Пятница, 19.12.2025, 02:47Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 13 » Շուկշին Վասիլի Մակարովիչ
15:57
Շուկշին Վասիլի Մակարովիչ
Գրող, դերասան, կինոռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վասիլի Շուկշինի ստեղծագործությանը բնորոշ է սոցիալ-հոգեբանական տիպերի բազմազանությունը. նրա հերոսները ժողովրդից ելած արտասովոր մարդիկ են՝ բարոյապես մաքուր ու պահանջկոտ:

Վասիլի Շուկշինը 1943 թ-ին ավարտել է յոթնամյա դպրոցը, ընդունվել Բիյսկի ավտոմոբիլային տեխնիկում, որը չավարտած՝ աշխատել է որպես փականագործ: 1947–49 թթ-ին աշխատել է Կալուգայի շարժանիվների և Վլադիմիրի տրակտորի գործարաններում, ապա՝ երկաթուղու Շչերբինկա կայարանում: 1953–54 թթ-ին եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրենը: 1961 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1958 թ-ին տպագրել է առաջին պատմվածքը («Երկուսը սայլի վրա»), 1963 թ-ին՝ «Գյուղաբնակներ» պատմվածքների ժողովածուն: 1963 թ-ից «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր էր: 1964 թ-ին իր սցենարով նկարահանել է «Ապրում է այսպիսի տղա» (Վենետիկի կինոփառատոնի գլխավոր՝ «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակ՝ 1964 թ.) կինոնկարը, որի գլխավոր հերոս Պաշա Կոլոկոլնիկովին բնորոշ է զգացմունքների անմիջականությունը և խորթ` ձևականությունն ու չոր դատողությունը մարդկային հարաբերություններում: 
Ժամանակի ընթացքում ավելի որոշակիացել է գրողի ընդվզումը կյանքին արագ հարմարվող ամբոխավարների և բյուրոկրատների դեմ («Այնտեղ, հեռվում», 1968 թ., «Զրույցներ պայծառ լուսնի տակ», 1974 թ., ժողովածուներ, «Զրո, զրո ամբողջ», «Տալիս ես սիրտ», պատմվածքներ): 
Շուկշինի գրական գործերում և կինոերկերում գերիշխում են հոգեբանական վերլուծությունը, հետաքրքրությունը ժողովրդական վառ բնավորությունների, մարդու հոգևոր ազատության նկատմամբ [«Լյուբավինները», 1965 թ., վեպ, կինոնկար՝ «Լյուբավինների վախճանը», 1972 թ., «Ես եկել եմ ազատություն տալու ձեզ», կինովեպ, 1971 թ. (նվիրված է գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեփան Ռազինին), «Բնավորություններ», պատմվածքների ժողովածու, 1973 թ., «Ձեր որդին և եղբայրը», 1966 թ., ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ՝ 1967 թ., «Տարօրինակ մարդիկ», 1971 թ., վերջին երկուսը՝ կինոնկար]: Քաղքենիական գիտակցության և հոգեզրկության դեմ մարդկային հոգու դիմակայման թեման գեղարվեստական մարմնավորման մեծ ուժի է հասել «Կարմիր բռինչ» կինովիպակում (1973 թ., համանուն կինոնկարում Շուկշինը խաղացել է գլխավոր դերը, ԽՍՀՄ համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ՝ 1974 թ.):
Շուկշինը նկարահանվել է նաև «Երկու Ֆեոդոր» (1958 թ.), «Հասարակ պատմություն» (1960 թ.), «Տղամարդկանց խոսակցություն» (1968 թ.), «Լճի մոտ» (1969 թ., Չեռնիխի դերակատարման համար՝ ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1971 թ.), «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի» (1975 թ.), «Խոսք եմ խնդրում» (1975 թ.) և այլ կինոնկարներում:
Շուկշինը հանկարծամահ է եղել նկարահանման ժամանակ: 
Շուկշինի բազմաթիվ գործեր հայերեն է թարգմանել Արմեն Հովհաննիսյանը: Հայկական հեռուստաթատրոնը բեմադրել է Շուկշինի «Մինչև վերջին աքլորականչ» (1976 թ.), «Դեպք ռեստորանում» (1981 թ.) գործերը:
Շուկշինի անունով Բառնաուլում կոչվել են փողոց և դրամատիկական թատրոն: 1976 թ-ից նրա ծննդավայրում անցկացվում են Շուկշինյան ընթերցումներ:
Շուկշինն արժանացել է ԽՍՀՄ համամիութենական առաջին (1964 թ.), Լենինյան (1976 թ.) մրցանակների: 
Просмотров: 501 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: