Четверг, 26.06.2025, 04:42Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 15 » Պրիմատներ
16:43
Պրիմատներ
Պրիմատները բարձրակարգ ընկերքավոր կաթնասունների առանձին կարգ են: Բաժանվում են 2 ենթակարգի՝ կիսակապիկների և կապիկների: Հայտնի են պրիմատների մոտ 200 ժամանակակից տեսակներ՝ միավորված 50 սեռում: Տարածված են Աֆրիկայի, Ասիայի, Հարավային և, մասամբ, Կենտրոնական Ամերիկայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում:
Մարմնի երկարությունը 13–175 սմ է, կենդանի զանգվածը՝ 60 գ–180 կգ: Մեծամասնությունը պոչավոր է, կան նաև անպոչ տեսակներ (մարդանման կապիկներ): Մազածածկը առատ է: Շատ պրիմատներ ունեն վառ գունավորում: Աչքերը դարչնագույն են կամ դեղին: Վերջույթները հնգամատ են: Բութ մատը շարժուն է, հաճախ՝ հակադրված մյուս մատներին (որոշ տեսակներինը ապաճած է): Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած: Հոտառությունը հետզարգացած է: Աչքերը սովորաբար ուղղված են առաջ, տեսողությունը հիմնականում երկաչյա է (կապիկները, մարդկանց նման, օժտված են նաև գույները տարբերելու ունակությամբ): Կիսակապիկների գլխուղեղի ակոսները և գալարները քիչ են, ուղեղիկը լրիվ չի ծածկված կիսագնդերով: Կապիկների գլխուղեղի մեծ կիսագնդերը (ինչպես մարդունը) ունեն բազմաթիվ ակոսներ ու գալարներ և լրիվ ծածկում են ուղեղիկը: Ատամները 4 տիպի են՝ կտրիչներ, ժանիքներ, մեծ ու փոքր աղորիքներ: Բարձրակարգ պրիմատներն ունեն 32, կիսակապիկների մեծ մասը՝ 36 ատամ:
Պրիմատները գլխավորապես ծառաբնակ են, ապրում են հոտերով, երբեմն՝ զույգերով կամ միայնակ: Ամենակեր են, բայց սնվում են հիմնականում բուսական կերով: Պտղաբեր չեն, սակայն կարող են բազմանալ ամբողջ տարին: Ունենում են 1 ձագ (ցածրակարգները՝ 2–3): Կաթնագեղձերը հիմնականում 1 զույգ են, որոշ կիսակապիկներինը՝ 2–3 զույգ:
Պրիմատների գործնական նշանակությունը մեծ չէ: Բնիկներն օգտագործում են պրիմատների միսն ու մորթին: Պրիմատներին որսում են կենդանաբանական այգիների, բժշկակենսաբանական, գիտական հիմնարկների համար: Գլխաքանակի նվազման պատճառով մի շարք պրիմատներ գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:
Просмотров: 313 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: