Четверг, 26.06.2025, 05:12Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 13 » Որդան կարմիր
16:12
Որդան կարմիր
Որդան կարմիրը կամ կարմրորդերը կոկցիդների ենթակարգի տարբեր ընտանիքների միջատներ են, որոնց էգերն օգտագործվում են կարմիր ներկի՝ կարմինի ստացման համար: Առավել արժեքավոր են հայկական, մեքսիկական և լեհական որդան կարմիրները: Հայաստանում տարածված որդանների 3 տեսակից ներկ ստանալու համար օգտագործվել է միայն մեկը՝ բուն հայկական կամ արարատյան որդան կարմիրը, որը ներկայումս հանդիպում է Արարատյան դաշտի աղուտներում և բնաշխարհիկ է:
Հայկական որդան կարմիրը ներկատու հայտնի միջատներից ամենախոշորն է: Նրա էգերն անթև են, ձվաձև, ունեն 4–12 մմ երկարություն: Արուները թևավոր են, երկար հովհարաձև պոչով, մարմնի երկարությունը 2–3 մմ է: Ունեն բարդ ֆասետային աչքեր:
Այս միջատի գրեթե ողջ կյանքն անցնում է հողում: Հասուն արուն մաշկափոխությունից հետո դուրս է գալիս հողի մակերևույթ, բեղմնավորում մինչև 70 էգի և 3–4 ժամ անց սատկում: Բեղմնավորումից հետո էգերը մտնում են հողի տակ, այնտեղ դնում մոտ 800 ձու և 7–8 օր անց նույնպես սատկում: Ապրիլի վերջին–մայիսի սկզբներին ձմեռած ձվերից դուրս են գալիս թրթուրները: Նրանք բարձրանում են իրենց կերաբույսերի՝ որդանխոտի ու եղեգի մատղաշ տերևների վրա, ապա նորից մտնում են հողի տակ և կպչում-մնում կերաբույսերի ստորգետնյա ցողուններին ու արմատներին: Զարգացման մի քանի փուլ անցնելուց հետո թրթուրները դառնում են հասուն միջատներ և սեպտեմբերից, 35–40 օր շարունակ, վաղ առավոտյան դուրս են գալիս հողի մակերևույթ` դարձյալ բեղմնավորվելու: Հենց այդ ժամանակ էլ նրանց հավաքում են ներկ ստանալու համար, որը նույնպես կոչվում է որդան կարմիր: 1 հա-ից կարելի է հավաքել մինչև 25–30 կգ միջատ: Հնուց ի վեր այդ նպատակով օգտագործվել են միայն էգերը, հավանաբար այն պատճառով, որ արուներն ավելի փոքր են, և նրանց հավաքելը դժվար է, պարունակած ներկանյութն էլ՝ քիչ: 
Որդան կարմիր ներկը շատ պայծառ է, չափազանց կայուն` լույսի, ժամանակի և այլ գործոնների նկատմամբ:

Որդան կարմիր ներկի ստացման 
պատմությունից
Հայկական որդան կարմիրն ընտիր ներկ է: I դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը հավաստում է, որ Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող հիմնական ապրանքների ցուցակն սկսվում էր որդան կարմիրով: Նրա մասին բազմաթիվ վկայություններ կան նաև հայ պատմիչների երկերում: Այն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել «արքայական ծիրանի», որովհետև նրանով էին ներկում արքայական ու իշխանական հանդերձները: Հայկական որդան կարմիրով է հիմք դրվել «կարմիր թանաքով» ստորագրությանը, որն արքաների ու կաթողիկոսների մենաշնորհն էր: Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ: 
Որդան կարմիրի ներկատներ են եղել միջնադարյան Արտաշատ ու Դվին քաղաքներում: 
XIII դարից հայկական որդան կարմիրի արդյունահանումը նվազել է, ապա դադարել, իսկ միջատից ներկ ստանալու հայտնի եղանակներն աստիճանաբար մոռացվել են: XIX դարի սկզբին արարատյան որդանից ներկանյութ ստանալու խնդրով զբաղվել է Սահակ Ծաղկարարը: Աղուտային հողերի ինտենսիվ իրացման հետևանքով որդան կարմիրի տարածման շրջանակները խիստ կրճատվել են: Այն պահպանելու նպատակով Արմավիրի մարզում ստեղծվել է «Որդան կարմիր» արգելոցը, որտեղ աշխատանքներ են կատարվում նաև այդ միջատն արհեստական պայմաններում բազմացնելու և արդյունաբերական նպատակներով օգտագործելու ուղղությամբ: Այժմ փորձեր են արվում վերականգնելու նրանից ներկ ստանալու եղանակը, որի գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ: 
Просмотров: 388 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: