Четверг, 26.06.2025, 10:33Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Պլատոն
16:33
Պլատոն
Հույն փիլիսոփա Պլատոնն անտիկ իդեալիզմի խոշորագույն ներկայացուցիչն է: Նրա փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել հետագա դարերի 
փիլիսոփայական մտքի զարգացման վրա. ստեղծվել են պլատոնականություն և նորպլատոնականություն փիլիսոփայական ուղղությունները:

Պլատոնը (բառացի նշանակում է թիկնեղ, իսկական անունը՝ Արիստոկլես) ծնվել է արիստոկրատի ընտանիքում: Հայրն Ատտիկայի թագավոր Կոդրոսի տոհմից էր, մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի: Պատանեկան տարիներին նա ցանկացել է դառնալ քաղաքական գործիչ, սակայն 407 թ-ից աշակերտելով Սոկրատեսին՝ որոշել է լրջորեն զբաղվել փիլիսոփայությամբ: Ուսուցչի մահվանից հետո Պլատոնը հեռացել է Աթենքից, շուրջ 1 տարի ապրել է Մեգարայում, այնուհետև մեկնել է Եգիպտոս, Հարավային Իտալիա և Սիցիլիա: Սիրակուզայում (Սիցիլիա) բռնակալ Դիոնիսիոսը պալատական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով նրան վաճառել է ստրկության: Ազատվելով՝ Պլատոնը վերադարձել է Աթենք, 387 թ-ին հիմնադրել է սեփական դպրոց՝ Պլատոնյան ակադեմիան (անվանվել է «ակադեմիա», որովհետև հիմնադրվել է առասպելական հերոս Ակադեմոսին նվիրված պարտեզում), որը դարձել է անտիկ գիտության և իդեալիստական փիլիսոփայության խոշորագույն կենտրոն: 
Դիոնիսիոսի մահվանից հետո Պլատոնը կրկին մեկնել է Սիրակուզա՝ հուսալով իրագործել իդեալական պետության մասին իր նախագիծը: Սակայն անհաջողության է մատնվել և վերադարձել Աթենք, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն:
Պլատոնի անունով պահպանվել են «Սոկրատեսի պաշտպանականը» ճառը, 23 իսկական, 19 կասկածելի երկխոսություններ և 13 նամակ: Նրա փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա նշանակալիորեն ազդել են Հերակլիտեսի, էլեաթների, պյութագորականների և հատկապես Սոկրատեսի փիլիսոփայական ուսմունքները:
Ըստ Պլատոնի փիլիսոփայության՝ եթե զգայելի աշխարհի իրերն առաջանում և ոչնչանում են, ապա մտահասանելի էություններն անփոփոխ են: Դրանք գոյություն ունեն զգայելի իրերից առանձին: Նրանց առաջացումը բացատրելու համար Պլատոնն ընդունում է 2 սկիզբ՝ էյդոսը (տիպարներ, էություններ, գաղափարներ) և նյութը, որոնք հավերժական են: Նյութական իրերի աշխարհը կեցության՝ էյդոսի, և ոչ կեցության՝ նյութի, փոխներգործության արդյունք է: 
Պլատոնի իդեալիզմն ունի բարոյագիտական ուղղվածություն: Ըստ նրա՝ էյդոսների աշխարհը ողջ գոյի օրենքների, սկզբունքների և կանոնների, նաև գեղեցկության, բարու և ճշմարտության այն իդեալական աշխարհն է, որին պետք է ձգտի մարդը:
Տիեզերքը, ըստ Պլատոնի, կենդանի էակ է և ունի հոգի, որը ներթափանցված է բոլոր գոյերի մեջ: Համաշխարհային հոգին Տիեզերքի շարժման պատճառն է և ուժը, նրա միջոցով են էյդոսները խառնվում նյութի հետ: Մարդը բաղկացած է հոգուց և մարմնից, ընդսմին, հոգին հենց ինքը՝ մարդն է. մարմինը մահկանացու է, իսկ հոգին՝ անմահ: Պլատոնը պաշտպանում է հոգու տեղափոխության և վերամարմնավորման գաղափարը:
Մարդու կեցության բարձրագույն նպատակը, ըստ Պլատոնի, մտահասանելի աշխարհն է, որին հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել ամենայն զգայական-մարմնական բարիքներից, նմանվել Աստծուն՝ ըստ մարդկային կարողության, այսինքն՝ դառնալ խոհեմ, բարեպաշտ ու արդար: Փիլիսոփայության նպատակը հոգու մաքրագործումն է (կատարսիս). այն մարդուն ազատում է կրքերի, ցանկությունների ճնշումից, հոգուն նախապատրաստում մահվան, որը նոր կյանքի սկիզբն է: «Պլատոնական սեր» հայտնի արտահայտությունը, որ դարձել է թևավոր խոսք, նշանակում է վերզգայական, աննյութական և իդեալական սեր՝ հակառակ մարմնական-զգայական սիրուն:
Պլատոնը, սակայն, հետևողական չէ իդեալականի ու զգայականի հակադրության գաղափարի հարցում: Վերջին շրջանի գործերում նա փորձում է բարիքը ներկայացնել որպես գիտելիքի և հաճույքի, գեղեցիկի և օգտակարի միասնություն:
Պլատոնը քաղաքագիտության մեջ իդեալական պետությունը հակադրում է իրականում գոյություն ունեցող պետություններին, դրանք դասակարգում կառավարման 4 ձևի մեջ՝ թիմոկրատիա՝ փառասերների իշխանություն, օլիգարխիա՝ փոքրաթիվ մարդկանց իշխանություն, դեմոկրատիա՝ ազատ (ձևականորեն) քաղաքացիների իշխանություն, և բռնապետություն, որի առաջնորդին աճեցնում է ինքը՝ ժողովուրդը:
Պլատոնն իդեալական պետության տեսության մեջ առանձնացնում է հասարակության 3 դաս՝ արտադրողներ, ռազմիկներ և կառավարիչներ: Դասերի մեջ ընդգրկվում են ոչ թե ըստ ծագման, այլ ըստ ունակությունների և կրթական մակարդակի:
Իդեալական պետության մասին Պլատոնի ուտոպիական նախագիծը չիրականացավ, թեև հետագայում՝ միջնադարում և սոցիալիզմի ու ֆաշիզմի ժամանակաշրջանում, նրա որոշ դրույթներ կյանքի կոչվեցին:
Հայ փիլիսոփաներից Պլատոնի ազդեցությունը կրել և նրա հայացքների տարածմանը նպաստել է Դավիթ Անհաղթը, որի «Սահմանք իմաստասիրության» երկում մեջբերված ու քննված 6 սահմանումներից 3-ը վերցված են Պլատոնից: Պլատոնի ուսմունքի մի շարք դրույթների անդրադարձել են Եզնիկ Կողբացին (V դար), Գրիգոր Մագիստրոսը (XI դար), Գրիգոր Տաթևացին (XIV դար) և ուրիշներ: Պլատոնի շատ երկեր հայերեն թարգմանել և հրատարակել են Վենետիկի Մխիթարյան միաբանները:
Просмотров: 347 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: