Четверг, 26.06.2025, 04:58Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Պեռո Շառլ
16:03
Պեռո Շառլ
Ֆրանսիացի գրող և քննադատ Շառլ Պեռոն համաշխարհային հեքիաթագրության հիմնադիրներից է: Նա հեքիաթը դարձրել է գրական ժանր:

Շառլ Պեռոն մասնագիտությամբ իրավաբան էր, 1663–95 թթ-ին եղել է Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի քարտուղարը, 1621 թ-ից՝ ֆրանսիական ակադեմիայի անդամ: Առաջին երկը «Տրոյայի պարիսպները կամ Բուռլեսկի ծագումը» (1653 թ.) երգիծական պոեմն է: «Լյուդովիկոս Մեծի դարը» (1687 թ.) պոեմում, «Զուգահեռներ հների և նորերի միջև արվեստի ու գիտության հարցերում» (1688–97 թթ.) երկխոսություններում քննադատել է անտիկ դարաշրջանի գրողների տեսակետները լեզվի ու գրականության մասին, «Գովաբանություն կանանց» (1694 թ.) երգիծական երկում բանավիճել է կլասիցիզմի տեսաբան, քննադատ, բանաստեղծ Նիկոլա Բուալոյի հետ: 
Պեռոն հռչակվել է «Սագ մայրիկիս հեքիաթները կամ Անցած ժամանակների պատմություններ ու հեքիաթներ՝ խրատներով» (1697 թ.) ժողովածուով, որտեղ զետեղել է 8 հեքիաթ. մտածելով, որ հեքիաթի «ցածր» ժանրը կարող է վարկաբեկել իր արդեն ձևավորված հեղինակությունը, ժողովածուն հրատարակել է 19-ամյա որդու՝ Պեռո դ’Արմանկուրի անունով: 
Պեռոն անտիկ ավանդական հեքիաթին հակադրել է «գովաբանական և ուսուցողական բովանդակությամբ» ժողովրդական հեքիաթը («Կարմիր գլխարկ», «Փուփուշիկ Ռիքեն», «Մատնաչափիկը», «Կախարդուհին»): 
Գրողի հեքիաթները և՜ հեքիաթային են, և՜ ռեալիստական. հերոսներն իրական մարդիկ են: «Կոշկավոր կատուն» հեքիաթի գլխավոր հերոսը՝ կատուն, ճարպիկ «երիտասարդ» է, որը խորամանկորեն ու հնարամտությամբ ոչ միայն կարգավորում է տիրոջ ճակատագիրը, այլև ինքն է դառնում «երևելի անձ»: «Մոխրոտիկը», «Կապույտ Մորուքը», «Քնած գեղեցկուհին», «Էշի կաշին» հեքիաթներում գեղեցիկ ու բարի հերոսուհիները հաղթում են չարին: Պեռոն հեքիաթներում քննադատել է ազնվականների տգիտությունն ու մեծամտությունը, գովաբանել հասարակ մարդկանց առողջ մտածելակերպը:
Գրողի հեքիաթները մեծապես ազդել են ապագա հեքիաթագիրների՝ Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի և ուրիշների ստեղծագործությունների վրա:
Պեռոն գրել է նաև այլաբանական պոեմներ, ներբողներ, ուղերձներ, հրատարակել «XVII դարի Ֆրանսիայի հռչակավոր մարդիկ» հանրագիտարան-բառարանը, որտեղ ներկայացրել է 100-ից ավելի գիտնականների, բանաստեղծների, պատմաբանների, բժիշկների, նկարիչների կենսագրություններ:
Պեռոյի հեքիաթների սյուժեներով օպերաներ են ստեղծել Ջակոմո Ռոսսինին՝ «Մոխրոտը», Բելա Բարտոկը՝ «Կապույտ Մորուք դքսի դղյակը», և ուրիշներ, բալետներ՝ Պյոտր Չայկովսկին՝ «Քնած գեղեցկուհին», Սերգեյ Պրոկոֆևը՝ «Մոխրոտը», և ուրիշներ, նկարահանել են մուլտիպլիկացիոն և գեղարվեստական կինոնկարներ:
Просмотров: 398 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: