 |

 |
| Пятница, 19.12.2025, 17:49 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Март » 12 » Նվենի
|
Նվենին (էվկալիպտ) մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է նվենու 525 տեսակ՝ տարածված Ավստրալիայում և մոտակա կղզիներում: Կովկասի սևծովյան ափերին մշակվում է 30, իսկ ՀՀ-ում (Երևանում)՝ 2 տեսակ: Տարիքից կախված՝ տերևների ձևը և դասավորությունը տարբեր են, սակայն միշտ ամբողջական են, հոտավետ, ունեն եթերայուղեր արտադրող գեղձիկներ: Ծաղիկները կանոնավոր են, երկսեռ՝ հովանոցանման ծաղկաբույլում կամ հուրանում հավաքված, հազվադեպ՝ մեկական: Պտուղը 3–5-փեղկանի տուփիկ է: Նվենիներն ունեն կարևոր գեղազարդիչ նշանակություն, նաև չորացնում են խոնավ հողերը: Կեղևից ստանում են աղաղանյութեր, տերևներից ու երիտասարդ ընձյուղներից՝ եթերայուղեր: Նվենու թուրմն ու յուղն օգտագործում են օծանելիքի արտադրությունում, բժշկության մեջ՝ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց: Ամուր բնափայտը կիրառվում է վագոնաշինության և նավաշինության մեջ:
|
|
Просмотров: 423 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |