Четверг, 26.06.2025, 04:32Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 13 » Շուբերտ Ֆրանց Պետեր
15:56
Շուբերտ Ֆրանց Պետեր
Ավստրիացի կոմպոզիտոր և դաշնակահար Ֆրանց Շուբերտը 
ռոմանտիզմի հիմնադիրներից է երաժշտության մեջ:

Ֆրանց Շուբերտը վաղ տարիքում երաժշտության դասեր է առել հորից (ջութակ), եղբորից (դաշնամուր), նաև Միքայել Հոլցերից (երգեցողություն): 1808 թ-ին Վիեննայում ընդունվել է Արքունական երգչախումբ, որտեղ նաև սովորել է նվագել մի քանի գործիքներ և տեսության դասեր է առել կոմպոզիտոր Անտոնիո Սալիերիից: 1813–14 թթ-ին սովորել է ուսուցչական սեմինարիայում և որպես ուսուցիչ աշխատել մինչև 1818 թ.: Ստեղծագործել է 1813 թ-ից, սակայն նրա երկերը հրատարակվել են 1821 թ-ից. ճանաչվել են հատկապես երգերը (շուրջ 600): Շուբերտի շնորհիվ երգի ժանրը ձեռք է բերել գեղարվեստական ձև և հարստացրել համերգային վոկալ երաժշտությունը, ստեղծել է երգի նոր տեսակ:
Շուբերտն իր լավագույն երգերը գրել է Վիլհելմ Մյուլլերի բանաստեղծությունների տեքստերով («Գեղեցիկ ջրաղացպանուհին», «Ձմեռային ճանապարհ», երգաշարեր): Հայտնի է նաև «Կարապի երգը» ժողովածուն, որի բազմաթիվ երգեր («Սերենադ», «Ձկնորսուհին», «Ծովի ափին» և այլն) արժանացել են համաշխարհային ճանաչման: Շուբերտը երգեր է գրել նաև Յոհան Վոլֆգանգ Գյոթեի («Անտառի արքա», «Վայրի վարդը»), Հայնրիխ Հայնեի («Երկվորյակ»), Ֆրիդրիխ Շիլլերի («Աղջկա գանգատը») և այլ բանաստեղծների խոսքերով: Նրա երգերը բարձր է գնահատել Բեթհովենը: 
Շուբերտը գրել է նաև սիմֆոնիկ և դաշնամուրային երաժշտություն. ֆանտազիաներ (Դո մաժոր, Ֆա մինոր), էքսպրոմտներ, երաժշտական ակնթարթներ, սոնատներ: Կոմպոզիտորը 9 սիմֆոնիայի հեղինակ է, որոնցից առավել հայտնի են Չորրորդը՝ «Ողբերգականը», Հինգերորդը և Ութերորդը՝ «Անավարտը», որը երկմասանոց քնարադրամատիկական երկ է և աչքի է ընկնում հոգեբանական խորությամբ: Իններոդ սիմֆոնիայում գերակշռում են ժողովրդական-էպիկական կերպարները: Հանրահայտ են նրա բազմաթիվ կամերային ստեղծագործությունները, որոնցից ամենատարածվածը «Ֆորել» դաշնամուրային կվինտետն է: 22 կվարտետից առավել նշանավոր են Լյա մինորը, Ռե մինորը և Սոլ մաժորը: 
Շուբերտի դաշնամուրային սոնատներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանություններով: Նրա «Թափառաշրջիկը» ֆանտազիան կանխորոշել է Ֆերենց Լիստի սիմֆոնիկ պոեմների կառուցվածքը, իսկ դաշնամուրային «Էքսպրոմտները» և «Երաժշտական ակնթարթները»՝ Ֆրիդերիկ Շոպենի և Ֆ. Լիստի դաշնամուրային երաժշտության բնորոշ գծերը: Շուբերտը գրել է նաև օպերաներ («Ալֆոնսո և Էստրելլա», «Ֆիերաբրաս», «Էգինհարդ և Էմմա» և այլն), օպերետներ («Հայելու ասպետը», «Ֆեռնանդո» և այլն), պոլոնեզներ, նախերգանքներ, քայլերգեր, պարեր և այլ գործեր:
Շուբերտի ստեղծագործությունը սերտորեն առնչվում է ավստրիական ժողովրդական արվեստին և լայնորեն տարածվել է երկրում, թեև ժողովրդական թեմաներ հազվադեպ է օգտագործել: Նա իր երկերում կարևորել է հարմոնիայի և գործիքավորման գունեղությունը: Լինելով վիեննական դասական դպրոցի ավանդույթների հետևորդ` Շուբերտն արևմտաեվրոպական երաժշտության մեջ հայտնի է նաև որպես նորարար: Ինչպես բոլոր վիեննական դասականների, այնպես էլ Շուբերտի երկերն առանձնանում են կերպարների հարստությամբ, թեմաների և իրադարձությունների լայն ընդգրկումով: Կոմպոզիտորի բազմաթիվ գործեր կատարվել են նրա մահից տասնամյակներ անց. Դո մաժոր սիմֆոնիան ամբողջությամբ հնչել է 1839 թ-ին՝ Ֆելիքս Մենդելսոնի ղեկավարությամբ, իսկ «Անավարտը»՝ 1865 թ-ին: 
Շուբերտին թաղել են այն գերեզմանատանը, որտեղ ամփոփված էր Լյուդվիգ վան Բեթհովենի աճյունը: 1888 թ-ին երկուսի աճյուններն էլ տեղափոխել են Վիեննայի կենտրոնական գերեզմանատան հուշահամալիր:
Շուբերտի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Просмотров: 444 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: