Среда, 25.06.2025, 16:15Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 5 » Ընձուղտ
17:16
Ընձուղտ
Ընձուղտները կազմում են երկսմբակավոր որոճող կաթնասուն կենդանիների առանձին ընտանիք:
Հայտնի են իսկական կամ սովորական ընձուղտները և նրանց մոտ ցեղակից օկապիները:
Սովորական ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: 6 մ-ի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Խոշոր կենդանի է. արուների կենդանի զանգվածը հասնում է 750 կգ-ի: Գլուխը փոքր է, ոտքերը՝ երկար, առջևի ոտքերը հետևիններից ավելի երկար են: Ճակատին ունի մաշկապատ եղջյուրիկներ: Սովորական ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն, տարբեր ձևերի խալերով: 
Ընձուղտներն ունեն սուր տեսողություն և շատ արագավազ են: Սնվում են ակացիայի ճյուղերով ու տերևներով: Ունենում են 1 ձագ: Ապրում են Աֆրիկայի սավաննաներում՝ 12–15 (երբեմն՝ մինչև 70) կենդանիներից բաղկացած հոտերով: Ընձուղտի միսն ուտում են, իսկ մաշկն օգտագործվում է զանազան արտադրությունների մեջ: Սովորական ընձուղտների քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում դրանք լրիվ անհետացել են:
Մոտ 100 տարի առաջ Աֆրիկայի անտառներում հայտնաբերվել է մի անսովոր կենդանի: Տեղացիները նրան օկապի են անվանել: Պարզվել է, որ օկապին ընձուղտի մոտիկ ցեղակիցն է. ունի կարճ պարանոց ու ոտքեր, նուրբ մետաքսանման մազածածկ, ոտքերին՝ սև ու սպիտակ զոլեր: Անտառում կեր (հիմնականում՝ տերևներ) հայթայթելու համար առանձնապես բարձրահասակ լինելն անհրաժեշտ չէ: Օկապիի մնդավի (պարանոցից մինչև ոտքերի ծայրը) բարձրությունը 1,5–1,7 մ է, կենդանի զանգվածը հասնում է մինչև 250 կգ-ի: Մարմինը դեղնակարմրավուն է՝ առանց խալերի: Ականջները մեծ են, լսողությունը՝ սուր: Անտառում դա շատ անհրաժեշտ է: Օկապիներն ապրում են միայնակ կամ զույգերով:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 380 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: