Четверг, 26.06.2025, 05:33Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Պաշտամունքային կառույցներ
15:42
Պաշտամունքային կառույցներ
Պաշտամունքային կառույցները տարբեր կրոնների ծիսական 
արարողությունների կատարման վայրերն են, ժողովուրդների 
նյութական մշակույթի արժեքավոր ու ծանրակշիռ մասը: 

Եկեղեցի

Եկեղեցին քրիստոնեական դավանանքի պաշտամունքային կառույց է: Առաջին եկեղեցիները կառուցվել են IV դարում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրներում՝ Հայաստանում, Ասորիքում, Բյուզանդիայում: Համայնքի, բնակավայրի կամ վանքի գլխավոր եկեղեցին հաճախ անվանվում է մայր եկեղեցի կամ կաթողիկե: 
Եկեղեցական կառույցի անհրաժեշտ բաղադրիչներն են աղոթասրահը, Ավագ խորանը՝ ուղղված դեպի արևելք,  ավանդատները և այլն: IV–V դարերի հայկական եկեղեցիները հիմնականում բազիլիկ (Երերույք, Աշտարակ, Ծիծեռնավանք) և դահլիճային (Դվին, Քասաղ, Եղվարդ, Կողբ) տիպերի են՝  Ավագ խորանին մեկ կամ երկու կողմից կից ավանդատներով, սյունասրահներով: Հետագա դարերում կառուցված եկեղեցիները գերազանցապես գմբեթավոր են՝ յուրահատուկ և բազմապիսի հորինվածքներով: Զարգացման յուրաքանչյուր փուլում դրանք տարբերվում են իրենց հատակագծային ու ծավալային լուծումներով, բաղկացուցիչ մասերով, համաչափություններով, գեղարվեստական և կառուցվածքային տվյալներով: 
Հայկական եկեղեցիների հիմնական տիպերն են՝ միանավ (Լեռնակերտ) և եռանավ (Քասաղ) դահլիճներ, եռանավ բազիլիկ (Երերույք), գմբեթավոր բազիլիկ (Օձուն), գմբեթավոր սրահ (Պտղնի), կենտրոնագմբեթ եկեղեցիներ՝ մեծաթիվ տարբերակներով (Փարպի, Ագարակ, Մաստարա, Զվարթնոց, Հռիփսիմե, Եղվարդ, Կարս, Խծկոնք)՝ ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ՝ ուղղանկյուն (Սանահին), և այլն: Եկեղեցիներն առանձին կառույցներ են կամ կազմում են վանական համալիրների բաղկացուցիչ մասը: Տարբեր ժամանակներում դրանց կցվել են այլ շինություններ (գավիթներ, զանգակատներ, գրատներ, սյունասրահներ և այլն), XI–XIII դարերում  եկեղեցիների արևմտյան կողմին կից կառուցում էին հատկապես գավիթներ:
Լյութերական եկեղեցին կոչվում է կիրկ կամ կիրխ, լեհական կաթոլիկականը՝ կոստյոլ:
Քրիստոնեական պաշտամունքային կառույցներ են նաև մատուռները՝ վկայարանները, որոնք կառուցվում են վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա: Մատուռները, ըստ էության, պարզ հորինվածքով փոքրաչափ եկեղեցիներ են՝ ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ, երկթեք կտուրով. կառուցվել են բնակավայրերում, ճանապարհների մոտ, գերեզմանատներում, վանական համալիրներում:

Մզկիթ

Մզկիթը մահմեդական պաշտամունքային կառույց է, որի` դեպի Մեքքա ուղղված պատին եղել են միհրաբներ (ծիսական խորշեր. Օմայանների մզկիթը՝ Դամասկոսում, Սիրիա, 705–715 թթ.):
Տարբեր երկրներում, շինարարական ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով թելադրված, մշակվել են մզկիթի զանազան տիպեր: Հյուսիսային Աֆրիկայի երկրների մզկիթներին բնորոշ են դեպի բակ դուրս եկող մեծաթիվ նավերով խոր աղոթասրահը, կեսոնավոր (հատվող հեծաններով) առաստաղները, շթաքարազարդ գմբեթները [Կուտուբիա մզկիթը (1153 թ.)՝ Մառակեշում (Մարոկկո)]: Իրանում (Զավարի մզկիթը, 1135 թ., Սպահանի գլխավոր մզկիթը) և Կենտրոնական ու Միջին Ասիայում տարածված են բակի շուրջն այվաններով (դեպի բակ բացվող թաղածածկ դահլիճներ), մոնումենտալ շքամուտքով [Կալյան մզկիթը (XII դար)՝ Բուխարայում], իսկ Թուրքիայում՝ կենտրոնակազմ, փոքր գմբեթներով շրջափակված, կենտրոնական մեծ գմբեթով ծածկված [Սուլեյմանիեն (1577 թ.)՝ Ստամբուլում, ճարտարապետ՝ Սինան] մզկիթները: Զարդարվել են արհեստական մարմարի, քարի, փայտի փորագրություններով, աղյուսի և քարի ձևավոր շարվածքով, ջնարակած խեցեղենով, խճազարդերով, որմնազարդերով: Ժամանակակից մզկիթները կառուցվում են նորագույն շինարարական նյութերով՝ հիմնականում պահպանելով ավանդական հատակագիծը:

Պագոդա

Պագոդան բուդդայական պաշտամունքային կառույցի տիպ է Հեռավոր Արևելքի երկրներում: Նախատեսված է բուդդայական մասունքներ պահելու համար: Կառուցվում են տաղավարների, աշտարակների (հաճախ՝ բազմաստիճան), կոթողների և այլ ձևերով՝ քառակուսի կամ բազմանկյուն հատակագծով: Որպես կառույցի տիպ՝ կազմավորվել է մ. թ. առաջին դարերում, Չինաստանում (Դայանտա բազմահարկ պագոդան, 652 թ.), տարածվել է Վիետնամում (հայտնի է Դիեն-Բո փայտե պագոդան՝ մեկ սյան վրա, 1044 թ.), Կորեայում, Ճապոնիայում և այլուր: 

Սինագոգ

Սինագոգը կամ ժողովարանը հրեական պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում են ժամասացություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն: Ձևավորվել է Պաղեստինում, մ. թ. ա. IV դարում, և Եգիպտոսում՝ մ. թ. ա. III դարում: Մ. թ. 70 թ-ին հռոմեացիների՝ Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում (Մերձավոր Արևելք, Հռոմեական կայսրություն և այլն), որտեղ ապրում էին հրեաներ: Սինագոգի ճարտարապետական տիպերը բազմազան են. ընդհանրությունն ուղղանկյուն հատակագիծն է, 3 կամ 5 նավով աղոթասրահը, «պատգամի տապանը» (արևելյան պատի մոտ) և սրբազան տեքստերի ընթերցանության համար նախատեսված ամբիոնը:

Տաճար

Տաճարն  անտիկ շրջանի պաշտամունքային կառույց է. կապվում է հեթանոսական կրոնի հետ՝ որպես ծիսական տուն, կուռքերի մեհյան, որտեղ զոհասեղան կար, և զոհ էր մատուցվում: Եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների  վայր: 
Լավագույն տաճարների նախաստեղծ հորինվածքը երկայնական կառույց է՝ սյունաշարային տարբեր համակարգերով. այդպիսի օրինակներով հայտնի են Հին աշխարհի երկրները՝ Եգիպտոսը, Միջագետքը, Հունաստանը, Հռոմը: Հին Հայաստանում նշանավոր էին Էրեբունի ամրոցի Սուսիի և Խալդիի (մ. թ. ա. VIII դար), Գառնիի (I դար) տաճարները: 
Հայկական բարձրավանդակում տաճարաշինությունը ծաղկում է ապրել մ. թ. ա. III–I և մ. թ. I դարերում: Տաճար են կոչվում հիմնականում Զվարթնոցի, Ավան-Հռիփսիմեի, Բագարանի և այլ կենտրոնագմբեթ հորինվածքով, սրբագործված վայրերում (որոնց նախապատմությունը կապված է հեթանոսական կրոնի հետ) կառուցված և Հայ առաքելական եկեղեցու մայր եկեղեցիները: Հայկական միջնադարյան տաճարները (Էջմիածնի Մայր տաճարը, Անիի Մայր տաճարը, Աղթամարը և այլն) իրենց բազմազան և ինքնատիպ հորինվածքներով քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության լավագույն նմուշներից են:
Հետագայում աստիճանաբար ընդլայնվել է «տաճար» եզրույթի կիրառման շրջանակը, իսկ նոր ժամանակներում գրեթե վերացել է «տաճար» և «եկեղեցի» հասկացությունների տարբերությունը: 
«Տաճար» արտահայտությունը կիրառվում է  և՜ որպես այլ կրոնական ուղղությունների պաշտամունքային կառույցների ավանդական անվանում (բուդդայական տաճար, Փարիզի Աստվածամոր տաճար, Վասիլի Երանելու տաճար և այլն), և՜ փոխաբերական իմաստով (սրբության տաճար, լույսի տաճար, փառքի տաճար և այլն): Հուդայականության մեջ հայտնի է միայն Երուսաղեմի տաճարը:
Просмотров: 360 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: