Среда, 25.06.2025, 16:50Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 14 » Թամանյան Ալեքսանդր
20:14
Թամանյան Ալեքսանդր
ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր 
ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով 
ճարտարապետական թամանյանական դպրոցը:

Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: 
Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906 թ.): Նրա նախագծով 1907–13 թթ-ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը` Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա–Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո) որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ: 
1914 թ-ին Թամանյանն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս,  1917 թ-ին` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919 թ-ին տեղափոխվել է Երևան, իսկ 1921 թ-ին՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ-ին հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան (բացվել է 2007 թ-ին): 
1934 թ-ին ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925–33 թթ-ին Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական (այժմ՝ ճարտարագիտական համալսարան) ինստիտուտների, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, առաջին ջրէկը և այլն: Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով. թատրոնի շենքը երկդահլիճ է` մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման` դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ (1937 թ-ին նախագիծն արժանացել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի): Կառավարական տունը և թատրոնի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների՝ նախ` Հանրապետության հրապարակի համալիրի, ապա՝ թատրոնի շրջակա տարածքի և Հյուսիսային պողոտայի լուծումները:
Թամանյանի անունով Երևանում կոչվել են փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը: 2001 թ-ին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 331 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: