Четверг, 26.06.2025, 05:26Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Պայթուցիկ նյութեր և պայթյուն
15:35
Պայթուցիկ նյութեր և պայթյուն
Պայթուցիկ նյութերն այրվում են ակնթարթորեն, վայրկյանի չնչին մասում վերածվում մինչև հազար աստիճան ջերմաստիճան ունեցող շիկացած գազի և, վայրկենաբար ընդարձակվելով բոլոր ուղղություններով, ահռելի ուժով կործանում են ճանապարհին հանդիպող ամեն ինչ: Այդ շարժընթացը կոչվում է պայթյուն: 
Պայթուցիկ նյութերն օգտագործվում են ռումբերում, արկերում, հրթիռներում և զենքի բազմաթիվ այլ տեսակներում: Բայց հաճախ պայթուցիկ նյութերն օգտագործվում են նաև խաղաղ նպատակներով, օրինակ՝ հրավառություններ կազմակերպելու, բազմահարկ շենքը քանդելու, ժայռը պայթեցնելու, հանքահոր կառուցելու համար: 
Բոլոր պայթուցիկ նյութերում կան այրվող բաղադրամաս և այրման համար թթվածին առաջացնող միացություն:
Պայթուցիկ նյութեր են վառոդը, դինամիտը, տոլը, ամոնալը և այլն: Հրապարկուճներում, արկերում և որոշ հրթիռներում օգտագործվող վառոդն ու այլ պայթուցիկ նյութեր ցածրակտիվ պայթուցիկներ են, որոնք բռնկում են կրակից կամ էլեկտրական կայծից: Հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերը սովորաբար պատրաստում են վառոդի հիմքով խառնուրդներից, այդ իսկ պատճառով այրվող հրատեխնիկական պատրաստվածքներից սփռվում են կրակներ կամ վեր են սլանում հրթիռներ:
Ուժեղ պայթուցիկները, օրինակ՝ դինամիտը, հելիգնիտը, շատ արագ են պայթում և օգտագործվում են ռումբերում ու ժայռեր փշրող պայթյունածրարներում, որոնք գործում են ճայթիչի (դետոնատոր) առաջացրած փոքրիկ պայթյունից:
Երբեմն դինամիտի պես պայթում է նաև օդում ցրված շաքարի կամ ալյուրի փոշին. մի կայծն իսկ բավական է, որպեսզի շաքարի կամ ալյուրի պահեստը հօդս ցնդի: Հանքահորերում վտանգավոր են և կարող են պայթյուն առաջացնել ածխափոշին ու հանքագազը՝ մեթանը:
Սակայն մարդը սովորել է պայթյունը ծառայեցնել իրեն: Անցյալում մարդիկ, ամոնալ և դինամիտ պայթեցնելով, միայն փխրեցնում էին հողը՝ այն հեշտությամբ տեղափոխելու համար: Իսկ այժմ ճարտարագետները կարողանում են պայթյունով նաև հողը տեղափոխել այնպես, ինչպես հզոր բահով:
Պայթյունը հարկադրված է «աշխատել» նաև գործարանում. հատուկ կառուցված ջրավազանում թնդացող պայթյունը ճնշում է գործադրում ջրի մեջ ընկղմված մետաղաթերթի վրա, և այն ընդունում է անհրաժեշտ ձևը (օրինակ՝ ինքնաթիռի երեսպատվածքի որևէ կտորի կամ ավտոմեքենայի անվածածկոցի տեսք): Պայթյունը արտադրությունում կարող է նաև մետաղ եռակցել: Սակայն պայթյունը կարող է նաև չարագործության զենք դառնալ. ահաբեկիչները կաղապարվող պայթուցիկ պլաստիկ նյութերն օգտագործում են ահաբեկման նպատակներով: Այդ տեսակի պայթուցիկները հեշտ է թաքցնելը և դժվար` հայտնաբերելը:
Просмотров: 319 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: