Четверг, 26.06.2025, 05:23Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 13 » Ողնուղեղ
16:05
Ողնուղեղ
Ողնուղեղը մարդու և ողնաշարավոր կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի ամենաստորին բաժինն է: Հասուն մարդու ողնուղեղի երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Պարանանման է` տեղադրված ողնաշարի խողովակում և շրջապատված ուղեղապատյաններով, որոնք ողնուղեղը պաշտպանում են վնասվածքներից: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը: Ողնուղեղի հաստությունը տարբեր հատվածներում տարբեր է. առավել ցայտուն են պարանոցային և գոտկասրբոսկրային հաստացումները, որտեղ ձևավորվում են վերին ու ստորին վերջույթների համապատասխան նյարդերը: Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը:
Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է 2 համաչափ կեսերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 2-ական թույլ արտահայտված երկայնակի ակոսներ: Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները զգացող են, առջևինները՝ շարժիչ: 
Ողնուղեղը բաղկացած է գորշ և սպիտակ նյութերից: Գորշ նյութը տեղավորված է կենտրոնում և կտրվածքում թիթեռնաձև է: Նրանում տարբերում են առջևի ու հետին եղջյուրներ: Առջևի եղջյուրները պարունակում են հիմնականում շարժիչ նեյրոններ, հետին եղջյուրները` միջադիր նեյրոններ:
Ողնուղեղի սպիտակ նյութը կազմված է երկայնաձիգ նյարդաթելերից: Դրանք հաղորդիչ ուղիներ են կամ տրակտներ: Գորշ նյութի եղջյուրները սպիտակ նյութը բաժանում են 3 պարանների՝ հետին, կողմնային և առաջային: Տարբերում են հաղորդիչ ուղիների 3 հիմնական տեսակներ. վայրէջ՝ գալիս են գլխուղեղի տարբեր հատվածներից, վերել՝ հետին եղջյուրներից և ողնուղեղային հանգույցներից տեղեկություն են փոխանցում դեպի գլխուղեղ, և միջհատվածային, որոնք իրար են միացնում ողնուղեղի տարբեր մակարդակները:

Ողնուղեղի գործառույթները
Ողնուղեղին հատուկ են ռեֆլեքսային և հաղորդիչ գործառույթները: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածի պարզագույն ռեֆլեքսն իրականանում է 2 նեյրոնների (զգացող և շարժիչ) շնորհիվ: 
Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթը կարելի է բաժանել 2 խմբի՝ մարմնական և ընդերային: Մարմնական ռեֆլեքսներից են մկանների ձգվելու ու ջլային ռեֆլեքսները: Մկանաթելերի արանքում գտնվում են ընկալիչներ, որոնց դրդումը պահպանում է տարածիչ մկանների լարվածությունը: Մարդու այս ռեֆլեքսները լավ արտահայտվում են ուղղահայաց կեցվածքի դեպքում: Ջլային ընկալիչները գտնվում են ջլերում: Դրանց դրդումն առաջացնում է ջլային ռեֆլեքսներ, որոնք լավ արտահայտված են վերջույթների տարածիչ մկաններում: Եթե մուրճիկով հարվածենք ազդրի քառագլուխ մկանի ջլին, ապա մկանը կկծկվի, և կառաջանա ծնկային ռեֆլեքս: Ջլային ռեֆլեքսները կարող են արտահայտվել նաև ծալող մկաններում: Եթե մուրճիկով հարվածենք բազկի երկգլխանի մկանի ջլին, ապա մկանի կծկման հետևանքով ձեռքը կծալվի (արմնկային ռեֆլեքս): Ողնուղեղի մարմնական ռեֆլեքսներից են ծալումը և տարածումը, քորելու, քայլելու, վազքի ռեֆլեքսները: 
Ընդերային ռեֆլեքսներն իրականանում են ողնուղեղի գորշ նյութի կողմնային եղջյուրներում տեղավորված վեգետատիվ նյարդային համակարգի նեյրոններով:
Հաղորդող գործառույթն իրականացնում են վերել և վայրէջ ուղիները: 
Ողնուղեղի հատումը կամ վնասումն առաջացնում է ողնուղեղային շոկ, որն արտահայտվում է դրդողականության խիստ ընկճումով և ողնուղեղի վնասվածքից ներքև գտնվող բոլոր ռեֆլեքսային կենտրոնների լուծանքով: Ողնուղեղային շոկի պատճառը գլխուղեղի այն բաժինների անջատումն է, որոնք ողնուղեղի վրա թողնում են ակտիվացնող ազդեցություն:
Просмотров: 450 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: