Четверг, 26.06.2025, 07:30Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Պետեֆի Շանդոր
16:11
Պետեֆի Շանդոր
Հունգարիայի Ազգային հերոս, բանաստեղծ Շանդոր Պետեֆին 
հունգարական ազգային պոեզիայի հիմնադիրն է:

Շանդոր Պետեֆին (իսկական անուն ազգանունը՝ Ալեքսանդր Պետյոֆի) 1833– 1834 թթ-ին սովորել է Պեշտ, 1835–38 թթ-ին՝ Ասոդ, 1838–39 թթ-ին՝ Շելմեց քաղաքներում: 1839 թ-ին Ազգային թատրոնի ստատիստ-դերասան էր: Նույն թվականին անցել է զինվորական ծառայության, 1841 թ-ին զորացրվել է հիվանդության պատճառով: 1841 թ-ին շրջիկ թատերախմբի դերասան էր: 1842 թ-ին լույս է տեսել նրա առաջին՝ «Գինի խմողը» բանաստեղծությունը, 1844 թ-ին՝ «Բանաստեղծություններ» ժողովածուն, որտեղ ի հայտ են եկել բանաստեղծի ժողովրդական աշխարհընկալումն ու ռեալիզմը: Նրա վաղ շրջանի բանաստեղծություններից մի քանիսը («Ես խոհանոց մտա մի օր...», «Սեր...», «Առևտուր») դարձել են ժողովրդական երգեր: 
Պետեֆին «Վայրի ծաղիկ» (1844 թ.) և «Ընդդեմ արքաների» (1844 թ.) բանաստեղծություններում բողոքել է ավստրիական բռնակալ իշխանությունների դեմ, պահանջել ժողովրդավարական բարեփոխումներ: Իր հանրահայտ «Գյուղական մուրճ» (1844 թ.) երգիծական և «Դյուցազն Յանոշը» (1844 թ.) հեքիաթային պոեմներով հեռացել է իշխող պահպանողական ու կեղծ ռոմանտիկական կանոններից և որդեգրել ժողովրդական պոեզիային բնորոշ ձևն ու բովանդակությունը: Անձնական դժվարությունները, «կոպտության» և «անճաշակության» համար պահպանողականների քննադատական հարձակումները, հայրենիքի ապագայի հանդեպ տագնապը բանաստեղծին հասցրել են հոգեկան ճգնաժամի.

Թող թռչի կրծքիս ավերակներից
Իմ աղոթքը լուռ.
«Օ՜, Աստվա՜ծ, դու իմ հայրենի երկրին
Քո օրհնանքը տո՜ւր»:

 «Ամպեր» (1845–46 թթ.) բանաստեղծությունների շարքում պատկերել է կյանքի աններդաշնակությունը, իսկ «Վագրը և բորենին» (1845 թ.) դրամայում, «Պիշտա Սիլայ» (1846 թ.) ու «Շալգո» (1846 թ.) պոեմներում, «Դահճի պարանը» (1846 թ.) վեպում հիասթափության և վրիժառության թեմաները ողբերգական երանգ են ստացել:
1847 թ-ին գլխավորել է «Երիտասարդ Հունգարիա» կազմակերպությունը, մասնակցել է հեղափոխության ծրագրի մշակմանը («12 կետ»): 1848 թ-ին գրող Յանոշ Արանի հետ փորձել է համախմբել հունգարական ազգային-ազատագրական շարժման մասնակիցներին: Պալ Վաշվարի, Յանոշ Վիդացի և ուրիշների հետ ղեկավարել է Պեշտի և Բուդի ապստամբությունը: «Մի բան է ինձ անհանգստացնում», «Ժողովրդի անունից», «XIX դարի բանաստեղծներին», «Պալատը և խրճիթը», «Հերոսները քրջերի մեջ» և այլ բանաստեղծություններում հեղափոխական զանգվածներին պայքարի է կոչել. առաջին անգամ հունգարական գրականության մեջ, որպես հեղափոխական պայքարի ընկերոջ, գովերգել է կնոջը: «Ազգային երգ», «Թագավորներին՝ կախաղան», «Ժողովրդին» բանաստեղծություններում հանդես է եկել ավատատիրության վերացման, անկախ ժողովրդավարական հանրապետություն ստեղծելու օգտին, պահանջել է ժողովրդի իրավունքների ճանաչում:
1848 թ-ին Պետեֆին պարտվել է Ազգային ժողովի ընտրություններում: Ընդունվել է հեղափոխական բանակ, գրել զինվորներին փառաբանող երգեր. «Կյանք կամ մահ» (1848 թ.), «Սարսափելի ժամանակներ» (1849 թ.) պոեմներում երգել է զինվորների հերոսականությունը: Ուշագրավ է նաև «Առաքյալը» (1848 թ., ամբողջությամբ հրատարակվել է 1874 թ-ին) պոեմը, որի գլխավոր հերոսը նահատակվում է ժողովրդի ազատագրության համար:
Պետեֆին զոհվել է ցարական բանակի կազակների հետ ընդհարման ժամանակ:
Հունգարիայի քաղաքներում նրա անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, գրադարան՝ Բուդապեշտում:
Պետեֆիի ստեղծագործությունները հայերեն է թարգմանել Վահագն Դավթյանը:

Ազատությո՜ւն և սե՜ր –
Ահա այն ամենը, ինչ 
պետք է ինձ,
Սերը պատրաստ եմ ես
Մահով իմ նվաճել,
Ազատության համար
Քեզ կզոհեմ, ի՜մ սեր...
Շանդոր Պետեֆի
Просмотров: 515 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: