Четверг, 26.06.2025, 04:40Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Շաքարներ
17:21
Շաքարներ
Շաքարները բուսական և կենդանական ծագում ունեցող բյուրեղական քաղցրահամ նյութեր են: Պարունակում են ածխածին, ջրածին և թթվածին տարրերը և պատկանում են ածխաջրերի դասին: Օրգանիզմը շաքարներից ստանում է էներգիա, որն ապահովում է նրա բոլոր կենսական շարժընթացները: 
Շաքարներն օրգանիզմ են մտնում սննդի միջոցով: Առավել տարածված է սախարոզը, որի կենցաղային անվանումն է շաքար: Այն ստանում են շաքարեղեգից և շաքարի ճակնդեղից: Թողարկվում է բյուրեղանման շաքարավազի և շաքար-ռաֆինադի (կտորների, ռաֆինացված շաքարավազի, շաքարի փոշու) ձևով: Սննդի մեջ անմիջական սպառումից բացի, շաքարը նաև որպես հումք է օգտագործվում սննդարդյունաբերության մեջ: 
Քանի որ որոշ հիվանդությունների, մասնավորապես` սիրտանոթային համակարգի, ինչպես նաև ատամների ոսկրափուտի աճը կապված է մեծ քանակությամբ շաքարի օգտագործման հետ, խորհուրդ է տրվում շաքարը փոխարինել այլ նյութերով կամ սահմանափակել օգտագործումը: Մեծ քանակությամբ շաքարի մշտական օգտագործումը հանգեցնում է ենթաստամոքսային գեղձի ինսուլինային ապարատի գերգրգռման և կարող է շաքարախտի առաջացման պատճառ դառնալ: Ուստի, նպատակահարմար է, որ նույնիսկ առողջ մարդիկ, ովքեր  ֆիզիկական աշխատանք չեն կատարում կամ չեն զբաղվում սպորտով, օրական օգտագործեն 50–100 գ-ից ոչ ավելի շաքար՝ ներառյալ քաղցր մթերքներում և կերակրատեսակներում (կոնֆետներ, մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ և այլն) պարունակվողը: Տարիքի հետ շաքարի օգտագործումն անհրաժեշտ է սահմանափակել:
Շաքարախտի և ճարպակալման դեպքերում շաքարի քանակը սննդի օրաբաժնում խիստ պակասեցվում է կամ լրիվ հանվում, իսկ սննդին քաղցր համ տալու համար օգտագործում են սինթետիկ փոխարինիչներ՝ սախարին, քսիլիտ, սորբիտ և այլն, սակայն դրանց մշտական օգտագործումը նույնպես ցանկալի չէ օրգանիզմի համար:
Просмотров: 363 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: