Воскресенье, 12.04.2026, 05:28Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Պաստյոր Լուի
15:48
Պաստյոր Լուի
Պաստյորը 1847 թ-ին ավարտել է Փարիզի բարձրագույն դպրոցը: 1849 թ-ից եղել է Ստրասբուրգի, 1854 թ-ից՝ Լիլի, 1867 թ-ից՝ Փարիզի համալսարանների պրոֆեսոր, Փարիզի մանրէաբանության ինստիտուտի (այժմ՝ Պաստյորի անվան) առաջին տնօրենը: Պաստյորն առաջինն է բացահայտել, որ գինեթթվի օպտիկական ակտիվությունը պայմանավորված է նրա բյուրեղների անհամաչափ (ասիմետրիկ) կառուցվածքով: Այդ աշխատանքները հետագայում դարձան տարածական քիմիայի հիմքը: 1857 թ-ից նա զբաղվել է խմորման երևույթի ուսումնասիրությամբ. պարզել է, որ կաթնաթթուն առաջանում է շաքարի խմորման ժամանակ՝ կաթնաթթվային հատուկ բակտերիաների կենսագործունեության հետևանքով: Պաստյորը բացահայտել է, որ սպիրտային խմորումը կարող է ընթանալ միայն միկրոօրգանիզմների (խմորասնկերի) առկայությամբ, և դրանով վերջնականապես հերքել է գերմանացի քիմիկոս Յու. Լիբիխի տեսությունը, ըստ որի՝ խմորումը դիտվում էր որպես զուտ քիմիական շարժընթաց: Պաստյորն ապացուցել է անօդակյաց բակտերիաների գոյությունը, ցույց տվել, որ խմորումը էներգիայի աղբյուր է այն առաջացնող բակտերիաների համար:
Պաստյորն առաջարկել է սննդամթերքը փչանալուց պահպանելու եղանակ, ըստ որի` սննդամթերքը 15–30 րոպե պետք է տաքացնել մինչև 60–70 աստիճան: Հետագայում այդ եղանակը նրա անունով կոչվել է պաստերացում և կիրառվել է նաև կաթի, մրգահատապտղային հյութերի արտադրության մեջ: Նա հաստատել է, որ մարդու և կենդանիների վարակիչ հիվանդությունները (սիբիրախտ, կատաղություն, հավերի խոլերա և այլն) առաջանում են յուրահատուկ հարուցիչներով ախտահարվելուց: Առաջարկել է հատուկ պատվաստաշիճուկներով կանխարգելիչ վակցինացման եղանակ, որի օգնությամբ  մշակվում է ակտիվ իմունիտետ:
Просмотров: 306 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: