Четверг, 26.06.2025, 04:58Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Նյուտոն Իսահակ
16:49
Նյուտոն Իսահակ
Իսահակ Նյուտոնը ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665 թ-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանը՝ բակալավրի գիտական աստիճանով: 1669– 1701 թթ-ին գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672 թ-ին Նյուտոնն ընտըրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703–23 թթ-ին՝ նախագահ: 1695 թ-ից եղել է Դրամահատարանի տեսուչ, իսկ 1699 թ-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705 թ-ին նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր՝ գիտական վաստակի համար):
Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66 թթ-ին: Նա 23 տարեկանում մշակել է (Գ. Լայբնիցից անկախ) դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև): Նա այդ ժամանակ է հայտնագործել նաև Տիեզերական ձգողության օրենքը: 
Պրիզմայի օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր գույների լույսերի խառնուրդ է: 1672 թ-ին հրապարակած «Լույսի և գույների նոր տեսություն» աշխատությունում նա առաջադրել է լույսի մասնիկային տեսությունը և առաջարկել լույսի ալիքային ու մասնիկային պատկերացումները համատեղող գիտական վարկած, նկարագրել է թիթեղի հաստությունից կախված ինտերֆերենցիայի գույների փոփոխությունը: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի երկարությունը: 
1687 թ-ին հրատարակած «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» հիմնարար աշխատությունում Նյուտոնը շարադրել է երկրային և երկնային մեխանիկայի մի կուռ համակարգ: Նա տվել է մատերիայի, շարժման քանակի և ուժերի սահմանումները, ձևակերպել նյութական մարմնի շարժման իր 3 նշանավոր  օրենքները, արտածել շարժման քանակի պահպանման օրենքը: Այդ աշխատությունում շարադրել է նաև տիեզերական ձգողության տեսությունը, մշակել երկնային մարմինների շարժման օրենքները, բացատրել Լուսնի շարժման առանձնահատկությունները, Համաշխարհային օվկիանոսի մակընթացությունների և տեղատվությունների առաջացումը:
Աշխատելով լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը:
Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումները, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:
Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ:
Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը:
Просмотров: 435 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: