Среда, 25.06.2025, 16:38Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Декабрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Декабрь » 3 » Զկեռենի
16:21
Զկեռենի
cԶկեռենին վարդազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թուփ է կամ ցածրաբուն ծառ: Հայտնի է զկեռենու 2 տեսակ՝ սովորական կամ գերմանական և մերձարևադարձային կամ ճապոնական: Սովորական կամ գերմանական զկեռենին աճում է Իրանում, Փոքր Ասիայում, Բալկանյան թերակղզում, Կովկասում, Ղրիմում, ՀՀ-ում՝ Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում՝ կաղնու-բոխու լուսավոր անտառներում, անտառեզրերին, թփուտներում: Բարձրությունը 3–6 մ է: Ճյուղերը կարմրամոխրագույն են կամ դարչնագույն՝ կարճ, ուղիղ, փոքրաքանակ փշերով: Տերևները ձվաձև են կամ նշտարաձև, մանր ատամնաեզր, վերևից՝ մուգ կանաչ, ներքևից՝ սպիտակ, խիտ խավոտ: Ծաղիկները մեկական են, խոշոր, սպիտակ: Ծաղկում է մայիսին: Պտուղը խնձորանման է, տանձանման, կլորավուն, գորշ, դեղնավուն կամ կարմրավուն: Պտղամիսը գորշ դարչնագույն է, տտիպ, թթվաշ: Տերևները, կեղևը և խակ պտուղները պարունակում են աղաղանյութեր: Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին),  C վիտամին և այլն: Օգտագործվում են թարմ և թթու դրած: Զկեռենու բնափայտը ծանր է և ամուր, օգտագործվում է ատաղձագործության մեջ: 
Բազմանում է սերմերով և արմատային մացառներով: Մեղրատու է:
Մերձարևադարձային կամ ճապոնական վայրի զկեռենին աճում է Չինաստանում և Հյուսիսային Հնդկաստանում: Մշակվում է Չինաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կովկասի սևծովյան ափերին և Ղրիմի հարավում, Միջին Ասիայի որոշ շրջաններում: Բազմանում է սերմերով կամ պատվաստով: Բարձրությունը մինչև 6 մ է: Պտուղները դեղին են, խոշոր, հյութալի և համեղ:
Просмотров: 319 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: