Среда, 25.06.2025, 16:28Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 14 » Թադևոսյան Եղիշե
20:12
Թադևոսյան Եղիշե
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանը հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է:  Նա իր ստեղծագործությամբ հարել է իմպրեսիոնիզմին (տպավորապաշտություն), տուրք տվել սիմվոլիզմին (խորհրդապաշտություն), սակայն նախընտրել է աշխարհի ռեալիստական ճանաչողությունը:

Եղիշե Թադևոսյանը 1879–94 թթ-ին սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1894–95 թթ-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել է Մոսկվա: 1896 թ-ին Թադևոսյանը մասնակցել է «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին, 1898 թ-ին  Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում նրա «Կեսօրյա ճաշ» (1896 թ.) և «Քարոզ ուղղադավաններին» (1896 թ.) կտավներն արժանացել են մրցանակների: 1898 թ-ին իր ուսուցչի՝ ռուս նկարիչ Վասիլի Պոլենովի հետ մեկնել է Պաղեստին, գրեթե ամեն տարի ճամփորդել Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներում (մինչև 1914 թ.), Ռուսաստանում և Հայաստանում, ստեղծել մի շարք գործեր: 
1901 թ-ից Թադևոսյանը  բնակվել է Թիֆլիսում, մասնակցել տեղի և ռուսաստանյան ցուցահանդեսներին: 1916 թ-ին Թիֆլիսում աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել է նախագահ, 1921 թ-ին Երևանում կազմակերպել է միության ցուցահանդեսը, մասնակցել է Թիֆլիսի «Հայարտան» աշխատանքներին:  Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից էր: Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչական գործեր, խճանկարներ, մանրաքանդակներ: Թադևոսյանի առաջին իսկ գործերն արտահայտում են նկարչի խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարման բարձր մակարդակը: Նրա որոշ գործերում («Դեպի պանդխտություն», 1895 թ., «Երկրպագություն խաչին»,1901 թ., և այլն) զգացվում է Վարդգես Սուրենյանցի արվեստի ազդեցությունը:
Թադևոսյանի բնանկարները երբեմն ներառում են մեծ կամ փոքր սյուժեներ՝ «Կոմիտասը Էջմիածնի լճի մոտ» (1893 թ.), «Մեր փողոցը Վաղարշապատում» (1921 թ.) և այլն: Մեծ վարպետությամբ է պատկերել «Ալեքսանդր Շիրվանզադե» (1929 թ.), «Հովհաննես Թումանյան» (1933 թ.), «Կոմիտաս» (1935 թ.) և այլ դիմանկարներ: Նրա արվեստում կարևոր տեղ ունեն հայ գյուղը, կենցաղը, գեղջկական կերպարները՝ «Հովիվն ու ոչխարները» (1895 թ.), «Խնձոր ունեմ խածած է» (1930 թ.) և այլն: Թադևոսյանը մի շարք գործերում անդրադարձել է հայերի կոտորածների ու պանդխտության թեմաներին («Դեպի պանդխտություն», 1895 թ., «Կեսօրյա ճաշ», 1896 թ., և այլն), հայ ժողովրդի անցյալին և ավանդույթներին. ստեղծել է նկարաշար՝ «Հոգեհաց. Արտաշեսի մահը» (1910 թ.), «Տորք Անգեղ» (1910 թ.), «Արշակ և Փառանձեմ» (1921 թ.), «XI դարի աղջիկը» (1921 թ.),  նաև հին հայկական հուշարձանները պատկերող բազմաթիվ բնանկարներ: Մարդասիրական ու բարոյախոսական գաղափարներով են տոգորված նրա «Սիսարայի մահը» (1893 թ.), «Տիրամայր» (1917 թ.) կրոնական սյուժեներով գործերը: Նկարչի «Հանճարը և ամբոխը» (1909 թ.), «Քրիստոսը և փարիսեցիները» (1919 թ.) հանրահայտ պատկերները արտահայտում են բողոք  քաղքենի հասարակության դեմ:
Թադևոսյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական և այլ թանգարաններում:
Թադևոսյանի անունով Երևանում կոչվել է փողոց:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 436 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: