Четверг, 26.06.2025, 11:16Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Շահմուրադյան Արմենակ
17:18
Շահմուրադյան Արմենակ
Արմենակ Շահմուրադյանը (տենոր) հայ դասական վոկալ-կատարողական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է, ժողովրդական ու 
հոգևոր երգերի լավագույն կատարողներից: 

Արմենակ Շահմուրադյանը 8 տարեկանից երգել է ծննդավայրի եկեղեցում և սովորել վարժարանում: Հետագայում ուսումը շարունակել է Մշո Սբ Կարապետ վանքի ժառանգավորաց դպրոցում, 1890– 1893 թթ-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում. կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբում եղել է մեներգիչ: Շուրջ 1,5 տարի Շահմուրադյանն աշակերտել է Կոմիտասին: 1897 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, երգել Մակար Եկմալյանի երգչախմբում և եղել նրա օգնականը, ապա նշանակվել է եկեղեցու երգչախմբի ղեկավար:
1897 թ-ին Շահմուրադյանը մասնակցել է աբդուլհամիդյան ջարդերի դեմ թիֆլիսահայության բողոքի ցույցին, որի պատճառով նրան ձերբակալել և բանտարկել են Մետեխի բանտում, ապա, որպես թուրքահպատակի, հանձնել են թուրքական կառավարությանը: Սակայն երաշխավորությամբ ազատվել է բանտարկությունից: 1898–1900 թթ-ին դասավանդել է Մշո Սբ Կարապետ վանքի ժառանգավորաց, 1900–04 թթ-ին՝ Կարինի ազգային վարժարաններում, եղել է նաև եկեղեցու դպրապետ: 
1904 թ-ին մեկնել է Փարիզ, մասնակցել նորակառույց Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու օծմանը, նշանակվել է դպրապետ և ղեկավարել եկեղեցու երգչախումբը: 1904–06 թթ-ին Շահմուրադյանը սովորել է Վենսան դը Էնդիի՝ երգի մասնավոր դպրոցում, վոկալի դասեր առել նշանավոր երգչուհի Պոլինա Վիարդոյից (նրան համարել է իր երկրորդ մայրը): 
1910 թ-ին Շահմուրադյանն ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, հրավիրվել «Գրանդ օպերա». առաջին դերերգը եղել է Ֆաուստը (Շառլ Գունոյի «Ֆաուստ», 1911 թ.). Փարիզի մամուլի և երաժշտասեր հասարակայնության պահանջով օպերան ներկայացվել է մեկ ամիս շարունակ: Շահմուրադյանին անվանել են Հայկական Կառուզո և համարել Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորը»: 1912 թ-ին հեռացել է օպերային թատրոնից և զբաղվել համերգային գործունեությամբ. ելույթներ է ունեցել Կահիրեում, Թիֆլիսում, Բաքվում, Կոստանդնուպոլսում և այլուր: 
1914 թ-ին՝ Միջազգային երաժշտական ընկերության համագումարի օրերին, երգիչը մասնակցել է Կոմիտասի կազմակերպած համերգին, այնուհետև հյուրախաղերով շրջագայել մի շարք երկրներում (երկացանկը հիմնականում ընդգրկել է հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական և հոգևոր երգեր): Նույն թվականին Կոստանդնուպոլսում Կոմիտասի մշակած երգերը (հեղինակի նվագակցությամբ) Շահմուրադյանի կատարմամբ ձայնագրվել են սկավառակների վրա:
Շահմուրադյանի երգեցողությունն առանձնանում է կատարման մաքրությամբ, հստակ արտասանությամբ և հուզականությամբ:
Երգչի գործունեությանը նյութապես օժանդակել է բարերար Ալեքսանդր Մանթաշյանը:
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին Շահմուրադյանը տեղափոխվել է ԱՄՆ: Համերգներով հանդես է եկել Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Դետրոյթում, Նյու Յորքում, նաև Լոնդոնում, Ժնևում, Անտվերպենում, Ցյուրիխում, Բրյուսելում, Բաղդադում, Կալկաթայում և այլուր: 1930 թ-ից ապրել է Փարիզում:
Просмотров: 249 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: