Среда, 25.06.2025, 13:50Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 22
Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. V–IX դարերում եղել է ամրոց, X–XI դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, IX–XIV դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է V դարում:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 539 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, 
ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար: 

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի ան ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Просмотров: 413 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Անդորան փոքրիկ պետություն է. գտնվում է Եվրոպայի հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան լեռներում՝ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև: Անդորան ունի իր կառավարությունը, սակայն միաժամանակ գտնվում է Ֆրանսիայի նախագահի և Ուրխելի (Իսպանիա) եպիսկոպոսի համատեղ խնամակալության ներքո: Անդորան պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 805 թ-ին: Միջին դարերում երկրի տարածքը Դե Ֆուա կոմսերի և Ուրխելի եպիսկոպոսների ավատատիրական տիրույթն էր: 1589 թ-ին Դե Ֆուա կոմսերի իրավունքներն անցելֆրանսիական թագավորներին:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 367 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից 
շատերը համաշխարհային ճանաչում ունեն: 

Прикрепления: Картинка 1
Просмотров: 601 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Անգոլան գտնվում է Աֆրիկայի հարավ-արևմուտքում: Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են սարահարթերը, ծովափնյա նեղ (50–200 կմ) շերտը՝ դաշտավայրերը: Հարուստ է ալմաստի, նավթի, գորշ ածխի, ոսկու, երկաթի, պղնձի պաշարներով:
Կլիման ներքին շրջաններում մերձհասարակածային է, ափամերձ գոտում՝ արևադարձային: Խոշոր գետերը՝ Զամբեզին, Կվանգոն, Կասաին, ջրառատ են, սահանքավոր և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 385 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Անգղերը ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են:
Բաժանվում են 2 խմբի՝ ամերիկյան և իսկական: Հայտնի է իսկական անգղերի 14 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում:
ՀՀ-ում հանդիպում է իսկական անգղերի 4 տ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 367 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Անապատները երկրի շոգ ու ծայրահեղ չորային շրջաններն են: Բաց մակերևույթից ջրի գոլորշիացումն այստեղ 7–30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակը: Երկրագնդի անապատների ընդհանուր տարածությունը 15–20 մլն կմ2 է: Ընդարձակ անապատներից են. Աֆրիկայում՝ Սահարան, Կալահարին, Ասիայում՝ Սիրիական անապատը, Գոբին, Տակլա-Մականը, Թարը, Ռուբ էլ-Խալին, Ավստրալիայում՝ Ավազային Մեծ անապատը, Հարավային Ամերիկայում՝ Ատակաման: 
ՀՀ-ում անապատակի ... Читать дальше »
Просмотров: 503 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Գրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ:

Վախթանգ Անանյանը սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում, ապա զբաղվել ինքնակրթությամբ: 1926 թ-ի ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 424 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում նախնական կրթություն ստանալով, որոշեց նվիրվել համրողական արվեստի՝ մաթեմատիկայի ուսումնասիրմանը: Նա համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն են, իսկ համրողական արվեստը համարում էր բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը: Շիրակացին այդպես էլ վարվեց:
Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում ճանապարհորդեց և սովորեց 11 տա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 376 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Անահիտը մայրության, արգասավորության ու պտղաբերության աստվածուհին է հին հայկական դիցարանում, գերագույն աստված Արամազդի դուստրը:
 
Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 512 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Sn
Անագը սպիտակ, արծաթափայլ, կռելի, փափուկ մետաղ է: Քիմիապես կայուն է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով: Անագը հայտնի է վաղ անցյալից: Մաքուր տեսքով այս մետաղը մարդիկ ստանում էին դեռևս մ.թ.ա. II հազարամյակում: Անագից պատրաստում էին զարդեր, ամանեղեն, ջրատար խողովակներ: Անագի մասին հիշատակվում է նաև Հոմերոսի պոեմներում: Դեռևս մ. թ. ա. IV հազարամյակի վերջին, պղնձի և անագի հանքանյութերը համատեղ ձուլելով, մարդիկ ստանում էին բրոնզ համաձուլվածքը: Շատ ավելի ուշ բրոնզն արդեն ստան ... Читать дальше »
Просмотров: 372 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Այրուձին (ձիավոր զորք) հայոց հեծելազորն էր հին և միջին 
դարերում:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 414 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առ ... Читать дальше »
Просмотров: 562 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանը հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրներից է, կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը:

Արտեմի Այվազյանը 1923 թ-ին ավարտել է Թիֆլիսի, 1932 թ-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները: Երևանում ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 390 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Աղասի Այվազյանը հայ նորագույն արձակի նշանավոր դեմքերից է: Նրա ստեղծագործություններում միահյուսված են սովորականն ու անսովորը, հեքիաթայինն ու խորհրդավորը: Այվազյանի բոլոր հերոսները ճշմարտություն որոնողներ են:

Աղասի Այվազյանը 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, 1945–48 թթ-ին՝ Երևանի գեղարվեստական, 1948–53 թթ-ին՝ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում: 1965 թ-ից ապրել է Երևանում: 1973–80 թթ-ին եղել է «Էկրան» ամսագրի, 1992–97 թթ-ին՝ «Հայություն» թերթի գլխավոր խմբագիրը: ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 357 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Այսբերգները, կարծես, սառցե լողացող լեռներ են, որոնք առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից կամ պարզապես լողացող սառցաշերտերի բեկորներ են: Այսբերգներն առաջանում են Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերից: Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա: Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը: Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը: Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև: Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով` այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90 %-ը) ջրի տակ թաքցրած: Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում: Սովորաբար այսբերգներն ունենում են 1–2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն: Բայց լինում ե ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 415 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և 
պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է: 

Просмотров: 380 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)


Ամպերը ծնվել է լիոնցի ազնվականի ընտանիքում: Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատիկայով: 1820 թ-ին մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կանոն» անվամբ:
Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության ուսումնասիրությունը. կապ է հաստատել էլեկտրական ու մագնիսական երևույթների միջև, հայտնագործել է հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական փոխազդեցության օրենքը (Ամպերի օրենք) և ստեղծել մագնիս ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 432 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ամպերը մթնոլորտում, Երկրի մակերևույթից որոշ բարձրության վրա, ջրի մանր կաթիլների, սառցաբյուրեղիկների և դրանց խառնուրդի կուտակումներն են: Ամպերը մառախուղից տարբերվում են ֆիզիկական կառուցվածքով, բարձրությամբ ու ձևով: Ամպերի առաջացման հիմնական պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ: 
Օդի վերընթաց շարժման բնույթից, բարձրությունից, տարվա սեզոնի, գոլորշիացման չափերի և այլ գործոնն ... Читать дальше »
Просмотров: 458 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ամորձիներն արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումն սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ): Դրանց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40–60-ից մինչև 500–600 մլն: Ամորձիներում արտադրվում է նաև հորմոն՝ թեսթոստերոն, որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն):
Ամորձիները սաղմնավորվում են որովայնի խոռոչում, պտղի աճմանը համապատասխան՝ ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և ծնվելու նախօրյակին աճուկային խողովակո ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 484 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Միջնադարի բնագետ-բժիշկ  Ամիրդովլաթ Ամասիացին բժշկություն սովորել է Միջագետքում կամ Արաբիայում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, արաբերենին, թուրքերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտությունը: Երկար տարիներ ապրել է Կոստանդնուպոլսում, եղել պալատական բժիշկ, հռչակվել «վիրաբուժապետ»:
Ամասիացին «Ուսումն բժշկութեան» աշխատությունում քննության է առել սաղմնաբանության, մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցերը: «Օգուտ բժշկութեան» աշխատությունը կազմված է 2 մասից՝ մարդակազմություն և ախտաբանություն, ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 519 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ցոլակ Ամերիկյանը Մանուկ աղայի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ») 
լավագույն դերակատարն է խորհրդահայ թատրոնում:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 447 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

ԱՄՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհի տնտեսապես ամենահզոր, տարածքի մեծությամբ՝ չորրորդ, բնակչությամբ՝ երրորդ պետությունն է: Նրա գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում): ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրգինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ` Խաղաղ օվկիանոսում: Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածով ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 743 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (1)

Ամբարտակները գետը կամ գետաբերանը պատնեշող կառույցներ են: Դրանք կառուցում են ջրհեղեղներն ու վարարումները կանխելու, ջրէկներում էլեկտրաէներգիա արտադրելու, խոշոր քաղաքները ջրամատակարարելու և գյուղատնտեսական ցանքերը ոռոգելու համար: Ամբարտակը պատնեշում է գետի հունը, ջուրը կուտակվում և առաջացնում է ջրամբար: Ժամանակակից ջրամբարտակները լինում են 2 հիմնական տեսակի` լցովի և ամբողջաքարային: 
Լցովի ամբարտակները քարահողային խոշոր լիրքաթմբեր են: Դրանց հիմնամասերը փոքր-ինչ ավելի լայն են, քան գագաթները, քանի որ ջրի ճնշումն ավելի ուժեղ է ամ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 419 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ամբարձիչներն օգտագործում են բեռներ բարձրացնելու և տեղափոխելու համար: Դրանք տեղակայվում են նավահանգիստներում և նավանորոգարաններում, շինարարական հրապարակներում ու նավերում: Ավտոամբարձիչ-բեռնատարներն ունեն սլաքով հանդերձված հատուկ խցիկ: Ամբարձիչ-կռունկները բեռներ են տեղափոխում նաև ձեռնարկություններում: Էլեկտրամագնիսներով հանդերձված ամբարձիչները խոշոր աղբանոցներում տեղափոխում են մետաղե ջարդոն, օրինակ՝ հին, ոչ պիտանի ավտոմոբիլներ և այլն:
Ամբարձիչներում սովորաբար գործածվում են հատուկ անիվների՝ հոլովակների միջով անցնող պողպատաճոպան: Պ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 541 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ամարասի վանքն Արցախի վաղմիջնադարյան հոգևոր և 
մշակութային կենտրոն էր, եպիսկոպոսանիստ:
 V դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այնտեղ բացել է հայկական առաջին դպրոցներից մե ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 541 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի առաջատար 
երգչուհի Լուսին Ամարային (սոպրանո) նշանավոր ջութակահար Իսահակ Ստեռնը անվանել է Երգող ջութակ: 

Прикрепления: Картинка 1
Просмотров: 279 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Բոլոր կենդանի օրգանիզմների բնորոշ հատկություններից է աճման ունակությունը: Աճման համար նրանք պետք է ստանան բավարար քանակությամբ սնունդ, որը տարբեր կենդանիների համար տարբեր է: Բույսերի աճման համար անհրաժեշտ է ածխաթթու գազ, որը բույսն ստանում է մթնոլորտից, ջուր և հանքային նյութեր, որոնք ներծծվում են հողից, և արևի լույսի էներգիան: Կենդանիներն ունեն և՜ ջրի, և՜ բազմաթիվ այլ բարդ օրգանական նյութերի (օսլա, սպիտակուցներ, ճարպեր և վիտամիններ) պահանջ: Նրանք այս բոլորը ստանում են բուսական և կենդանական սննդի միջոցով:
Թեև կենդանիների և բույս ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 337 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ռեժիսոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Պետական մրցանակների դափնեկիր Վարդան Աճեմյանը 1930–70-ական թվականների հայ բեմադրական արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

Վարդան Աճեմյանը 1915 թ-ի գաղթի ժամանակ Վանից  եկել է Երևան: Առաջին անգամ թա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 372 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Լեզվաբան, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը 
հեղինակ է մոտ 200 աշխատությունների, որոնք ընդգրկում են 
հայերենագիտության գրեթե բոլոր բնագավառները: Հայոց լեզվի պատմությունն ու հայ բարբառագիտությունը՝ որպես գիտության առանձին բաժիններ, ձևավորվել են նրա աշխատությունների շնորհիվ:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 454 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 344 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Աղոթքն Աստծու հետ հաղորդակցության միջոց է: Այն լինում է աղերսական, գոհաբանական, փառաբանական, երախտագիտական 
և այլն, իսկ սրբերին ուղղվածը` բարեխոսական և միջնորդական:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 418 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Միջնադարյան հոգևոր-մշակութային կենտրոն Աղթամարի վանքը 1113–1895 թթ-ին եղել է կաթողիկոսանիստ: Վանքի գլխավոր կառույցը Սբ Խաչ եկեղեցին է (կառուցվել է 915–921 թթ-ին), որն իր  բարձրարվեստ  քանդակներով և հորինվածքի կատարելությամբ հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի կառույցներից է:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 376 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնց մոլեկուլները կազմված են մետաղի ատոմներից և որևէ թթվային մնացորդից: Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են: Մի շարք աղեր՝ մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը և այլն, հունական և ալքիմիական ձեռագրերում անվանվում են «հայկական աղ»: Ըստ հայտնի քիմիկոսներ ֆրանսիացի Մ. Բերթլոյի, գերմանացի Վ. Մեյերի և ուրիշների՝ այդ աղերն այդպես են անվանվել անցյալում Հայաստանից արտահանված լինելու պատճառով: Այդ անվանումը հաճախ է հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում: Աղերն օգտագործվում են ապակու, կաշվի, ներկերի արտադրության, մետաղաձուլության, մանածագործության, քիմիական արդյունաբերության, սննդարդյունաբերության, բժշկության, գյուղատընտեսության մեջ, կենցաղում և այլուր:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 478 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: 
Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: 
Նա հայտնի է ն ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 473 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

«Աղբյուրը» մանկապատանեկան պատկերազարդ ամսագիր է, լույս է տեսնում 1923 թ-ից Երևանում: Մինչև 1991 թ. հրատարակվել է «Պատկոմ», «Հոկտեմբերիկ», «Պիոներ»  անվանումներով:

«Աղբյուրը» երեխաներին դաստիարակում է հայրենասիրության ոգով, նրանց մեջ սեր արթնացնում ուսման ու աշխատանքի, գի ... Читать дальше »
Просмотров: 369 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Նիկոլ Աղբալյանը հասարակական, քաղաքական գործիչ էր, գրականագետ, մանկավարժ, Հայ հեղափոխական դաշնակցություն 
կուսակցության ղեկավարներից, 1919–20 թթ-ին` Հայաստանի առաջին հանրապետության լուսավ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 386 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ: ՀՀ-ում տարածված է 6 տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակը և փոքր տատրակը: Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում: 
Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը ՀՀ-ում հայտնվել է 1970 թ-ին. տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում: Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թ-ին, 1994–95 թթ-ին գրանցվել է որպես բնադրող:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 514 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանն ազգային ռեալիստական նկարչությունն ու դիմանկարչությունը հասցրել է զարգացման նոր աստիճանի: Նրա մանկական դիմանկարները նշանակալի երևույթ են հայ կերպարվեստում:

Ստեփան Աղաջանյանը 1872–84 թթ-ին սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ռուսական ռեալա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 319 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան: 

Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյա ... Читать дальше »
Просмотров: 390 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խաչատուր Աբովյանի 
լուսավորական հայացքների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 455 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը մեծ ջանքեր է գործադրել Հայկական հարցի հետամտման, Հայաստանի առաջին հանրապետության կայացման համար: Նրա գրական ստեղծագործությունները XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ հեղափոխական սերնդի ներշնչման ու պայքարի աղբյուր էին:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 443 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Прикрепления: Картинка 1
Просмотров: 458 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ակրոպոլիսը միջնաբերդի հունարեն անվանումն է. բառացի նշանակում է վերին քաղաք: Առավել հայտնի է Աթենքի Ակրոպոլիսը՝ կառուցված մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբներին:

Հնում քաղաքները հիմնականում եռամաս էին՝ բաղկացած միջնաբերդից, բնակելի թաղամասերից և արվարձաններից: Միջնաբերդը բնակավայրի բարձրադիր, պարսպապատ, անառիկ մասն էր, որտեղ վտանգի ժամանակ ապաստանում էին բնակիչները: Միջնաբերդեր ունեցել են արևմտաեվրոպական, ռուսական, միջինասիական, հայկական և միջնադարյան այլ քաղաքներ: Հին Հունաստանում միջնաբերդը կոչվում էր ակրոպոլիս, Հին Հռոմում՝ կապիտոլիում, Ռուսաստանում՝ կրեմլ: Միջնադարյան Հայաստանում առավել ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 380 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ականջները լսողության օրգաններն են. դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է: Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է: Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա:
Լսողության օրգանի տեսանելի մասը կոչվում է արտաքին ականջ կամ ականջախեցի: Այն մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ: Ականջի ձագարաձևության շնորհիվ այն հավաքում է ձայնա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 529 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով:
Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր: Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ ք ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 495 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Cn(H2O)m
Ածխաջրերը (ածխաջրատներ, շաքարներ) քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որով ... Читать дальше »
Просмотров: 561 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

C
Ածխածինը քիմիական տարր է: Այն մարդուն հայտնի է անտիկ ժամանակներից: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ածխածինն ազատ վիճակում տարածված է ալմաստի, գրաֆիտի, ածուխների ձևերով: Միացությունների ձևով այն գտնվում է նավթային կուտակումներում, օդում` ածխաթթվական գազի (CO2), իսկ Երկրի ընդերքում՝ կարբոնատների ձևով. կալցիումի կարբոնատը (CaCO3) առաջացնում է մարմարի, կավճի և կրաքարի կուտակումներ: Հայտնի են նաև դոլ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 615 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

CO2
Ածխաթթվական գազն ածխածնի երկօքսիդն է` ածխածնի և օրգանական միացությունների այրման վերջնական արդյունքը: Այն անգույն, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր գազ է: Այդ պատճառով էլ այն կարելի է հեղուկի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ: Ածխաթթվական գազը կարելի է նաև հեղուկացնել` միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «չոր սառույցի», որը ձեզ անպայման ծանոթ է:
Просмотров: 367 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Բանաստեղծուհի Աննա Ախմատովայի պոեզիային բնորոշ են ոճի դասական պարզությունն ու հակիրճությունը, երաժշտականությունն ու քնարականությունը:  Նրա պոեզիան ներառել է և՜ չաստուշկաների, և՜ ռուսական դասական քնարերգության տարրեր:

Աննա Ախմատովան (իսկական ազգանունը՝ Գորենկո) 1907 թ-ին ավարտել է Կիևի Ֆունդու ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 426 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ալպինիզմը մարզաձև է, վերելք դեպի դժվարամատչելի լեռնագագաթները: Այն ներառում է նաև բարձրլեռնային զբոսաշրջությունը: Ալպինիզմն ունի նաև գիտական և գործնական` լեռներն ու սառցադաշտերն ուսումնասիրելու, բարձրլեռնային օդերևութաբանական կայաններ կազմակերպելու նպատակ: 
Ալպինիզմի ձևավորման սկիզբը համարվում է 1786 թ., երբ 2 շվեյցարացի՝ գյուղացի Ժ. Բալման և բժիշկ Մ. Պակկարը առաջինը նվաճեցին Ալպերի (որտեղից էլ առաջացել է անվանումը) ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը (4810 մ): 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 342 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Շատ փոքրիկ թռչունները հաճախ իրենց բույնը հյուսում են ալոճենու ճյուղերին, քանի որ ալոճենին փշերով պաշտպանում և պատսպարում է իր ճյուղերի մեջ թշնամիներից թաքնըվողներին. փոքրիկ թռչնակը կարող է ազատ թռչել փշոտ ճյուղերի միջով, և եթե ավելի խոշորամարմին կամ դանդաղաշարժ մեկը (կատու, ագռավ կամ բու) ցանկանա ավերել բները, փշերը կպատժեն նրան:
Ալոճենին (սզնի) վարդազգիների ընտանիքի փշոտ թուփ կամ ծառ է: Տարածված է Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում: ՀՀ-ում աճում է ալոճենու 10 տեսակ. առավել հաճախ հանդիպում է Զանգեզուրի, Վայքի, Մեղրու տարածաշրջաններում: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 359 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Al
Ալյումինը սպիտակ, արծաթափայլ, փափուկ, դյուրահալ մետաղ է: Ալյումինի միացությունները հայտնի են վաղ անցյալից: Դեռևս մ. թ. ա. I դարում ալյումինական պաղլեղներն օգտագործվում էին Եգիպտոսում՝ որպես կապակցող և աղաղող նյութեր: Հին հույներն ալյումինական պաղլեղներն անվանել են "alumen”, որտեղից էլ ծագել է ալյումին անվանումը: 1754 թ-ին գերմանացի քիմիկոս Ա. Մարգրաֆը պաղլեղներից անջատել է անգույն «պաղլեղային հող» (այդ պատճառով ալյումինը հայերեն անվանել են նաև «պաղլեղածին»), որն ավելի ուշ հայտնաբերվել է նաև կավի մեջ և կոչվել «արզնահող»:  ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 519 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ալմաստն ածխածնի բնական տարաձևություններից է: Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների: Լավագույն ալմաստները կա՜մ անգույն են, կա՜մ երկնագույն:
Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ: Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ նիստեր) հետո կոչվում է ադամանդ: Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն:
Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները: Ալմաստի արժեքը որոշվում է նրա զանգվածով: Վերջինս չափում են հատուկ միավորներով՝ կարատներով. 1 կարատը 0,2 գ է: 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ: 1905 թ-ին Հարավային Աֆրիկայում գտնվել ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 526 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

«Ալիք» բառը լսելիս դուք, հավանաբար, անմիջապես մտածում եք ձեզ ծանոթ ծովային ալիքների մասին. սակայն գոյություն ունեն ալիքների բազմաթիվ այլ տեսակներ ևս: Ձայները մեր ականջին են հասնում ալիքների ձևով, ռադիո- և հեռուստատեսային ծրագրերը մեր տներն են մտնում նույնպես ալիքների տեսքով, թեև դրանք մեզ համար անտեսանելի են:
Որոշ ալիքներ առաջանում են այն ժամանակ, երբ որևէ առարկա (օրինակ՝ կամերտոնի թևիկները կամ կիթառի լարը) սկսում է ճոճվել: Այսպիսի ճոճումներն անվանում են թրթռում կամ տատանում: Երբ տատանվող առարկան առաջ է բերում շրջապատող օդի տատանումներ, մենք լսում ենք ձայն: Կամերտ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 562 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանն առաջին բանահավաք-ուսումնասիրողներից է. մեծապես նպաստել է հայագիտության զարգացմանը: Հայ գրականության մեջ  ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից է:

 Ղևոնդ Ալիշանը (իսկական անուն-ազգանունը՝ Քերովբե Ալիշանյան) սովորել է ծննդավայրի Վ. Չալըխյանի վարժարանում, 1832–41 թթ-ին՝ Վենետիկի Մխիթարյանների դպրոցում, 1838 թ-ից՝ միաբանության անդամ: 16 տարեկանում, եկեղեցական կանոնակարգի համաձայն, անվանափոխվել է` Ղևոնդ Ալիշան: 1841 թ-ից (ընդհատումներով) դասավանդել է Վենետիկի Ռափայելյան, Փարիզի Մուրատյան վարժարաններում ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 350 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ալիխանյան եղբայրները դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու համար մեկնել են Սանկտ Պետերբուրգ: 
Ավագ եղբայրը՝ Աբրահամը, ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ, կրտսերը՝ Արտեմը՝ համալսարան: Ապրուստի միջոցներ հայթայթելու համար երիտասարդները հարկադրված էին ուսման ընթացքում նաև աշխատել:
Բուհն ավարտելուց հետո եղբայրներն սկսեցին զբաղվել բյուրեղների ռենտգենակառուցվածքային ուսումնասիրո ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Просмотров: 430 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ալժիրը Աֆրիկա մայրցամաքի մեծությամբ երկրորդ երկիրն է: Զբաղեցնում է Միջերկրական ծովից (հյուսիսում) մինչև Սահարայի վիթխարի հրաշեկ անապատի բուն կենտրոնը (հարավում) ընկած տարածքը: Ծովափը բարձր է, ժայռոտ:
Հյուսիսային Ալժիրի լեռնալանջերը, բլուրներն ու հովիտները ծածկված են խաղողի այգիներով ու մրգատու ծառերով. այստեղ մշակում են նարինջ, կիտրոն, ձիթապտուղ, թուզ: Դաշտերում աճեցնում են հացահատիկային բույսեր, ինչպես նաև կարտոֆիլ և այլ բանջարեղեն: Անտառները հազվադեպ են. պահպանվել են միայն լեռներում:< ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 368 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Թաթուլ Ալթունյանը Հայաստանի պետական երգչախմբի և Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի հիմնադիրն է, հայ խմբերգային արվեստի լավագույն ներկայացուցիչներից:

Թաթուլ Ալթունյանը Երևան է եկել 1915 թ-ի գաղթ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 420 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ալեքսանդր Նևսկին ռուս զորավար էր, պետական գործիչ. եղել է Նովգորոդի իշխան (1236-50 թթ.) և Վլադիմիրի մեծ իշխան (1252–63 թթ.):

19-ամյա Ալեքսանդրը՝ Յարոսլավ իշխանի որդին, նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թ-ի հուլիսի 15-ին հարձակվել է շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 432 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Ալեքսանդր Մակեդոնացին (Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336–323 թթ.) զորավար էր, պետական գործիչ: Նրա ստեղծած տերությունը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 464 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)

Արտաքին միջավայրի տարբեր ազդակների ներգործության հանդեպ որոշ մարդիկ շատ զգայուն են: Նման դեպքերում մենք գործ ունենք ալերգիայի հետ: Ալերգիա առաջացնող նյութերը` ալերգածինները (լատիներեն`ալերգեններ), բնույթով և ազդեցության տեսակով խիստ տարբեր են: Լինում` են կենսաալերգածիններ, դեղային, կենցաղային, ծաղկափոշու, սննդային, արդյունաբերական, ֆիզիկական բնույթի ալերգածիններ: Օրգանիզմն ալերգածիններին հակազդում է որպես հիվանդության հարուցչի: 
Ոմանք չեն հանդուրժում սննդի որոշակի տեսակները, ուրիշները` որոշ բույսեր, փոշին կամ կենդանիների բուրդը, հակաբիոտիկները և այլ ... Читать дальше »
Просмотров: 483 | Добавил: Erik | Дата: 22.11.2012 | Комментарии (0)