Четверг, 26.06.2025, 05:05Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 13 » Ոչխարներ և այծեր
16:05
Ոչխարներ և այծեր
Ոչխարներն ու այծերը սնամեջ եղջերավորների ընտանիքի կաթնասուն կենդանիներ են: 
Պատկանում են որոճող կենդանիների խմբին (ինչպես կովերն ու այծքաղները). դա նշանակում է, որ նրանք փսխում և կրկին ծամում են իրենց ընդունած կերը:
Վայրի ոչխարների մեծամասնությունն ապրում է լեռնային վայրերում: Ընտանի ոչխարները սերել են Հարավային Եվրոպայում և Առաջավոր Ասիայում տարածված լեռնային վայրի ոչխարներից՝ մուֆլոններից ու արխարներից: Մուֆլոնը վայրի ոչխարներից ամենափոքրն է: Այն ընտելացվել է ավելի քան 9000 տարի առաջ և դարձել է ընտանի ոչխարների նախահայրը: Խոյերը (արուներ) ունեն խոշոր եղջյուրներ, մաքիները (էգեր) անեղջյուր են կամ թույլ զարգացած եղջյուրներով: Զուգավորման «մրցարշավներում» եղջյուրները զենք են ծառայում՝ էգին տիրելու համար: Ձմռան ամիսներին ոչխարների մաշկը ծածկվում է հաստ ենթաբրդով (գեղմ), որը բաղկացած է բարակ աղվամազերից. այն կենդանուն պաշտպանում է մրսելուց և թրջվելուց: Ամռանը, բուրդը թողնելու շրջանում, այն լրիվ ընկնում է: Մարդիկ, ոչխարներին ընտելացնելուց հետո, սկսել են ամեն տարի բուրդը խուզել և դրանից գործվածքներ ու այլ իրեր պատրաստել:
Ոչխարն ունի սուր դունչ, բարակ և շարժուն շուրթեր, սուր կտրիչներ, ամուր ոտքեր: Բուրդը լինում է սպիտակ, սև, շիկավուն, գորշ, հազվադեպ՝ խայտաբղետ:
ՀՀ-ում վայրի ոչխարներից հայտնի է հայկական մուֆլոնը (այսրկովկասյան լեռնային ոչխար), որը բնաշխարհիկ է. մինչև XX դարի սկիզբը տարածված էր Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները: Այժմ անհետացման վտանգի տակ է: Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, «Խոսրովի անտառ» արգելոցում: Ապրում է 12–14 տարի: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Բուծվել է ընտանի ոչխարների ավելի քան 800 ցեղ: Ոչխարի միսը համեղ է, սննդարար, կաթից պատրաստում են մածուն ու պանիր: Ոչխարի մորթուց կարում են տաք մուշտակներ, քուրքեր, գլխարկներ ու օձիքներ, իսկ կաշվից՝ կոշիկ: Բայց ամենաարժեքավորն ընտանի ոչխարների բուրդն է, որից պատրաստում են կաճյակներ (թաղիքե ոտնամաններ), գործվածքներ, գործում գորգեր, հյուսում վերնազգեստներ, գլխարկներ, ձեռնոցներ:
Հայկական լեռնաշխարհում վայրի ոչխարներն ընտելացվել են մ. թ. ա. IV հազարամյակում:
Հայաստանում 1984 թ-ին ստեղծվել է (Ա. Ա. Ռուխկյանի ղեկավարությամբ) հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղը:
Լեռնային վայրի այծերը շատ ժիր ու ճարպիկ կենդանիներ են: Նրանք հեշտությամբ մագլցում են ժայռեր, ցատկում ժայռից ժայռ, ծառ բարձրանում:
Ճարպիկ ու ժիր են նաև հասուն ընտանի այծերը, որոնք այդ հատկությունները ժառանգել են իրենց վայրի նախնիներից՝ բեզոարյան և պտուտակաեղջերավոր այծերից (սրանց կարելի է տեսնել կենդանաբանական այգիներում): 
Բեզոարյան այծերը փոքրաթիվ են. կան Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Այսրկովկասում, Աֆղանստանում, Պակիստանում: Վերցված են պահպանության տակ: ՀՀ-ում հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, բազմացվում է «Խոսրովի անտառ» արգելոցում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Պտուտակաեղջերավոր այծերը, որոնք նույնպես փոքրաթիվ են, հանդիպում են Հիմալայներում և Թուրքմենստանի հարավում: Դրանք նույնպես վերցված են պահպանության տակ:
Բեզոարյան և պտուտակաեղջերավոր այծերն ապրում են լեռներում, հեշտությամբ մագլցում զառիթափ լանջեր, լավ ցատկում են: Ինչպես վայրի, այնպես էլ ընտանի այծերը սնվում են խոտաբույսերով, ծառերի և թփերի ընձյուղներով ու տերևներով:
Ընտանի այծեր բուծում են ինչպես բուրդ և աղվամազ, այնպես էլ արժեքավոր ու բուժիչ կաթ ստանալու համար, ըստ այդմ էլ՝ ընտանի այծերն ստորաբաժանվում են ցեղերի՝ բրդատու, աղվամազատու և կաթնատու: Այծերը պահաջկոտ չեն, շատ դիմացկուն են և հեշտությամբ են բուծվում: Նրանք նաև շատ խելացի են ու խորամանկ: Անգորական կամ քաշմիրյան այծերի բրդից պատրաստում են բարձրորակ գործվածքներ ու հագուստ:
Վերջին տարիներին Հայաստանում բուծվում են նաև բարձրկաթնատու ամերիկյան այծեր:
Просмотров: 301 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: