Среда, 25.06.2025, 14:21Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 28
Բուրունդիի Հանրապետություն
Բուրունդին փոքր պետություն է Կենտրոնական Աֆրիկայում՝ Տանգանիկա լճի հարավարևմտյան ափին: Տարածքի մեծ մասը բլրապատ սարահարթ է, որի արևմուտքում ձգվում է 2000–2600 մ բարձրությամբ լեռնաշղթա: Կլիման մերձհասարակածային է: Խոշոր գետերն են Ռուվուվուն, Ականյարուն, Մալագարասին: 
Բուրունդիի բնի ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 315 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բուրկինա Ֆասոյի Հանրապետություն
Բուրկինա Ֆասոն գտնվում է Արևմտյան Աֆրիկայում: Երկիրը մինչև 1984 թ. կոչվել է Վերին Վոլտա, իսկ ներկայիս անվանումը տեղական լեզուներով նշանակում է «արժանավոր մարդկանց երկիր»: Մակերևույթը մինչև 500 մ բարձրության ալիքավոր սարավանդ է, որտեղ բարձրանում են ոչ բարձր մեկուսի լեռներ: Կան ոսկու, մանգանի, պղնձի, ուրանի պաշարներ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 302 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Ուրախ, երկարաքիթ փայտե մարդուկը` Բուրատինոն, ռուս գրող Ալեքսեյ  Տոլստոյի «Ոսկե բանալին» հեքիաթի հերոսն է:

Ալեքսեյ Տոլստոյը ռուսերեն վերապատմել է իտալացի հեքիաթասաց Կառլո Կոլլոդիի «Պինոքիո» հանրահայտ հեքիաթը, որտեղ Պինոքիոյին դարձրել է Բուրատինո և նրան օժտել բնավորության ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 602 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Ալեքսանդր Բուտլերովը 1849 թ-ին ավարտել է Կազանի համալսարանը: Աշխատել է Փարիզում՝ ֆրանսիացի քիմիկոս Շառլ Վյուրցի քիմիական աշխատանոցում: Սինթեզել է ուրոտրոպինը և ֆորմալդեհիդի պոլիմերը, որից հետագայում ստացել է առաջին արհեստական շաքարանման նյութը: 1861 թ-ին «Նյութերի քիմիական կառուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել, իսկ 1871 թ-ին վերջնականապես ձևակերպել է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության իր կանխադրույթները: Ըստ այդ տեսության` օրգանական նյութերի հատկությունները պայմանավորված են մոլեկուլներում ատոմների հաջորդականության կարգով և նրանց փոխազդեցության բնույթով: Բուտլերովի կանխադրույթներից բխում էին օրգանական նյութերի քիմիական կառույցի դասական տեսության մյուս բոլոր դրույթները: Նա տվեց նաև քիմիական կառուցվածքի որոշման եղանակն ու ձևակերպեց դրա իրականացման կանոնը:
... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 450 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բուսաբանությունը գիտություն է բույսերի կյանքի, արտաքին և ներքին կառուցվածքների, կենսագործունեության, կարգաբանության, աճի, զարգացման, բազմացման, սննդառության, շնչառության, բազմազանության, տարածվածության, նշանակության, ծագման, միմյանց և միջավայրի հետ կապի մասին: Բուսաբանական հիմնական գիտակարգերն են բույսերի կարգաբանությունը, անատոմիան, սաղմնաբանությունը, հնէաբուսաբանությունը, ֆիզիոլոգիան, կենսաքիմիան, էկոլոգիան և այլն:
Բուսաբանության հիմնական առարկան բույսերի կարգաբանությունն է, որը բուսակ ... Читать дальше »
Просмотров: 418 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բուսաբանական այգին գիտահետազոտական, կրթական և մշակութային հաստատություն է, որտեղ մշակվում և ուսումնասիրվում են կենդանի բույսերի հավաքածուներ: Վերջիններս աճեցվում են բաց տարածություններում և ջերմատներում, օգտագործվում են ցուցադրման ու գիտահետազոտական նպատակներով: Բուսաբանական այգիները կենդանի թանգարաններ են, որտեղ ցուցադրվում են երկրագնդի բուսականության կարևոր ներկայացուցիչներ: Խոշոր բուսաբանական այգիներում աճեցվում են բույսերի մինչև 20–30 հզ. տեսակներ:
ՀՀ-ում բույսերի ներմուծման և կլիմայ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 404 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բույսերի հիվանդությունները բուսական օրգանիզմների կենսագործունեության զանազան խանգարումներ են և բնորոշվում են բույսի արտաքին տեսքի ու նյութափոխանակության խախտումներով: Հիվանդություններից նվազում է բույսի բերքատվությունը, վատանում բերքի որակը, բույսը վաղաժամ մահանում է: Հայտնի է բույսերի մոտ 30 հզ. հիվանդություն: Ըստ առաջացման պատճառների՝ բույսերի հիվանդությունները լինում են ոչ վարակիչ և վարակիչ: Բույսերի ոչ վարակիչ հիվանդություններն առաջանում են հիմնականում միաջավայրի անբարենպաստ պայմանների հետևանքով, հանքային սննդառության պակասից, ջրային ռեժիմի խախտումից, օդի խոնավության և ջերմաստիճանի փոփոխություններից: Դրանց պատճառ կարող են լինել նաև օդում եղած վնասակար խառնուրդները (հատկապես՝ քիմիական գործարանների շրջակայքում), հերբիցիդների  ... Читать дальше »
Просмотров: 368 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Արմատը բարձրակարգ բույսերի վեգետատիվ հիմնական օրգաններից մեկն է, որը նախ բույսն ամրացնում է հողին, ապա հողից կլանում է բույսի աճի համար անհրաժեշտ ջուրը, հանքային և օրգանական նյութերը: Որոշ բույսերի արմատները պահեստային նյութերի կուտակման տեղ են (արմատապտուղներ) կամ վեգետատիվ բազմացման օրգան (արմատածիլային բույսեր): Արմատը չի առաջացնում և իր վրա չի կրում տերևներ, սակայն ինքը կարող է առաջանալ բույսի բոլոր վեգետատիվ օրգանների՝ ցողունի, տերևների վրա: Արմատը սովորաբար լինում է գլանաձև կամ թելաձև, բայց կարող է ձևափոխվել և կատարել շնչառական ֆունկցիա: Արմատի ծայրը ծածկված է ծայրապատյանով, որը բջիջները պահպանում է մեխանիկական վնասվածքներից: Ջրի և այլ նյութերի կլանումը կատարվում է արմատամազիկներով, որոնք բույսի արմատային համակարգի մակերևույթը մեծացնում են մոտ 20 անգամ: Արմատը ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 486 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Մեզ շրջապատող բուսական աշխարհը կազմված է բույսերի ավելի քան 275 հզ. տեսակից՝ ներկայացված խոտաբույսերի, ծառերի, թփերի, թփուտների, մացառների, լիանների, էպիֆիտների (այլ բույսերի վրա ապրողներ) կենսաձևերով:
Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն (ավտոտրոֆ) լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք: Բույսերի պաշարային սննդանյութը օսլան է, որը կուտակվում է բջջի քլորոպլաստներում: 
Просмотров: 480 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բուլղարիայի Հանրապետություն
Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Մակերևույթը բազմազան է: Բալկանյան լեռները (կամ Ստարա Պլանինա) երկիրը բաժանում են 2 հավասար մասերի. հյուսիսում Ստորինդանուբյան հարթավայրն է, հարավում՝ Կազանլիկի գոգավորությունը: Երկրի հարավն ու հարավ-արևմուտքը գրավում են Ռիլա Մուսալա լեռնագագաթը (բարձրությունը՝ 2925 մ, Բալկանյան թերակղզու ամենաբարձր կետն է), Պիրին և Ռոդոպյան լեռները: Մարիցա գետի հովտում ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 421 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բուժքույրը (կամ գթության քույրը) միջին բժշկական կրթությամբ մասնագետ է և աշխատում է բժիշկների ղեկավարությամբ: Հիվանդանոցներում բուժքույրերը խնամում են հիվանդներին, հետևում նրանց վիճակին, բժշկի նշանակմամբ իրականացնում բուժարարողություններ, վերահսկում բաժանմունքի և հիվանդասենյակների սանիտարահիգիենային վիճակը: Բուժքույրերն աշխատում են ավագ բուժքրոջ անմիջական ղեկավարությամբ, որը վերահսկում է բժշկի նշանակումների կատարումը, իրականացնում դեղանյութերի դուրսգրումը, դրանց հաշվառումն ու պահպանումը, հիվանդների ընդունելության և դուրսգրման ձևակերպումները, հետևում բաժանմունքի սանիտարական վիճակին, տնտեսությանը, հիվանդների սննդին և այլն:
Просмотров: 420 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Просмотров: 313 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բութանի Թագավորություն
Բութանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև: Երկրի տարածքում են Հիմալայների արևելյան լեռնաճյուղերը, որոնք կտրտված են Բրահմապուտրայի վտակների խոր հովիտներով: Կլիման խոնավ մերձարևադարձային է: Կան անտառներ, 4000 մ-ից բարձր լեռնային մարգագետիններ են:
Պետության հիմնադիր ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 381 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բուդդայականությունը կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը ծագել է Հնդկաստանում մ. թ. ա. VI–V դարերում և զարգանալով դարձել երեք համաշխարհային կրոններից մեկը:

Բուդդայականության դավանանքը հիմնականում շարադրված է «սուրբ» գրքում, որը բաժանվում է 3 մասի՝ «Վինայա», «Սուտտա», «Աբիդամմա» ... Читать дальше »
Просмотров: 341 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բրունեյը փոքր պետություն է Հարավարևելյան Ասիայում՝ Կալիմանտան կղզու հյուսիս-արևմուտքում: Բրիտանական համագործակցության անդամ է: Հարթավայրային երկիր է: Այստեղ ամբողջ տարին շոգ է և խոնավ, տարածված են մշտադալար անտառները:
1888 թ-ից եղել է Մեծ Բրիտանիայի խնամակալության տակ: Անկախություն է ձեռք բերել 1984 թ-ի հունվարի 1-ին: Տեղացիներն իրենց երկիրն անվանում են Բրունեյ Դարուսսալամ, որը թարգմանաբար նշանակում է «Խաղաղության կացարան»: Երկրի բնակիչների 50%-ը մալայացիներ են, 25%-ը` չինացիներ, 19%-ը` բնիկներ, կան նաև անգլիացիներ և այլք: ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 361 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ազգությամբ հրեա Իոսիֆ Բրոդսկին իր 
ստեղծագործությամբ ռուս գրականությունը հարստացրել է նոր լեզվամտածողությամբ:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 338 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Գրող, գրականագետ, թարգմանիչ Վալերի Բրյուսովը սիմվոլիզմի առաջատարն է ռուս գրականության մեջ:
Իր բանաստեղծություններում և հոդվածներում քարոզել է 
«մաքուր արվեստի» տեսություն, անհատապաշտություն, հանդես եկել ռեալիզմի դեմ: 
Վալերի Բրյուսովը 1899 թ-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Դեռ ուսանողական տարիներին լույս է ընծայել 3 չափածո ժողովածուներ՝ «Ռուս սիմվոլիստներ» (1894–95 թթ.) խորագրով, որտեղ զգացվում է եվրոպական սիմվոլիստների ազդեցությունը: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 402 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բրիտանական թանգարանն աշխարհի նշանավոր և 
ամենահարուստ թանգարաններից է. հիմնադրվել է 1753 թ-ին, Լոնդոնում, բացվել է 1759 թ-ին:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 375 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բրիտանական թանգարանն աշխարհի նշանավոր և 
ամենահարուստ թանգարաններից է. հիմնադրվել է 1753 թ-ին, Լոնդոնում, բացվել է 1759 թ-ին:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 408 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բրածո բույսերն ու կենդանիները անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների մնացորդներ են, որոնք պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում: 
Ժամանակի ընթացքում կենդանական ու բուսական աշխարհների փոփոխությունների հիման վրա Երկրի պատմությունը բաժանել են երկրաբանական ժամանակաշրջանների. դրանց մնացորդների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս որոշելու նստվածքային ապարների հարաբերական տարիքը, շաղկապելու տարբեր ժամանակներում երկրագնդի կլիմայի և երկրաբանական պայմանների կրած փոփոխությունները և, որ ամենակարևորն է, վերականգնելու մե ... Читать дальше »
Просмотров: 421 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
Հարավային Ամերիկայի խոշորագույն պետություն Բրազիլիան իր տարածքով ու բնակչության թվով աշխարհում հինգերորդն է, տարածաշրջանի բնապաշարային ամենամեծ ներուժ ունեցող, տնտեսապես ամենահզոր ու ամենազարգացած երկիրը: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 337 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Մարտարվեստը, կռփամարտը (որից առաջացել է ժամանակակից բռնցքամարտը) և ըմբշամարտը աշխարհի հնագույն մարզաձևերից են: Կռփամարտը գոյություն է ունեցել դեռևս Հին Եգիպտոսում, Բաբելոնում, Հունաստանում (օլիմպիական խաղեր), նաև Հայաստանում (Նավասարդյան խաղեր): 
Չինաստանում, Ճապոնիայում և Արևելքի այլ երկրներում զարգացել են արևելյան մենապայքարի առանձին մարզաձևեր: 

Բռնցքամարտ
Просмотров: 426 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բջիջը բուսական և կենդանական օրգանիզմների կառուցվածաքային և ֆունկցիոնալ միավոր է, որն ընդունակ է ինքնուրույն գոյություն ունենալ, ինքնավերարտադրվել և զարգանալ:
Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ անգլիացի գիտնական Ռ. Հուկը նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով: Նա դրանք անվանեց բջիջներ: Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մալպիգին մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում: Անգլիացի բուսաբան Թ. Բր ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 2453 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Վերջին ժամանակներս Երևանում էլ կան հատուկ խաղասրահներ, որտեղ բազմահազար մարզասերներ զբաղվում են կեգլիի մարզական տեսակով, որը կոչվում է բոուլինգ: Իսկ կեգլին գնդախաղի առանձին տեսակ է, որ Գերմանիայում հայտնի էր դեռևս միջնադարում:

Գնդախաղ
... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 582 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Արտաքինից մասամբ նման են շանը: Իրանը կարճ է, առջևում՝ ավելի բարձր, պարանոցը՝ հաստ: Գլուխը մեծ է՝ հզոր ծնոտներով (երկարությունը՝ մինչև 13 սմ), ցցված ականջներով: Ոտքերն ուժեղ են՝ չորսական մատներով: Մարմինը և պոչը պատված են կոշտ բրդով: Որոշ տեսակների ողնաշարի երկարությամբ ձգվում է բարձր (մինչև 20 սմ) բաշը: Բորենիները վարում են գիշերային կյանք: Խոշոր բորենիները սնվում են լեշերով, երբեմն հարձակվում են վայրի սմբակավորների, ընտանի կենդանիների, հազվադեպ՝ երեխաների վրա, փոքր տեսակները սնվում են մրջյուններով և տերմիտներով: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 2–5 ձագ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 409 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Նիլս Բորը 1907 թ-ին, ավարտելով Կոպենհագենի համալսարանը, աշխատանքի անցավ անգլիացի ֆիզիկոսներ Ջորջ Թոմսոնի և Էռնեստ Ռեզերֆորդի լաբորատորիաներում: Կատարված հետազոտությունների հիման վրա 1913 թ-ին նա ստեղծեց ատոմի կառուցվածքի քվազիդասական տեսությունը: 1916 թ-ից նա ղեկավարում էր Կոպենհագենի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը, իսկ 1920 թ-ից մինչև կյանքի վերջը՝ իր ստեղծած և այժմ իր անունը կրող Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը:
Մինչև Բորի կողմից ատոմի կառուցվածքը բացատրող քվանտային տեսության ստեղծումը դասական ֆիզիկան խոր ճգնաժա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 422 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Նկարիչ Սանդրո Բոտիչելլին ֆլորենտական դպրոցի 
Վաղ Վերածննդի նշանավոր ներկայացուցիչներից է. 
նրա արվեստը մեծապես նպաստել է այդ դպրոցի գեղանկարչության զարգացմանը: ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 363 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բոսնիա և Հերցեգովինան պետություն է Եվրոպայում: Այն ստեղծվել է 1991–92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում (5.4.1992 թ.), երբ Հարավսլավիայի տրոհման հետևանքով առաջացան 5 ինքնիշխան պետություններ: Ցավոք, պատմական այդ իրադարձություններն ուղեկցվեցին ազգամիջյան բախումներով և արյունահեղությամբ, որը հնարավոր եղավ կասեցնել միայն միջազգային ընկերակցության եռանդուն ջանքերի շնորհիվ: 
Բազմազգ երկիր է, բնակվում են սերբեր, խորվաթներ, սլովեններ և այլք: Խոշոր քաղաքներն են Բանյա-Լուկան, Զենիցան, Տուզլան, Մոստարը ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 356 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոն Վերածննդի դարաշրջանի 
հումանիստական գրականության առաջին ներկայացուցիչներից է, ռեալիստական արձակի և նովելի հիմնադիրը եվրոպական 
գրականության մեջ: Նրա «Դեկամերոն» նովելների ժողովածուն 
եվրոպական ռեալիստական արձակի առաջին ստեղծագործությունն է: ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 448 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բոլիվիայի Հանրապետություն
Բոլիվիան պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում: 
Մակերևույթը լեռնային է: Տարածքը զբաղեցնում են Կենտրոնական Անդերի լեռնաճյուղերը (Արևմտյան Կորդիլիերա, Ռիալ Կորդիլիերա, Կենտրոնական Կորդիլիերա) և դրանց միջև գտնվող Պունա սարահարթը: Հարթավայրերը գտնվում են հյուսիս-արևելքու ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 358 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Սիմոն Բոլիվարը լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ է, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի (1810–26 թթ.) ղեկավարներից: 1825 թ-ին Վերին Պերուում ստեղծված հանրապետությունը, ի պատիվ Բոլիվարի, կոչվել է Բոլիվիա:

Սիմոն Բոլիվարը երկար ժամանակ ճանապարհորդել է Եվր ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 288 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բոթսվանայի Հանրապետություն
Բոթսվանան պետություն է Հարավային Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի տարածքն ընդգրկում է Կալահարի անապատը և այն եզրավորող սարավանդը: Կան ալմաստի (ներկայումս արդյունահանությամբ աշխարհում գրավում է երրորդ տեղը), նիկելի, կոբալտի, մանգանի պաշարներ: Կլիման արևադարձային է: Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 350 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բնության պահպանությունը պետական և հասարակական միջոցառումների համալիր է, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը, ապահովել խելամիտ և արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները:
Բնության պահպանության միջոցառումներից են բնական հարստությունների օգտագործման կարգավորումը, ջրամբարների և օդի պահպանումը աղտոտվածությունից, կենսաբազմազանության պահպանումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ... Читать дальше »
Просмотров: 560 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բնափայտը ծառաբույսերի և խոտաբույսերի բարդ հյուսվածք է, որը փոխադրում է ջուրը և նրանում լուծված հանքային աղերը: Բնափայտը բնափայտային բույսերի բնի, արմատների և ճյուղերի հիմնական զանգվածն է: Բնափայտը պարունակում է անցկացնող, մեխանիկական, պահեստավորող տարրեր և առաջանում է բույսերի օնտոգենեզում մերիսթեմային 2 տիպի՝ ապիկալ (առաջնային բնափայտ) և լատերալ (երկրորդային բնափայտ) հյուսվածքների գործունեության հետևանքով: Ասեղնատերևազգի և երկշաքիլավոր բույսերի մեծամասնության բնափայտում առաջանում են աճման կամ տարեկան օղակներ ու շառավղային կամ միջուկային ճառագայթներ: Մեկ տարեկան օղակում տարբերում են վաղ (գարնանային) և ուշ (ամառային) գոտիները: Բնափայտի կառուցվածքը, ըստ նրա տարրերի տեղաբաշխման և չափերի, լինում է ցրիվանոթային (թխկի, կեչի) և օղականոթային (կաղնի, թեղի): Անոթները կարող են տեղադրված լինել մեկական (օրինակ՝ կա ... Читать дальше »
Просмотров: 373 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բնափայտը ծառաբույսերի և խոտաբույսերի բարդ հյուսվածք է, որը փոխադրում է ջուրը և նրանում լուծված հանքային աղերը: Բնափայտը բնափայտային բույսերի բնի, արմատների և ճյուղերի հիմնական զանգվածն է: Բնափայտը պարունակում է անցկացնող, մեխանիկական, պահեստավորող տարրեր և առաջանում է բույսերի օնտոգենեզում մերիսթեմային 2 տիպի՝ ապիկալ (առաջնային բնափայտ) և լատերալ (երկրորդային բնափայտ) հյուսվածքների գործունեության հետևանքով: Ասեղնատերևազգի և երկշաքիլավոր բույսերի մեծամասնության բնափայտում առաջանում են աճման կամ տարեկան օղակներ ու շառավղային կամ միջուկային ճառագայթներ: Մեկ տարեկան օղակում տարբերում են վաղ (գարնանային) և ուշ (ամառային) գոտիները: Բնափայտի կառուցվածքը, ըստ նրա տարրերի տեղաբաշխման և չափերի, լինում է ցրիվանոթային (թխկի, կեչի) և օղականոթային (կաղնի, թեղի): Անոթները կարող են տեղադրված լինել մեկական (օրինակ՝ կա ... Читать дальше »
Просмотров: 462 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բնաշխարհիկներն աշխարհագրական համեմատաբար ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված բույսերի ու կենդանիների տեսակներ, ցեղեր, ընտանիքներ և այլ կարգաբանական միավորներ են: Բնաշխարհիկների առաջացմանն ու զարգացմանը նպաստում են աշխարհագրական մեկուսացումը, կլիմայական ընդհանուր պայմանները, կենսածին գործոնները՝ մակաբուծությունը, մրցակցությունը և այլն: Տեսակի կամ ենթատեսակի համար բնաշխարհիկությունը կարող է լինել խիստ սահմանափակ՝ մինչև մի քանի կիլոմետր շառավղով տարածքում: Առավել հաճախ բնաշխարհիկները հանդիպում են կղզիներում, լեռնային շրջաններում և մեկուսացած ջրամբարներում:
Просмотров: 401 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բնակարանը (կացարան, տուն) բնակության համար հարմարեցված կառույց է, տուն կամ միջավայր: Մարդու գոյության հիմնական 
պայմաններից է: 

... Читать дальше »
Просмотров: 308 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Դրանք հիմնականում կազմված են 80–90% մեթանից, 2–3% էթանից, պրոպանից, բութանից, քիչ քանակությամբ ծծմբաջրածնից, ազոտից և այլ իներտ գազերից: Բնական գազերն առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութերի փոխակերպման հետևանքով և կուտակվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական խոռոչներում: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր):
Բնական գազերի շարքին են դասվում նա ... Читать дальше »
Просмотров: 395 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բնազդը օրգանիզմի բնածին, բարդ ռեակցիաների ամբողջությունն է՝ ի պատասխան ներքին և արտաքին գրգռիչների: Բնազդը հատուկ է թե՜ կենդանիներին և թե՜ մարդուն: 
Մեծ, ուժեղ սաղմոն ձուկը բնազդի շնորհիվ համառորեն լողում է փոքրիկ, գրեթե ցամաքած գետակի հոսանքն ի վեր: Քարքարոտ հատակը վնասում է նրա կողերը, ջղաձգորեն ցնցվում են ջրով հազիվ ծածկված խռիկները: Սակայն չկա մի ուժ, որը նրան հարկադրի շրջվել հետ՝ դեպի օվկիանոս: Որովհետև ձկնկիթից նա այստեղ է ... Читать дальше »
Просмотров: 372 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բյուրեղները բազմանիստի տեսք ունեցող պինդ մարմիններ են, որոնցում մասնիկները՝ ատոմները, իոնները և մոլեկուլները, ունեն կանոնավոր, տարածության մեջ կրկնվող դասավորություն: Յուրաքանչյուր միներալային նյութի բնորոշ է բյուրեղային իր ձևը, որը կախված է նրա քիմիական կազմից և կառուցվածքից, ինչպես նաև բյուրեղացման պայմաններից: Ամորֆ նյութերը, օրինակ՝ ապակին, պարաֆինը, խեժերը, բյուրեղներ չեն առաջացնում: Բնական կամ տեխնիկական պինդ նյութերի զգալի մասը բազմաբյուրեղային են և կազմված են անկանոն կողմնորոշված, մանր բյուրեղային հատիկներից: Այդպիսիք են ապարներից շատերը, մետաղները և համաձուլվածքները: Առանձին խոշոր բյուրեղները կոչվում են միաբյուրեղներ: Բոլոր բյուրեղներին բնորոշ են ճկունությունը, կարծրությունը և երկբեկումը (բացի խորանարդային համակարգից): Բնության մեջ հանդիպում են տարբեր մեծու ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 466 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ-ի աշնանը` Արագածի հարավային լանջին` Բյուրական գյուղի մոտ` ծովի մակերևույթից շուրջ 1500 մ բարձրության վրա:
Առաջին դիտաշտարակների շինարարությանը զուգընթաց, Վ. Համբարձումյանի ղեկավարությամբ, սկսվեց նաև մասնագետների ուսուցումը Երևանի պետական համալսարանում: Այդ նույն ժամանակ բաց երկնքի տակ տեղակայված առաջին շատ համեստ աստղադիտակներով կատարվեցին անդրանիկ դիտումները:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 460 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Բյուզանդիան Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով նրա արևելյան մասում առաջացած պետություն էր IV դարի վերջից մինչև XV դարի կեսերը: Իր ողջ պատմության ընթացքում քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ:

Բյուզանդիայի պատմության սկիզբ ընդունված է համարել 395 թ., երբ Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվել է Թեոդոսիոս Մեծ կայսեր երկու որդիների միջև: Արևելյան մասը (Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան, Ասորիքը, Պաղեստինը, Եգիպտոսը, Հայաստանի և Ղրիմի թերակղզու մի մասը) բաժին է ընկել Արկադիոսին, իսկ արևմտյանը՝ Հոնորիոսին: Բյուզանդիան պաշտոնապես կոչվել է Արևելյան Հռոմեական կայսրությո ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 557 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Շոտլանդիայի ժողովրդական բանաստեղծ Ռոբերտ Բյոռնսը դեռևս կենդանության օրոք նվաճել էր շոտլանդացիների սերն ու համակրանքը. նրա ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես համաժողովրդական տոն:

Ռոբերտ Բյոռնսը գիտելիքներ ձեռք է բերել ինքնակրթությամբ: Գրել է 15 տարեկանից: Նրան շատ են ոգևորել շոտլանդական ժողովրդական երգերը: Բյոռնսը «Երկու հովիվ» և «Սուտ ճգնավոր Վիլլի աղոթքը» ձեռագիր տարածված երգիծական պոեմների շնորհիվ վաստակել է ազատախոհ բանաստեղծի համբավ: Նա ավելի մեծ ժողովրդականության է հասել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786 թ.) անդրանիկ ժողովածուով: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 344 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Просмотров: 347 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)

Կոմպոզիտոր Ժորժ Բիզեի ստեղծագործությունն օպերային ռեալիզմի գագաթնակետն է ֆրանսիական երաժշտության մեջ:

Ժորժ Բիզեն 10 տարեկանում ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, որն ավարտել է 1857 թ-ին, աշակերտել է ժամանակի հայտնի երաժիշտներին: 1857 թ-ին «Կլովիս և Կլոտիլդա» կանտատի համար ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 489 | Добавил: Erik | Дата: 28.11.2012 | Комментарии (0)