Среда, 25.06.2025, 16:26Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Աչքեր
20:33
Աչքեր
Աչքը մարդու և կենդանիների տեսողության օրգանն է:  Աչքերով կենդանիները տեսնում են, տեղեկություն ստանում շրջպատի առարկաների մասին. մարդիկ ճանաչում են առարկաները, զանազանում նրանց գույնը, ձևը և պայծառությունը: Մարդու աչքը աշխատում է լուսանկարչական խցիկի նման. այն բարդ օպտիկական կենդանի սարք է: Առարկայից եկած լույսի ճառագայթների բեկման  և կիզակետման միջոցով աչքի մեջ ստացվում է առարկայի փոքրացված պատկերը: Լույսի ճառագայթներն աչքի մեջ են թափանցում մաշկային թափանցիկ շերտի՝ եղջերաթաղանթի միջոցով, այնուհետև անցնում են պինդ թափանցիկ տեսապակու՝ ոսպնյակի միջով, որտեղ էլ բեկվում և կիզակետվում են աչքի հետին պատի ցանցաթաղանթի վրա: Ստացված պատկերն ընդունվում է ցանցաթաղանթի զգացող նյարդային վերջույթների կողմից, և տեսողական նյարդով ազդակներն ուղարկվում են գլխուղեղ: Աչքի գունավոր մասը՝ ծիածանաթաղանթը, պարունակում է հատուկ ներկանյութ՝ մելանին, որի քանակությամբ է պայմանավորված աչքի գույնը: Ծիածանաթաղանթը տեղավորված է եղջերաթաղանթի հետևում: Այն նուրբ մկանային թաղանթ է, որի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը: Ուժեղ լարվածության դեպքում ծիածանաթաղանթի մկանները կծկվում են, և բիբը նեղանում է ու կարող է վերածվել փոքր կետի, մթնշաղին, ընդհակառակը, բիբը լայնանում է, և այդպես կարգավորվում է աչքի մեջ ընկնող լույսի ճառագայթների քանակը: Մարդիկ և կենդանիների մեծամասնությունն ունեն 2 աչք, ինչը հնարավորություն է տալիս նրանց որոշել նաև առարկաների հեռավորությունն ու մեծությունը:

Ինչու են մարդիկ ակնոց կրում
Շատ մարդկանց տեսողությունը թույլ է, և նրանք ստիպված են ակնոց կամ հպվող տեսապակիներ կրել: Կարճատեսության դեպքում մարդը պարզորոշ տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, իսկ հեռատեսության դեպքում՝ միայն հեռու գտնվողները: Բնականոն աչքում դիտվող առարկայից եկող լույսի ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի վրա (առարկայի պատկերը լինում է պարզորոշ): Կարճատեսության ժամանակ լույսի ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի առջևում, հեռատեսության ժամանակ՝ ցանցաթաղանթի հետեվում (2 դեպքում էլ առարկայի պատկերը պարզորոշ չէ): Կարճատես և հեռատես աչքի առջևում դրված շտկող տեսապակին փոխում է ճառագայթների ընթացքը, և դրանք կիզակետվում են ցանցաթաղանթի վրա: Տեսողության թուլության աստիճանը և ակնոց կամ հպվող տեսապակիներ կրելու անհրաժեշտությունը որոշում է բժիշկ-ակնաբանը (օֆթալմոլոգ) կամ ակնաբույժը (օկուլիստ):
Ակնոցի հայտնագործման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, սակայն դեռևս XIII դարում այն օգտագործել են Եվրոպայում և Չինաստանում: Դրանք սկսել են լայնորեն կիրառվել հատկապես XV դարից, երբ ի հայտ եկան գրքերը, և կարդալու ժամանակ տեսողության խանգարումներն ավելի նկատելի  դարձան:
Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Просмотров: 345 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: