Четверг, 26.06.2025, 05:17Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Պապուա Նոր Գվինեա
15:43
Պապուա Նոր Գվինեա
Պապուա-Նոր Գվինեա պետությունը գտնվում է Օվկիանիայում՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում: Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է Նոր Գվինեա կղզու արևելյան մասը, Բիսմարկի, Լուիզիադա կղզեխմբերը, Սողոմոնի կղզիների հյուսիսային մասը, Տրոբրիան, Դ’Անտրկաստո, Մուրուա կղզիները և մոտ 200 մեծ ու փոքր այլ կղզիներ:
Երկրի կենտրոնում, արևմուտքից արևելք, ձգվում են 3000–4000 մ բարձրության (առավելագույնը՝ 4506 մ, Վիլհելմ լեռ) լեռնաշղթաները: Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ: Հաճախակի են երկրաշարժերը:  Ընդերքում կան նավթի ու գազի, պղնձի, ոսկու, երկաթի, նիկելի, կապարի, մանգանի, պլատինի հանքավայրեր: Կլիման հասարակածային և մերձհասարակածային է: Գետերը ջրառատ են, հարուստ՝ ջրաէներգետիկ պաշարներով: Կենդանական և բուսական աշխարհները բազմազան են: Աճում է ավելի քան 20 հզ. բուսատեսակ, որոնց մեծ մասը բնաշխարհիկ է: Տարածված են մշտադալար անտառները, լեռներում խիստ արտահայտված է վերընթաց գոտիականութունը: Կենդանիներից կան գորշուկ, ծառի ագեվազ և կուսկուս պարկավորներ, օձեր, մողեսներ, ջրերում` կոկորդիլոս, կրիա: Բազմաթիվ ու բազմատեսակ են թռչունները (կազուարներ, դրախտահավեր և այլն):
Նոր Գվինեա կղզու հարավարևելյան մասը` Պապուան, եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը, իսկ հյուսիսարևելյան մասը զավթել է Գերմանիան:
XX դարի սկզբից Նոր Գվինեան պատկանել է Ավստրալիային: 1949 թ-ին Պապուան և Նոր Գվինեան վարչականորեն միավորվել են: Երկիրն անկախ է հռչակվել 1975 թ-ի սեպտեմբերի 16-ին:
Երկրի հիմնական բնակիչները պապուասներն ու մելանեզացիներն են, որոնք խոսում են ավելի քան 700 լեզվով ու բարբառով: Խոշոր քաղաքներն են Պորտ Մորսբին, Լաեն, Մադանգը:    Պապուա-Նոր Գվինեայի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը (պղինձ, ոսկի, արծաթ) և գյուղատնտեսությունն են: Կան փայտամշակման, սննդի, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ:
Մշակում են կոկոսյան արմավենի, կաուչուկատուներ, սրճենի, կակաո, թեյ, սորգո, բատատ և այլն:
Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ:
Просмотров: 354 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: