| Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 30
Ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, լուսավորիչ, գրող, արվեստի քննադատ Դենի Դիդրոն XVIII դարի գիտամշակութային կարևոր իրադարձության՝ առաջին հանրագիտարանի՝ «Հանրագիտարան կամ Բացատրական բառարան գիտությունների, արվեստների և արհեստների» (1751–80 թթ.) նախաձեռնողն է և խմբագիրը` Ժան Լերոն դ'Ալամբերի հետ:
Դենի Դիդրոն մեծապես նպաստել է XVIII դարի ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարական նախապատրաստմանը, պաշտպանել է առաջադեմ բուրժու
...
Читать дальше »
Просмотров:
500
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Կարեն Դեմիրճյանը կուսակցական և պետական գործիչ է, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն էր (1974–88 թթ.), ՀՀ Ազգային ժողովի նախագահը (1999 թ.), Հայաստանի Ազգային հերոս
Просмотров:
356
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
նրող, գրականագետ-քննադատ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, արվեստի վաստակավոր գործիչ Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունները հայ գեղարվեստական արձակի նվաճումներից են:
Դերենիկ Դեմիրճյանը (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) սովորել է նախ` ծննդավայրում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1898 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ն
...
Читать дальше »
Просмотров:
446
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դեղձենին վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ է: Հայտնի է 5 տեսակ: Բոլոր տեսակները հիմնականում առաջացել են սովորական դեղձենուց: Դեղձենին Հայաստանում տարածված է եղել դեռևս վաղ անցյալում, հնարավոր է` Չինաստանից և Պարսկաստանից շատ ավելի վաղ: Կարմիր բլուրում և Արցախում հայտնաբերվել են 3000-ից մինչև 6000 տարվա վաղեմության դեղձի կորիզներ:
Просмотров:
408
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դեղանյութերը կենսաբանորեն ակտիվ, բնական, սինթետիկ կամ կենսատեխնոլոգիական ծագման նյութեր են, որոնք օգտագործվում են հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Վաղ անցյալում ցավը մեղմելու համար մարդիկ օգտագործում էին բույսեր, չորացած միջատներ, սողուններ, կենդանիների առանձին օրգաններ: Այդ է վկայում մ.թ.ա. XVI դարի հին եգիպտական բժշկական մի տրակտատ, որը կոչվել է «Էբերսի պապիրուս» (այն 1875 թ-ին հրատարակել է գերմանացի եգիպտագետ Էբերսը):
Просмотров:
347
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դեղաբույսերը մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, եթերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա:
Просмотров:
663
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դեկորատիվ արվեստը միջավայրի, տոնակատարությունների, հանդիսությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների գեղարվեստական ձևավորման, ինչպես նաև գեղարվեստական կենցաղային իրերի պատրաստման արվեստն է: Դեկորատիվ-կիրառական արվեստը դեկորատիվ արվեստի և
Просмотров:
495
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Ֆրանսիական հնագույն ազնվական տոհմից սերող Ռընե Դեկարտը (լատինականացված անունը՝ Կարտեզիուս), ավարտելով Անժուի Լա Ֆլեշ ճիզվիտական դպրոցը, որոշ ժամանակ դարձել է զինվորական, ապա նաև ճանապարհորդել է: 1629 թ-ից Դեկարտը հաստատվել է Հոլանդիայում, 1649 թ-ին տեղափոխվել Ստոկհոլմ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Դեկարտի մաթեմատիկական ուսումնասիրությունները վերաբերում են կորերի դասակարգմանը, որոնք նա ստորաբաժանել է հանրահաշվական և տրասցենդենտալ դասերի: Իր «Երկրաչափություն» աշխատության մեջ նա առաջարկել է ուղղանկյուն կոորդինատների համակարգը, որը հեղինակի անունով կոչվել է կոորդինատն
...
Читать дальше »
Просмотров:
498
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Կլոդ Դեբյուսին երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրն ու խոշորագույն ներկայացուցիչն է:
Просмотров:
533
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դդումը դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է: Հայտնի է 13, ՀՀ-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային:
Արմատային համակարգն առանցքային է: Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող: Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ: Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների: Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավի
...
Читать дальше »
Просмотров:
393
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դարվինը Քեմբրիջի համալսարանի բուսաբան և եկեղեցական Ջոն Սթիվենս Հենսլոուի երաշխավորությամբ հրավիրվել է մասնակցելու «Բիգլ» նավով շուրջերկրյա ճանապարհորդությանը՝ արևադարձային երկրների բուսական և կենդանական աշխարհները հետազոտելու նպատակով: Նավն Անգլիայի ափերից ճանապարհ ընկավ 1831 թ-ի դեկտեմբերի 27-ին: Ճամփորդության (տևեց 5 տարի) առավել կարևոր մասը Դարվինի համար եղավ Գալապագոսյան կղզիներում շրջագայելը, որի ընթացքում նա առաջին անգամ նկարագրեց հարավամերիկյան բազմաթիվ կենդանիներ, հատկապես կրծողներ, գալապագոսյան մողեսներ, գիշատիչ թռչուններ, կրիաներ և այլն: Դարվինը նկատեց
...
Читать дальше »
Просмотров:
391
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դարեհ I Վշտասպը, Դարեհ II Վահուկան և Դարեհ III Կոդոմանոսը Հին աշխարհի հզոր տերություններից մեկի՝ Աքեմենյան Պարսկաստանի (մ. թ. ա. մոտ 550–330 թթ.) արքաներ են:
Просмотров:
419
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Ծննդյան թվականն անհայտ է: 1728 թ.
Просмотров:
469
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դավիթ Անհաղթը նորպլատոնականության ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչ է, հայ փիլիսոփայության աշխարհիկ
Просмотров:
435
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Բանաստեղծ և հասարակական գործիչ Ալիգիերի Դանտեն գրական իտալերենի հիմնադիրն է: Նրա «Աստվածային կատակերգություն» պոեմով ավարտվում է միջնադարյան մշակույթը և սկսվում նոր ժամանակի գեղարվեստական մտածողությունը: Եվրոպայում
Просмотров:
350
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հայկանուշ Դանիելյանը հայ դասական երգարվեստի վարպետներից է:
Просмотров:
349
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դանիայի Թագավորություն Դանիան գտնվում է Արևմտյան Եվրոպայում: Զբաղեցնում է Յուտլանդիա թերակղզին, Դանիական կղզեխումբը և Բորնհոլմ կղզին: Դանիայի կազմի մեջ են մտնում նաև Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները: Արևմուտքից ողողվում է Հյուսիսային, արևելքից՝ Բալթիկ ծովերի ջրերով, Սկագերակ նեղուցով անջատվում է Նորվեգիայից, Կատեգատով և Էրեսունով՝ Շվեդիայից:
Просмотров:
458
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Իսպանացի նկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալին սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է:
Просмотров:
444
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Դադիվանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն` Մեծ Հայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն (Ծար) գավառում՝ Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին.
Просмотров:
340
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գևորգյան ճեմարանը հոգևոր բարձրագույն դպրոց է (2003 թ-ից՝ բարձրագույն ուսումնական հաստատություն), բացվել է 1874 թ-ին Էջմիածնում՝ Հայոց Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայ եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու նպատակով:
Գևորգյան ճեմարանն ուներ 2 բաժին՝ դասարանական (միջնակարգ՝ 6-
...
Читать дальше »
Просмотров:
381
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չավուշի մղած շուրջ 40 հայդուկային կռիվներն աչքի են ընկել կազմակերպվածությամբ և գրեթե միշտ ավարտվել են հաղթանակով:
Գևորգ Չավուշը (իսկական ազգանունը՝ Ղազարյան) 1886–88 թթ-ին սովորել է Մշո Սբ Կարապետ վ
...
Читать дальше »
Просмотров:
413
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Մենք ապրում ենք բազմագույն աշխարհում: Ողջ երկնակամարով մեկ կամարաձև տարածված ծիածանի գույները գեղեցիկ տեսարան են ստեղծում: Մեր հեռուստացույցի էկրանների վրա երևացող պատկերները լի են գույներով: Նույնիսկ Արեգակի և էլեկտրական լամպերի լույսերն իրենց մեջ պարունակում են ծիածանի բոլոր գույների խառնուրդը: Իսկ ինչպե՞ս ենք մենք տեսնում այդ գույները: Լույսը տարածվում է այնպես, ինչպես լճակի մակերևույթին տարածվում են ալիքները, երբ լճակի մեջ քար ենք նետում: Տարբեր գույների լույսերի ալիքների երկարությունը տարբեր է: Ալիքի ամենամ
...
Читать дальше »
Просмотров:
387
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գուլիվերը իռլանդացի երգիծաբան Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքի հերոսն է: Վեպը հագեցած է մարդու և բնության փոխհարաբերությունների փիլիսոփայական մտորումներով ու խորհրդածություններով:
Գուլիվերը ճանապարհորդում է 4 արտասովոր երկրներում: Առաջինը Լիլիպուտիան է՝ թզուկների երկ
...
Читать дальше »
Просмотров:
637
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանն առաջիններից է հայ թատրոնում նորովի բացահայտել ազգային բնավորություններն ու կենցաղը. նույն արտահայտչամիջոցներն օգտագործել է «Պեպո» կինոնկարում, որի համառեժիսորն է և Դուդուլիի դերակատարը:
Просмотров:
358
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պետական մրցանակների դափնեկիր Օլգա Գուլազյանը բնութագրական
Просмотров:
457
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրչության կենտրոնները միջնադարյան հայ մշակույթի օջախներ կամ հաստատություններ էին, որտեղ ձեռագիր մատյաններ են գրվել, ընդօրինակվել, նկարազարդվել, կազմվել և պահպանվել:
Ձեռագրերը հնադարյան ոչ տպագիր գրքեր կամ մատյաններ են՝ գրված աղյուսի, կավե սալիկի, պապիրուսի, մագաղաթի, թղթի վրա: Ստեղծվել են հիմնա
...
Читать дальше »
Просмотров:
397
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրչության կենտրոնները միջնադարյան հայ մշակույթի օջախներ կամ հաստատություններ էին, որտեղ ձեռագիր մատյաններ են գրվել, ընդօրինակվել, նկարազարդվել, կազմվել և պահպանվել:
Ձեռագրերը հնադարյան ոչ տպագիր գրքեր կամ մատյաններ են՝ գրված աղյուսի, կավե սալիկի, պապիրուսի, մագաղաթի, թղթի վրա: Ստեղծվել են հիմնա
...
Читать дальше »
Просмотров:
427
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գերմանացի Գրիմ եղբայրները համաշխարհային համբավ ունեցող հեքիաթագիրներ են. նրանց բազմաթիվ գործեր էկրանավորվել են և երեխաներին ծանոթ են դեռևս վաղ տարիքից:<
...
Читать дальше »
Просмотров:
514
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները
Просмотров:
430
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու քնարերգությունը նախանշել է (շարականներից հետո) հոգևոր բանաստեղծության զարգացման նոր շրջանը,
Просмотров:
399
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (Բջնեցի) միջնադարի նշանավոր գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, մանկավարժ, քաղաքական և ռազմական գործիչ է: Նշանակալի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ, նպաստել գիտությունների
Просмотров:
594
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրիգոր Լուսավորիչը (Գրիգոր Պարթև) Հայոց առաջին եպիսկոպոսապետն է (302 թ-ից), համաքրիստոնեական տոնելի սուրբ:
Գրիգորի հայրը՝ Անակ Պարթևը, մասնակցել է Հայոց Խոսրով Ա թագա
Просмотров:
430
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Էդվարդ Գրիգը նորվեգական կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է:
Просмотров:
350
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի ստեղծագործությամբ է սկզբնավորվել ռուսական ռեալիստական դրամատուրգիան: Նա առաջինն է, որ իր «Խելքից պատուհաս» դրամայում հանգուցալուծումն ու գործողությունների ողջ ընթացքը պայմանավորել է ոչ միայն կերպարների բնավորություններով ու կրքերով, այլև նրանց աշխարհայացքով:
Просмотров:
451
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրենադայի Հանրապետություն Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի հարավ-արևելքում՝ Փոքր Անտիլյան կղզեխմբի Գրենադա և հարակից կղզիների վրա: Բրիտանական համագործակցության անդամ է: Գրենադա կղզին ունի հրաբխային ծագում, առավելագույն բարձրությունը 840 մ է: Կլիման մերձհասարակածային է: Ընդարձա
...
Читать дальше »
Просмотров:
317
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրաֆիկը գծապատկերով տեղեկություններ ներկայացնելու եղանակ է: Վիթխարի քանակությամբ թվեր թվարկելու փոխարեն՝ գրաֆիկը դրանք ներկայացնում է գծապատկերի տեսքով, որը ներկայացնում է այդ թվերի փոփոխության բոլոր առանձնահատկությունները և հնարավորություն տալիս թվային արժեքները համեմատել միմյանց հետ: Գոյություն ունեն գրաֆիկների տարբեր տեսակներ: Առավել տարածված են գծային գրաֆիկները, տրամագիրները (դիագրամներ) և շրջանաձև ս
...
Читать дальше »
Просмотров:
488
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրաֆիկան կերպարվեստի տեսակ է. ընդգրկում է գծանկարը, ծաղրանկարը, պլակատը և տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները՝ փորագրությունը, վիմագրությունը, մենատիպը և այլն, որոնք ունեն պատկերման սեփական արտահայտչամիջոցներ:
Просмотров:
389
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրադարանը մշակութալուսավորական և գիտաօժանդակ հիմնարկություն է, որը կազմակերպում է տպագիր արտադրանքի հանրային օգտագործումը: Գրադարանում հավաքվում և
Просмотров:
415
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գվինեա Բիսաուի Հանրապետություն Գվինեա Բիսաուն գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Կազմված է մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիժագոշ կղզեխմբից (շուրջ 60 կղզի): Երկրի մակերևույթն առավելապես հարթավայրային է, տեղ-տեղ՝ ճահճոտ: Կլիման մերձհասարակածային է: Գետերը (Կորուբալ, Ժեբա, Կաշեու) կարճ են, բայց ջրառատ: Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում մշտադալար անտառներն ու սավաննաները:
Просмотров:
380
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գվինեական Հանրապետություն Գվինեան գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Ռելիեֆում գերակշռում են միջին բարձրության լեռներն ու սարավանդները: Երկրի հարավում Ֆուտա Զալոն սարավանդն է, հարավ-արևելքում՝ Գվինեական բարձրավանդակը (առավելագույն բարձրությունը` 1752 մ, Նիմբա լեռ): Ատլանտյան ափի երկայնքով ձգվում է դաշտավայրերի նեղ շերտը: Կան երկաթի, գրանիտի, ալմաստի, ոսկու, բոքսիտների պաշարներ:
Просмотров:
387
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գվատեմալայի Հանրապետություն Գվատեմալան պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Արևելքից ողողվում է Կարիբյան ծովի, հարավից և հարավ-արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասը 1000–3000 մ բարձրության բարձրավանդակ է՝ Տախումուլկո (4217 մ) հանգած և Ակատենանգո (3975 մ) գործող հրաբուխներով: Դաշտավայրերը գտնվում են ափամերձ գոտում: Հաճախակի են երկրաշարժերը: Կան բազմամետաղների, քրոմի, մանգանի, ոսկու, արծաթի, նավթի պաշարներ:
Просмотров:
585
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ: Ապրում են ցամաքում, ջրերին մոտենում են միայն ձվադրման ժամանակ: Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից: Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը:
Просмотров:
494
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրող, դրամատուրգ Մաքսիմ Գորկին հեղափոխական, հերոսական-ռոմանտիկական գաղափարների մարմնավորողն է ռուս գրականության մեջ: Նա զարգացրել և ստեղծագործաբար վերամշակել է ռեալիզմի լավագույն ավանդույթները:
Просмотров:
481
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Արշիլ Գորկին արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից է: Գեղարվեստական ձևամտածողությամբ արևմտյան ժամանակակից արվեստից սերող նրա ստեղծագործությունն ամբողջովին ներթափանցված է հայկական ոգով:
Просмотров:
405
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գործվածքները պատրաստվում են մանրաթելերից, թելերից ու մանվածքներից. լինում են բամբակե, վուշե, բրդե և մետաքսե: Հաստոցային գործվածքների արտաքին տեսքի և հատկությունների բարելավման համար դրանք սպիտակեցնում, ներկում կամ նախշում են: Գործվածքները լինում են կենցաղային և տեխնիկական: Կենցաղային գործվածքները բաժանվում են հագուստի (սպիտակեղեն, շրջազգեստ, կոստյում և այլն), գեղազարդային (կահույքի, վարագույրի և այլն), խոնավաներծծիչ (սրբիչ և անձեռոցիկ) տեսակների: Այս տեսականու մեջ մեծ բաժին ունեն բամբակե, մետաքսե, վուշե և բրդե գո
...
Читать дальше »
Просмотров:
360
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Կերակուր պատրաստելիս, այգում աշխատելիս կամ ավտոմեքենա նորոգելիս մենք մշտապես օգտագործում ենք տարբեր գործիքներ: Գործիքն այս կամ այն աշխատանքը կատարելուն օգնող առարկա է: Ձեռնարկություններում մետաղները, փայտանյութը, պլաստիկները և այլ նյութեր կտրելու կամ մշակելու համար օգտագործում են խոշոր մեքենաներ: Ձեռքի գործիքները գործածելու համար պահանջվում է մեր մկանների ուժը: Մեխանիկական գործիքները շարժման մեջ են դրվում էլեկտրականությամբ կամ սեղմած օդով: Հատուկ էլեկտրական գործիքները՝ էլեկտրապտուտակիչը, էլեկտրագայլիկոնիչը, էլեկ
...
Читать дальше »
Просмотров:
501
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գորգը բազմագույն զարդանկարներով, խավածածկ կամ առանց խավի հիմնականում գեղարվեստական գործվածք է: Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր` բնակարանը զարդարելու, ձայնակլանման և այլ նպատակներով: Գորգերի համար օգտագործվել են ոչխարի և ուղտի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, վուշ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոսկեթել ու արծաթաթել: Արևելքի գորգերից առավել հայտնի են իրանական, թուրքմենական և հայկական գորգերը: Իրանական գորգերին բնորոշ է գործվածքի առավել խտությունը, բուսական և երկրաչափական բարդ զարդանախշը (հաճախ գրերի, մարդկանց և կենդանիների պատկերներով), բազմազան գունավորումը: Թուրքմենական գորգերում զարդանախշը կազմված է շարքերով կրկնվող տոհմացեղային նշանից: Դրանց բնորոշ է կարմիր գույնը: Հայկական գորգերն աչքի են ընկնում վառ գույների համադրո
...
Читать дальше »
Просмотров:
319
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Միխայիլ Գորբաչովը խորհրդային կուսակցական, պետական- քաղաքական գործիչ է, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարը (1985–91 թթ.) և ԽՍՀՄ առաջին (և վերջին) նախագահը (1990–91 թթ.), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1990 թ.):
Просмотров:
400
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գովազդն ապրանքների և ծառայությունների սպառողական հատկությունների մասին տեղեկություն է՝ նրանց նկատմամբ պահանջարկ առաջացնելու, գրականության, արվեստի և այլ ոլորտների ստեղծագործությունները տարածելու նպատակով:
Մեր օրերում առանց գովազդի դժվար է պատկերացնել ռադիո- և հեռուստաեթերները: Գովազդը և գովազդային պա
...
Читать дальше »
Просмотров:
354
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է. XII–XIII դարերում եղել է հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի աջ ափին:
Просмотров:
309
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի ստեղծագործությունը նշանակալի փուլ է իսպանական արվեստի զարգացման պատմության մեջ: Նա իր նկարներով նախանշել է ռոմանտիզմի հիմքերը, մեծ ազդեցություն թողել եվրոպական արվեստի վրա:
Просмотров:
364
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գոմեշները ցուլերի հետ կազմում են երկկճղակավորների կարգի սնամեջ եղջյուրավորների ընտանիքի բովինե հատուկ ենթաընտանիքը: Գոյություն ունեն վայրի և ընտանի տեսակներ: Ունեն խոշոր, ծանր մարմին, կարճ պարանոց, հաստ ու ամուր ոտքեր և մեծ գլուխ: Պոչը երկար է, ծայրամասում՝ վրձնաձև մազափնջով: Մազածածկը կարճ է և նոսր, տարիքի հետ աստիճանաբար անհետանում է: Վայրի գոմեշները նախիրներով տարածված են Ասիայում և Աֆրիկայում: Սնվում են խոտաբույսերով: Հայտնի է 3 սեռի 4 տեսակ:
...
Читать дальше »
Просмотров:
445
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գոլֆը միջազգային մարզաձև է: Պրոֆեսիոնալ գոլֆի խոշորագույն մրցաշարերը ողջ աշխարհով մեկ ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Բազմաթիվ մարդիկ խաղում են նաև սիրողական գոլֆ: Խաղի նպատակն է հատուկ մականով այնպես հարվածել փոքրիկ գնդակին, որ այն գլորվելով ընկնի կանաչ սիզամարգում (գրին) փորված փոսիկի մեջ: Խաղացողներն օգտագործում են մականների հավաքածու (մեկ խաղացողի համար՝ 14-ից ոչ ավելի): Յուրաքանչյուր փոսիկի համար խաղացողն ընտրում է ամենահարմար մականը:
Просмотров:
337
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գոլֆը միջազգային մարզաձև է: Պրոֆեսիոնալ գոլֆի խոշորագույն մրցաշարերը ողջ աշխարհով մեկ ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Բազմաթիվ մարդիկ խաղում են նաև սիրողական գոլֆ: Խաղի նպատակն է հատուկ մականով այնպես հարվածել փոքրիկ գնդակին, որ այն գլորվելով ընկնի կանաչ սիզամարգում (գրին) փորված փոսիկի մեջ: Խաղացողներն օգտագործում են մականների հավաքածու (մեկ խաղացողի համար՝ 14-ից ոչ ավելի): Յուրաքանչյուր փոսիկի համար խաղացողն ընտրում է ամենահարմար մականը:
Просмотров:
358
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գրող, դրամատուրգ, երգիծաբան Նիկոլայ Գոգոլը քննադատական ռեալիզմի հիմնադիրն է ռուս գրականության մեջ: Նա ստեղծել է իր անկրկնելի ոճը, որտեղ միաձուլվել են քնարականությունը, ռոմանտիկ ոգեշնչվածությունն ու սուր երգիծանքը:
...
Читать дальше »
Просмотров:
613
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Հակոբ Գյուրջյանը հայ իրականության մեջ առաջինն է ստեղծել բազմաժանր արձանագործություն, օժտել այն թեմատիկ բազմազանությամբ, գեղարվեստական ընդհանրացումներով և դուրս բերել համաշխարհային ասպարեզ: Նրա արվեստում ինքնատիպորեն միահյուսվել են Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների ավանդույթները:
Просмотров:
383
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գյուտարարները կատարելապես նոր բան ստեղծող կամ հին գաղափարների իրականացման նոր եղանակներ հայտնագործող մարդիկ են: Բազմաթիվ կարևորագույն գյուտեր կատարել են առանձին անհատներ, մինչդեռ այլ գյուտերի վրա տքնել են մարդկանց մեծաթիվ խմբեր: Պատմությանը հայտնի չէ, թե ովքեր են կատարել ամենաառաջին գյուտերից շատերը, օրինակ՝ ո՞վ է հայտնագործել անիվը, գութանը, բրուտագործական առարկաները, գործվածքները, մետաղե գործիքները և շատ ու շատ այլ բաներ:Յուրաքանչյուր գյուտ կատարվել է՝ հիմնվելով նախկինում կատարվածների վրա, և դրանով
...
Читать дальше »
Просмотров:
334
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Շիրակի մարզկենտրոնն է: Հիմնադրումը թվագրվում է V դարով: Գյումրիի տարածքը 36,5 կմ2 է, բնակչությունը՝ 147 հզ. (2009 թ.):
Просмотров:
341
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գյուղատնտեսությունը զբաղվում է գյուղատնտեսական բույսերի մշակությամբ և գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝ երկրագործական և անասնաբուծական մթերքներ ստանալու համար: Գյուղատնտեսությունը բնակչությանն ապահովում է սննդամթերքով, արդյունաբերության շատ ճյուղերին` հումքով: Ընդգրկում է երկրագործություն և անասնապահություն ճյուղերը, նաև մթերքների նախնական վերամշակման տարբեր տեսակներ: Նախնադարյան մարդը դեռևս մ. թ. ա. X հազարամյակում հավաքչությունից և որսորդությունից անցել է բույսերի մշակմանն ու կենդանիների ընտելացմանը: Շատ գիտնականների կարծիքով` գյուղատնտեսությունը ծագել է Ասիայի,
...
Читать дальше »
Просмотров:
374
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Բանաստեղծ, մտածող, բնագետ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն գերմանական նոր գրականության հիմնադիրներից է:
Просмотров:
390
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Բանաստեղծ, մտածող, բնագետ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն գերմանական նոր գրականության հիմնադիրներից է:
Просмотров:
392
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գծանկարը կերպարվեստի բնագավառներից մեկի՝ գրաֆիկայի հիմնական տեսակն է: Այն գծերով, ուրվագծերով և գրաֆիկական այլ միջոցներով հարթության վրա պատկերված ստեղծագործություն է:
Просмотров:
424
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գլխուղեղը կենդանիների մեծամասնության և մարդու մարմնի կարևորագույն օրգանն է: Գլխուղեղը հսկում է նրանց վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից: Հասուն մարդու գլխուղեղի քաշը 1200–1400 գ է՝ մարմնի քաշի 1/40 մասը, նորածնինը՝ 350 գ՝ 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում: Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր), միջանկյալ ուղեղից (տեսաթմբեր, ենթատեսաթումբ, հետտեսաթումբ, մակատեսաթումբ), միջին ուղեղից (ուղեղի կոթոններ և քառաբլուրներ), հետին ուղեղից (ուղեղիկ, կամուրջ) և երկարավուն ուղեղից: Կիսագնդերի մակերևույթը կազմված է գորշ նյու
...
Читать дальше »
Просмотров:
520
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան ռուս դասական երաժշտության հիմնադիրն է: Նա նախանշել է ռուսական օպերայի զարգացման ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ, սկզբնավորել
Просмотров:
475
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գիրքը ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական- գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական բովանդակությամբ ստեղծագործություն է: Ներկայումս առավել տարածվածը թղթի վրա տպագր
...
Читать дальше »
Просмотров:
559
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գիրը որևէ գաղափարի կամ խոսքի արտասանական-հնչյունական միավոր արտահայտող գծագիր պատկերների, պայմանական նշանների՝ տառերի համակարգ է, իսկ այբուբենը` յուրաքանչյուր լեզվի գրության համար գործածվող տառերի ամբողջությունը:
Просмотров:
458
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գիշատիչ թռչունները պատկանում են բազեանմանների կարգին: Հիմնականում տարածված են կիսաանապատներից մինչև ալպիական գոտիները: Գիշատիչ թռչուններ են արծիվները, բազեները, ճուռակները, որոնք գերազանց հարմարված են այլ կենդանիներ որսալուն: Նրանք զինված են սուր, կտրող եզրերով, հզոր կարթանման կտուցով: Թևերը երկար են, մագիլները` սուր և թրանման կեռված: Կրծքի և ոտքերի մկանները լավ են զարգացած: Սովորաբար էգերն արուներից խոշոր են: Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած: Անգղերը (գիշանգղ և սպիտակագլուխ անգղ) գիշատիչներին ազգակից են, սակայն նրանք սնվում են այլ կենդանիների «ճ
...
Читать дальше »
Просмотров:
549
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը, թփերը, թփիկները, լիանները, որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ՝ նաև այլ մանր կենդանիներ, և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ: Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր: Տարածված են ամենուրեք, առավելապես՝ արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:
Просмотров:
421
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
«Գինեսի ռեկորդների գիրքը» աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր, նաև զվարճալի երևույթների տեղեկատու է:
Просмотров:
656
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից է, «Պորգին ու Բեսը» (1935 թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը:
...
Читать дальше »
Просмотров:
370
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
երմանիայի Դաշնային Հանրապետություն Գերմանիան աշխարհի խոշոր տերություններից է, «Մեծ ութնյակի» երկրներից մեկը: Հնագույն ժամանակներից Գերմանիայի տարածքում ապրում էին գերմանական ցեղերը: IV դարում այստեղ բնակություն հաստատեցին ալեմանները, բավարացիները, թյուրվեգացիները, ֆրիզներ
...
Читать дальше »
Просмотров:
358
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գետերը երկրի մակերևույթի որոշակի հունով հոսող բնական ջրահոսքերն են: Դրանք մեծ և կենսական նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերը մեր մոլորակի «երակներն» են. քաղցրահամ ջուր են տալիս բնակավայրերին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը (ոռոգման և ջրարբիացման համար), նրանցով կատարվում է նավարկություն, լաստառաքում և այլն: Գետերը նաև ձկնորսության և հանգստի գոտիներ են: XIX դարից սկսած՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էներգետիկ նպատակներով: Դրանց վրա կառուցված են բազմաթիվ ջրատեխնիկական կառույցներ (ջրէկներ, ջրանցքներ, ջրամբարներ):
Просмотров:
559
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Հին հռոմեացիները, Աֆրիկայում` Նեղոսի գետաբերանում, տեսնելով ծանրամարմին, դանդաղաշարժ ինչ-որ կենդանիների, նրանց անվանեցին հիպոպոտամ, որ հունարեն նշանակում է գետաձի: Բայց գետաձին միայն ձիու պես փռնչացնում է, իսկ ընդհանուր առմամբ նրան ամենևին նման չէ: Գետաձիերը կազմում են ոչ որոճողների կարգի երկկճղակավոր կաթնասունների առանձին ընտանիք: Հայտնի է 2 տեսակ՝ սովորական գետաձի և լիբերիական
...
Читать дальше »
Просмотров:
472
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Կատվից ծնվում են կատվիկներ, իսկ տանձենուց տանձեր են ստացվում. դա բնության օրենքն է: Բոլոր կենդանի էակները նման են իրենց ծնողներին, նրանք ժառանգում են նախորդ սերունդների հատկանիշները: Իսկ թե ինչպես է տեղի ունենում ժառանգական հատկանիշների փոխանցումը, ուսումնասիրում է գենետիկա գիտությունը: Բույսերի և կենդանիների բոլոր տեսակներն իրարից տարբեր են, մեկ տեսակի ներկայացուցիչները նույնպես բոլորովին միանման չեն: Օրինակ՝ մանուշակի ծաղիկները կարող են լինել բազմագույն, իսկ սարդերի արուները էգերից խոշոր են. այդպիսի տարբերությունների մի մասը բացատրվում է ժառանգականությամբ, որը ապահովում է հատկանիշների փո
...
Читать дальше »
Просмотров:
453
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Աշխարհում կան զարմանալի շատրվանող աղբյուրներ, որոնք գործում են ինքնաբուխ, առանց մարդու մասնակցության: Դրանց ջուրը տաք է՝ մինչև 80–100օC: Այդ շատրվանները դուրս են հորդում ուղղակի գետնի տակից: Դրանք գեյզերներն են (իսլանդերեն «գեյզա» բառից, որ նշանակում է դուրս հորդել). կարելի է տեսնել Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում (Ճապոնիա, Չինաստանի արևելք, Ռուսաստանի Կամչատկա թերակղզի):
Просмотров:
363
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գեղձերը մարդու և կենդանիների օրգաններ են, որոնք մշակում ու արտազատում են օրգանիզմի կենսագործունեությանը մասնակցող յուրահատուկ նյութեր: Որոշ գեղձեր (թքագեղձեր, կաթնագեղձեր և այլն) ունեն արտատար ծորան և կոչվում են արտազատիչ կամ արտածոր, իսկ արտադրած նյութը՝ արտազատուկ (սեկրետ): Մյուս ներզատիչ գեղձերը ծորան չունեն, և նրանց արտադրած հորմոնը՝ ներզատուկը (ինկրետ), անմիջապես անցնում է արյան կամ ավշի մեջ, տարածվում օրգանիզմում: Կան նաև խառը (օրինակ՝ ենթաստամոքսային, սեռական) գեղձեր, որոնք ունեն թե՜ արտազատիչ, թե՜ ներզատիչ բջիջներ: Որոշ խտացնող գեղձեր ընտրողաբար կլանում են արյան մեջ գտնվող նյութափոխանակության վերջնական արգասիքները, խտացնում են դրանք և արտազատում՝ կանխելով օրգանիզմի ինքնաթունավորումը: Կան սպիտակուցային կամ շճային գեղձեր (հարականջային, ենթաստամոքսային), որոնց արտազատուկներն ունեն
...
Читать дальше »
Просмотров:
433
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից
Просмотров:
494
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գեղագիտությունը փիլիսոփայական գիտություն է. ուսումնասիրում է արվեստի զարգացման օրինաչափությունները: Գեղագիտությունն աշխարհի գեղագիտական գնահատման արժեքային համակարգ է, մարդու բազմաբնույթ գործունեության դրսևորման յուրահատուկ ոլորտ:
Просмотров:
425
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գեղագիտության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1978 թ-ին, Երևանում` արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով` 1970 թ-ին ստեղծված աշխարհում առաջին մանկական ստեղծագործության թանգարանի հիման վրա:
Просмотров:
458
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Գաուսը 1795–98 թթ-ին սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807 թ-ից եղել է այդ համալսարանի ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն: 1832 թ-ին Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը: 1839 թ-ին շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես` էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը: 1840 թ-ին նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845 թ-ին արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը: Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ հելիոտրոպ: Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին: Գաուսի հաշվարկած ուղեծ
...
Читать дальше »
Просмотров:
503
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Գաուսը 1795–98 թթ-ին սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807 թ-ից եղել է այդ համալսարանի ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն: 1832 թ-ին Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը: 1839 թ-ին շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես` էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը: 1840 թ-ին նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845 թ-ին արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը: Գաուսը զբաղվել է նաև գեոդեզիայի հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ հելիոտրոպ: Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին: Գաուսի հաշվարկած ուղեծ
...
Читать дальше »
Просмотров:
454
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ, իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին դեռևս իր կենդանության օրոք առասպելական հերոս էր ոչ միայն իտալացիների, այլև բոլոր ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար: Ժամանակի հայ մամուլը և մեծերը բացառիկ դրվատանքով են խոսել Գարիբալդիի մասին:
Просмотров:
800
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գարեգին Բ Ներսիսյանն Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոսն է. ընտրվել է 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին և օծվել նոյեմբերի 4-ին:
Գարեգին Բ-ն (ավազանի անունը՝ Կտրիճ) 1971 թ-ին ավարտել է Սբ Էջմիածնի հոգևոր ճեմարանը, ապա ծառայել ճեմարանում՝ որպես տեսչի օգնական, դասավանդել Նոր կտակարան: 1972 թ-ին ձեռնադրվել և օծվել է
...
Читать дальше »
Просмотров:
388
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գավրոշը ֆրանսիացի հանրահայտ գրող Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» (1862 թ.) վեպի հերոսներից է. խորհրդանշում է մարդասիրությունը, հերոսականությունն ու ազատատենչությունը:
«Թշվառներ» վեպում Հյուգոն պատկերել է ֆրանսիական հասարակության տարբեր խավերի կյանքը: 12-ամյա Գավրոշը թողել էր Փարիզի հետնախորշերում ապր
...
Читать дальше »
Просмотров:
441
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանը XX դարի խոշորագույն երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո): Գասպարյանի երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում: Նրա
Просмотров:
412
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գառնին մ. թ. ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին:
Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ
...
Читать дальше »
Просмотров:
340
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է: Նրա ստեղծագործություններում նորովի են արտացոլվել ֆրանսիական դասական արվեստի ավանդույթները: Ստացել է Ֆրանսիայի արվեստի և
Просмотров:
465
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուն ֆրանսիական արդի գեղանկարչության խոշոր դեմքերից է: Նրա ստեղծագործություններում նորովի են արտացոլվել ֆրանսիական դասական արվեստի ավանդույթները: Ստացել է Ֆրանսիայի արվեստի և
Просмотров:
380
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գանձասարը վանական համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն. գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մերձակա Գանձասար բլրի վրա: XIV դարի վերջից եղել է
Просмотров:
578
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Մոհանդաս Գանդին հակաբրիտանական պայքարում Հնդկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ է, գաղափարական առաջնորդն ու ղեկավարներից մեկը: Հասարակական-քաղաքական, կրոնափիլիսոփայական հայտնի ուսմունքի՝ գանդիզմի հիմնադիրն է: Ժողովուրդը նրան մեծարել է Մահաթմա Գանդի պատվանունով:
Просмотров:
369
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գանայի Հանրապետություն Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի մակերևույթը հարթավայրային է (150– 300 մ), առավելագույն բարձրությունը՝ 876 մ (Զեբոբո լեռ): Հարավից ողողվում է Գվինեական ծոցի ջրերով, ափագիծը թույլ կտրտված է, իսկ ծովափի երկարությամբ ձգվում են
...
Читать дальше »
Просмотров:
340
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Просмотров:
435
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գայլը շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Մարմնի երկարությունը 105–160 սմ է, զանգվածը՝ 32–50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ: Ապրում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Բնակվում է տափաստաններում, անապատներում, անտառներում: Տափաստանային և անապատային գայլերն ապրում են գետնափոր բներում կամ զբաղեցնում այլ կենդանիների (աղվես, գորշուկ) լքված բները, անտառայինները՝ որջերում և եղեգնուտներում, լեռնայինները՝ քարանձավներում: Գայլը հիմնականում մոխրագույն է, տունդրայում՝ ավելի բաց գույնի, ձմռանը՝ գրեթե սպիտակ, անտառայինը մուգ է, անապատայինը՝ գորշ շիկակարմիր: Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով (ընտրում է ամե
...
Читать дальше »
Просмотров:
351
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գայանայի Հանրապետություն Գայանան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի կենտրոնում և հարավում Գվիանական սարահարթն է, որը դեպի հյուսիս և հյուսիս-արևելք աստիճանաբար վերածվում է դաշտավայրի: Կան
...
Читать дальше »
Просмотров:
416
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գամբիայի Հանրապետություն Գամբիան գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Գամբիա գետի ստորին հոսանքի ավազանում: Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի մակերևույթը հարթավայրային է՝ մասնատված Գամբիա գետի վտակներով: Կլիման հասարակածայի
...
Читать дальше »
Просмотров:
342
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գաղթը (միգրացիա) կենդանիների տեղափոխությունն է մի բնակավայրից մյուսը` երբեմն զգալի հեռավորության վրա գտնվող: Գաղթի պատճառ կարող են դառնալ կենդանիների ապրելավայրում գոյության պայմանների փոփոխությունները: Գաղթը կարող է լինել պարբերական և ոչ պարբերական: Պարբերական գաղթն ավելի հաճախ կապված է կլիմայական պայմանների սեզոնային փոփոխությունների (օրինակ՝ չվող թռչունները գարնանը չվում են հյուսիս, աշնանը՝ հարավ) կամ բազմացման վայրեր տեղափոխվելու (ծովային ձկների մուտքը գետեր, իսկ գետայիններինը՝ ծով՝ ձկնկիթ դնելու նպատակով) հետ:
Просмотров:
479
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Ֆրանսիացի մաթեմատիկոս Գալուայի պատկերացումների վրա է կառուցված հանրահաշվական հավասարումների տեսությունը: Էվարիստ Գալուան սովորել է Լուի-լե-Գրան լիցեյում, 1830 թ-ին ընդունվել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցը և մեկ տարի անց հեռացվել է քաղաքական նկատառումներով: Թեև նա շատ կարճ կյանք է ապրել՝ ընդամենը 21 տարի, և սպանվել է մենամարտում, սակայն մենամարտի նախօրյակին ընկերոջն ուղղված նամակում նա շարադրել է հանրահաշվական ֆունկցիաներից կախված ինտեգրալների մասին հիմնական թեորեմները: Նրա ուսումնասիրությունները բացառիկ մեծ ազդեցություն են
...
Читать дальше »
Просмотров:
495
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գալիլեյի աշխատանքները նշանակալի ազդեցություն են թողել գիտական մտքի զարգացման վրա: Գալիլեոյի ծնողները ենթադրում էին, որ նա բժիշկ կդառնա, սակայն պատանուն շատ ավելի հետաքրքրեցին մաթեմատիկան ու ֆիզիկան: Նա համալսարանում թողեց բժշկության պարապմունքները և արդեն 25 տարեկանում դարձավ մաթեմատիկայի պրոֆեսոր: Գալիլեյը ձևակերպեց հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման օրենքը, հայտնագործեց շարժումների գումարման և ճոճանակի տատանման պարբերության հաստատունության օրենքները: Գալիլեյն առաջին գիտնականներից էր, որ լուրջ պայքար սկսեց անցյալի կեղծ պատկերա
...
Читать дальше »
Просмотров:
471
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Գալենը 158–164 թթ-ին Պերգամոնում եղել է գլադիատորների դպրոցի, 164 թ-ին Հռոմ տեղափոխվելուց հետո` Մարկոս Ավրելիոս կայսեր բժիշկը: Պահպանվել է Գալենի միայն 100 աշխատություն (հիմնականում՝ բժշկական): Գալենը անատոմիան և ֆիզիոլոգիան ուսումնասիրել է կենդանիների վրա կատարած փորձերի միջոցով: Տվել է ուղեղի քառաբլուրների, թափառող նյարդի ու գանգուղեղային նյարդերից 7 զույգի նկարագիրը և ապացուցել, որ գլխուղեղն ու ողնուղեղն են շարժումների, զգացողության և հոգեկան գործունեության կառավարողները: Նա գտնում էր, որ արյան շրջանառության կենտրոնը լյարդն է, որտեղ արյունը մշակվում է, ապա անցնում աջ սիրտը, տարածվում ամբողջ մարմնով և կլանվում հյուսվածքների կողմից:
Просмотров:
449
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
|
Մութ գիշերներին պարզ ու աստղալից երկնքում երևում է լայն, թույլ առկայծող մի շերտ՝ աստղերի բազմություն, որն ասես գոտևորում է ողջ երկնակամարը: Այդ շերտը հիշեցնում է թափված կաթի կամ հարդի հետք, և այդ պատճառով դեռ հնում այն անվանել են Ծիր Կաթին (Կաթնծիր) կամ Հարդագողի ճանապարհ: Դա մեր Գալակտիկան է, որի անդամներն են Արեգակն ու գիշերային երկնքում երևացող բոլոր աստղերը: Այդ աստղային ընտանիքը կազմված է մոտ 100 մլրդ աստղերից, գազից ու փոշուց: Բացի մեր Գալակտիկայից, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ գալակտիկաներ, որոնք ցրված են ողջ Տիեզերքում:
Просмотров:
413
|
Добавил:
Erik
|
Дата:
30.11.2012
|
| |
|
|
 |