40 օր անց Նոյը բացում է տապանի պատուհանը՝ տեսնելու համար, թե արդյո՞ք երկրի վրայից ջուրը քաշվել է, և արձակում է մի ագռավ, որը չի վերադառնում: Ապա արձակում է աղավնի, որը, ոտք դնելու տեղ չգտնելով, վերադառնում է տապան: 7 օր անց նորից է արձակում աղավնուն, որն այս անգամ վերադառնում է՝ կտցին ձիթենու շյուղ՝ կյանքի ավետիսը... Կյանքի 601-րդ տարում Նոյը դուրս է գալիս տապանից, զոհասեղան պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն: Աստված օրհնում է Նոյին ու նրա որդիներին և ասում. «Ահա ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո՝ ձեր սերնդի հետ»: Եվ երկնքում առաջին անգամ հայտնվում է ծիածանը՝ ի նշան այն բանի, որ Տերն այլևս չի կործանի աշխարհը:
Նոյի որդիներն ունեցել են շատ զավակներ, որոնցից սերել են բազմաթիվ ազգեր: Հայ ժողովուրդը սերում է Նոյի Հաբեթ որդուց: Հիմք ընդունելով Աստվածաշունչը և պատմական այլ աղբյուրներ՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ ներկայացնում է Նոյի և նրա որդիների ազգաբանությունը՝ Հաբեթի ճյուղը հասցնելով մինչև Արա Գեղեցիկ:
Նոյի անվան հետ է կապվում հողագործության և գինեգործության առաջացումը:
 Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների՝ Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի: Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վարդան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում: Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ: 
Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները: Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը:
Просмотров: 426 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: