Четверг, 26.06.2025, 04:45Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Պեկին
16:03
Պեկին
Պեկինը Չինաստանի մայրաքաղաքն է, երկրի տնտեսական, գիտական և մշակութային խոշոր կենտրոնը: 

Պեկինը (չինարեն՝ Բեյցզին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) գտնվում է Չինական մեծ հարթավայրում՝ Սիշանյան լեռների ստորոտում՝ Յունդիհե գետի ավազանում: Կլիման բարեխառն է, մուսոնային: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,5օC է, օգոստոսինը՝ 26 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 630–640 մմ:
Պեկինն իր հարակից շրջաններով առանձնացված է որպես կենտրոնի ենթակայության ինքնուրույն վարչական միավոր. կազմված է 18 նահանգային ու 273 գավառական միավորներից: 
Մ. թ. ա. 1027 թ-ին Պեկինը հիշատակվել է Ցզի անունով: 608 թ-ին Յան կայսեր հրամանով Հուանհե գետի ջրերն այստեղ են հասցվել ջրանցքով, որը մինչև օրս գործում է և նավարկելի է: 936 թ-ին քաղաքն անվանվել է Սիցզին, 937 թ-ից՝ Նանցզին, XII դարի կեսից՝ Չժունդու կամ Դասին: 1215 թ-ին քաղաքը նվաճել են մոնղոլները. XIII–XIV դարերում Դադու կամ մոնղոլական Հանբալըկ անվամբ եղել է մոնղոլական Յուան կայսրության մայրաքաղաքը: 1368 թ-ից՝ մոնղոլական լծից Չինաստանի ազատագրումից հետո, կոչվել է Բեյպին (խաղաղ հյուսիս): 1421 թ-ին, դառնալով չինական Մին կայսրության մայրաքաղաքը, անվանվել է Բեյցզին (այստեղից էլ՝ Պեկին անվանումը): 1644 թ-ին Պեկինը գրավել են ապստամբած գյուղացիները, ապա՝ մանջուրները, որոնք Չինաստանում հիմնել են Ցին թագավորական հարստությունը: 
1912 թ-ին՝ Սինհայի բուրժուական հեղափոխության ժամանակ, Պեկինը հռչակվել է Չինական Հանրապետության մայրաքաղաք: 1937 թ-ին քաղաքը զավթել են ճապոնացիները: ԽՍՀՄ-ի օգնությամբ 1945 թ-ին Կվանտունյան բանակն այնտեղից դուրս մղելուց հետո 3,5 տարի եղել է Գոմինդանի (Ազգային ժողովրդական կուսակցություն) իշխանության տակ: 1949 թ-ի հունվարի 31-ին Չինաստանի բանակն ազատագրել է քաղաքը և հռչակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ)՝ Պեկին մայրաքաղաքով:
Պեկինը Չինաստանի 3-րդ խոշոր քաղաքն է՝ Չունցինից ու Շանհայից հետո, մոլորակի ամենաարագ աճող քաղաքային ագլոմերացիան, Չինաստանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցը, որտեղ խաչաձևվում են բազմաթիվ երկաթուղիներ և ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ: Պեկինում է Շոուդու միջազգային օդանավակայանը, գործում է մետրոպոլիտեն (1970 թ-ից): Քաղաքը նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում (ծովից հեռու է 180 կմ) և Պեկինի ջրանցքով (25 կմ) կապվում է Յունդինհե գետին: 
Չինաստանի խոշորագույն ուսումնական հաստատություններից մայրաքաղաքում են Պեկինի համալսարանը (1898 թ.), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՉԺՀ գիտությունների, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաները, աստղադիտարանը, բուսաբանական այգին, գործում են Գեղարվեստի պատկերասրահը, Չինաստանի պատմության, Չինական հեղափոխության, Գուգուն (նախկին կայսերական պալատը) և այլ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ:
Չինական օպերային արվեստը, որի կենտրոնը Պեկինն է, չինական մշակույթի գլխավոր նվաճումներից է. այն երգի, երկխոսության և ժեստերի, շարժումների, մարտական հնարքների ու ակրոբատիկայի բեմական գործողությունների համադրություն է: 
Պեկինի պատմական մասը կառուցվել է խիստ երկրաչափորեն. կազմված է Ներքին ու Արտաքին քաղաքներից: Հնագույն՝ Ներքին քաղաքը ներառում է Կայսերական քաղաքի համալիրը, որի միջուկը Փակ քաղաքն է՝ Կայսերական պալատի համալիրով (XV դարի 1-ին կես): Կայսերական քաղաքի համալիրում են Տայմյաո (նախնիների հիշատակի) տաճարը (1420 թ., վերակառուցվել է 1544 թ-ին), Երեք ծովերի զբոսայգին և այլ շինություններ: Արտաքին քաղաքի հարավային մասում է «Երկնքի տաճար» համալիրը (1420–1530 թթ., վերակառուցվել է XVIII–XIX դարերում):
1949 թ-ին Ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է Պեկինի վերակառուցումը. ընդարձակվել է գլխավոր մայրուղին, կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, հասարակական շենքեր, ստեղծվել են նոր թաղամասեր: 
Քաղաքական-վարչական կենտրոնը Տյանանմին հրապարակն է, որի արևմտյան և արևելյան մասերում են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարների, Չինական հեղափոխության և Չինաստանի պատմության թանգարանների շենքերը:
Պեկինում են անցկացվել XXIX օլիմպիական խաղերը (2008 թ.):
Просмотров: 330 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: