Четверг, 26.06.2025, 05:00Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 10
Гостей: 10
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Շալյապին Ֆեոդոր Իվանովիչ
17:12
Շալյապին Ֆեոդոր Իվանովիչ
Երգիչ (բաս), Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆեոդոր Շալյապինը ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի 
խոշորագույն ներկայացուցիչներից է: 

Ֆեոդոր Շալյապինն ավարտել է Կազանի երկդասյան վարժարանը: Ունենալով ձայնային առանձնահատուկ տվյալներ՝ 9 տարեկանից երգել է եկեղեցու երգչախմբում: 1890 թ-ին ընդունվել է Սեմյոն Սեմյոնով-Սամարսկու օպերային թատրոն (ք. Ուֆա), որտեղ հանդես է եկել իր առաջին դերերգերով: 1892–93 թթ-ին Թիֆլիսում աշակերտել է երգիչ Դմիտրի Ուսատովին, 1893–94 թթ-ին օպերային թատրոնում կատարել է Ռամֆիսի (Ջուզեպպե Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիոյի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը:
1895 թ-ին Շալյապինը երգել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1896–99 թթ-ին՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում, որտեղ ստեղծել է իր երկացանկի հիմնական դերերգերը: 1899 թ-ից եղել է Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ: Երգչի համար կարևոր նշանակություն է ունեցել համագործակցությունը կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հետ: 1901 թ-ից Շալյապինը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հռոմի, Մոնտե Կառլոյի, Բեռլինի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Միլանի «Լա Սկալա» և այլ խոշոր օպերային թատրոններում՝ արժանանալով համաշխարհային ճանաչման: 1922 թ-ից ապրել է Փարիզում: 
Շալյապինի արվեստում օրգանապես միաձուլված էր երգչի և դրամատիկական դերասանի տաղանդը, իսկ ձայնի բացառիկ գեղեցիկ ու փափուկ տեմբրն արտահայտում էր հոգու ամենանուրբ ելևէջները: Վերամարմնավորման բարձր արվեստով է կատարել Սուսանինի (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին») հերոսական-էպիկական, Բորիս Գոդունովի (Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Իվան Ահեղի (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովցի կինը») ողբերգական, Երյոմկայի (Ալեքսանդր Սերովի «Թշնամու ուժը») կենցաղային, Դևի (Անտոն Ռուբինշտեյնի «Դև»), Մեֆիստոֆելի (Շ. Գունոյի «Ֆաուստ») ռոմանտիկական, Դոն Բազիլիոյի (Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») երգիծական դերերգերը: Շալյապինն ստեղծել է հավաստի կերպարներ, բացահայտել նրանց բարդ ու հակասական ներաշխարհը: Նա նաև խոշոր կամերային երգիչ էր, Մ. Գլինկայի, Մ. Մուսորգսկու, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի, Ֆրանց Շուբերտի ռոմանսների հիանալի մեկնաբանը: 
Շալյապինը բեմադրել է Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ», Ջ. Վերդիի «Դոն Կառլոս», Մ. Մուսորգսկու «Խովանշչինա» օպերաները: Նկարահանվել է «Իվան Վասիլևիչ Ահեղ ցարը» (1915 թ., Ռուսաստան), «Դոն Կիխոտ» (1932 թ., Ֆրանսիա) կինոնկարներում: Ստեղծել է քանդակագործական, գեղանկարչական, գրաֆիկական և գրական գործեր:
Просмотров: 337 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: