Четверг, 26.06.2025, 04:52Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 13 » Ոսկի
16:10
Ոսկի
Ոսկին դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է: Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է:
Բնության մեջ ոսկին հանդիպում է և՜ բնածին, և՜ քիմիական միացությունների ձևով: Բնածին ոսկու խոշոր կտորներին տրվում են հատուկ անուններ, և պահվում են թանգարաններում: Ավստրալիայում հայտնաբերված ամենախոշոր կտորները՝ «Հոլտերմանի սալը» (93,5 կգ) և «Ցանկալի անծանոթը» (71 կգ) չեն պահպանվել: Ռուսաստանում բնածին ոսկու ամենախոշոր  (36 կգ) կտորը գտնվել է Ուրալում 1842 թ-ին և կոչվել է «Մեծ եռանկյուն»: Աշխարհում ոսկու հիմնական պաշարները գտնվում են Ռուսաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Կանադայում: 
Կենսոլորտում ոսկին տեղաշարժվում է օրգանական միացությունների և գետաջրերի հետ: Որոշ բույսեր, օրինակ՝ ձիաձետը և եգիպտացորենը, կուտակում են ոսկի:
Ոսկին ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, սակայն զիջում է արծաթին: Մաքուր ոսկին փափուկ է և չափազանց պլաստիկ: Նրանից կարելի է գլանել շատ բարակ նրբաթիթեղ և ձգել բարակ լար: Քիմիապես պասսիվ է, օդում նույնիսկ խոնավության առկայությամբ չի օքսիդանում: Չի լուծվում ջրում, ալկալիներում և թթուներում, սակայն լուծվում է արքայաջրում (աղաթթու–ազոտական թթու–ջուր):
Ոսկերչության մեջ ոսկուց` թանկարժեք մետաղների և քարերի համադրությամբ, պատրաստում են զարդեր: Մաքուր ոսկին կիրառվում է էլեկտրատեխնիկայում և արվեստում, ոսկու նրբաթիթեղներն օգտագործվել են հայկական միջնադարյան մանրանկարչության մեջ: Ոսկին օգտագործվում է նաև ժամացույցները, զարդարանքի և սպասքի առարկաները ոսկեզօծելու, ոսկու համաձուլվածքները՝ դրամ, մեդալներ հատելու, ատամնապրոթեզային սկավառակներ պատրաստելու համար, իսկ միացությունները՝ լուսանկարչության և բժշկության մեջ:

Ոսկու տնտեսական նշանակությունը   Ապրանքային արտադրության պայմաններում ոսկին կատարում է համընդհանուր համարժեքի գործառույթ, որով ձեռք է բերում հատուկ սպառողական արժեք ու վերածվում դրամի: Որպես դրամ` ոսկու առանձնացումը պայմանավորված է նրա ֆիզիկական և քիմիական կայուն հատկություններով: Ոսկու զգալի մասն օգտագործվում է դրամ հատելու համար կամ ձուլակտորներով պահվում է պետությունների կենտրոնական բանկերում ու գանձատներում: Ոսկու պաշարները պետության հարստության որոշակի արտահայտությունն են:
Հայաստանում և ԼՂՀ-ում նույնպես կան ոսկու հանքեր, և գործում են հանքանյութի հարստացման գործարաններ: Հայտնի են Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Լիճքվազ-Թեյի (Սյունիքի մարզ), Մեղրաձորի (Կոտայքի մարզ), Ղարաբաղում՝ Դրմբոնի (Մարտակերտի շրջան) ոսկու հանքավայրերը:
Просмотров: 344 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: