Четверг, 26.06.2025, 08:10Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Շինարարություն
17:29
Շինարարություն
Ցանկացած շինարարության համար անհրաժեշտ են ամենաբազմազան շինանյութեր՝ սկսած պարզագույն նյութերից՝ կավ, փայտանյութ, մինչև ապակի, պողպատ ու երկաթբետոն, որոնցով երկնաքերներ են կանգնեցնում ժամանակակից խոշոր քաղաքներում:
Գոյություն ունի շինարարության երկու հիմնական եղանակ: Առաջինը պատերի կառուցումն է պինդ շինանյութով՝ քարով, աղյուսով: Այդպիսի պատերը կոչվում են կրող. իրենց վրա են պահում հարկերի ծածկն ու շենքի տանիքը: Մյուս եղանակը շենքի փայտե, պողպատե կամ երկաթբետոնե հիմնակմախքի կառուցումն է, որն իր վրա է կրում հարկերի, հաճախ նաև տանիքի ծանրությունը: Փայտե հիմնակմախքը սովորաբար իր մեջ ներառում է նաև տանիքը և կարող է լցվել որևէ նյութով՝ լցանյութով: Հիմնակմախքն արտաքինից կարող է երեսպատվել մեծ ծանրաբեռնվածք չառաջացնող ավելի թեթև շինանյութով:
ՀՀ-ում նորագույն նյութերին՝ պողպատին, երկաթբետոնին, ալյումինին, ապակուն զուգընթաց օգտագործվում է նաև հայկական ավանդական շինանյութը՝ տուֆը: Այն հեշտ կտրվում է, սղոցվում, բայց և բավականաչափ ամուր է ու լավ դիմանում է եղանակի փոփոխություններին: Ծակոտկենության շնորհիվ տուֆը ձմռանը շենքի ներսը պահպանում է ցրտից, իսկ ամռանը՝ շոգից: Տուֆե պատերը «շնչում» են, այսինքն՝ դրանց միջով բնական օդափոխություն է կատարվում: 

Բարձրահարկ շենքերի 
շինարարությունը
Հինգից ավելի հարկերով շենքն անվանում են բարձրահարկ: Բարձրահարկ շենքերի մեծ մասը կառուցվում է գետնի մեջ խորը խրված պողպատե կամ երկաթբետոնե սյուների վրա: Առաջին հերթին կանգնեցնում են կրող պատերը, որի համար փայտե հատուկ հիմնակմախքների՝ կաղապարամածների մեջ լցնում են բետոն: Կենտրոնական մասում թողնվում են խողովակների ելքերը և էլեկտրահաղորդագծերը, ինչպես նաև վերելակների և կոյուղու կանգնակները: Կենտրոնական մասի ամենավերևում հարմարեցվում են վերելակի մեխանիզմների սրահները և օդափոխման խցերը:
Կենտրոնական հատվածամասի շուրջը կառուցում են պողպատե հիմնակմախք, որի վրա փռում են բետոնե հատակը: Այնուհետև կանգնեցնում են լայնական պատերը: Դրանք կարող են լինել մետաղե (սովորաբար` պողպատե), ապակե կամ երկաթբետոնե: Պատերի արտաքին մակերևույթը երեսպատում են:

Շինանյութեր
Շինարարական աղյուսները պատրաստում են կավից և թրծում վառարանում: Պատերը շարելիս աղյուսներն իրար են ամրացնում ավազի և ցեմենտի շաղախով, որը չորանալիս պնդանում է: Պարզագույն հիմնակմախքային շենքերը կառուցում են փայտե շրջանակների օգնությամբ:  Մալայզիայում, Ճապոնիայում, Չինաստանում և միջնադարյան Եվրոպայում դեռևս պահպանված այս տիպի որոշ շենքեր առատորեն զարդարված են փայտե նկարազարդումներով ու փորագրություններով: Մեր օրերում փայտե հիմնակմախքները պատում են աղյուսով, փայտանյութով կամ պանելներով: XVIII դարից սկսած՝ երկաթը, իսկ այնուհետև պողպատը, նաև նորանոր այլ նյութեր գործածվել և գործածվում են հիմնակմախքով շինություններ կառուցելու համար: 
Просмотров: 338 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: