 |

 |
| Пятница, 19.12.2025, 14:01 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Март » 15 » Պյութագորաս Սամոսացի
16:38 Պյութագորաս Սամոսացի |
Պյութագորասի կյանքի և գործունեության մասին քիչ բան է հայտնի: Հասուն տարիքում նա Հունաստանից տեղափոխվել է Հարավային Իտալիայի Կրոտոն քաղաքը և հիմնադրել դպրոց, որը կոչվել է «Պյութագորասյան միություն»: Իր զարգացրած փիլիսոփայական ուսմունքում Պյութագորասն ամեն ինչի հիմքը համարել է թվերը, որոնց վերագրել է խորհրդապաշտական և կենսական իմաստներ: Հետագայում այդ ուսմունքը զարգանալով վերածվել է փիլիսոփայական ուղղության, որը հայտնի է իբրև պյութագորասականություն: Մաթեմատիկայի բնագավառում Պյութագորասի անվան հետ են կապված ապացուցման մեթոդի ներմուծումը երկրաչափության մեջ, երկրաչափական թվաբանության ստեղծումը, ձայնագիտության և հարմոնիայի խնդիրների մշակումը, զույգ ու կենտ, հասարակ, բաղադրյալ ու կատարյալ թվերի մասին ուսմունքը: Պյութագորասին է պատկանում այն հայտնի թեորեմի ապացուցումը, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև. այն է՝ ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն (Պյութագորասի թեորեմ): Հայ իրականության մեջ Պյութագորասի ուսմունքի մասին տեղեկություններ են պահպանվել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստության» երկում:
|
|
Просмотров: 430 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |