Среда, 25.06.2025, 14:15Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26
Արծիվները ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են: Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվ, գաճաճ արծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային արծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, գերեզմանաարծիվ, սպիտակապոչ արծիվ: 
Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 437 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ag
Արծաթը հայտնի է վաղ անցյալից: Այն ոսկու և պլատինի նման ազնիվ, թանկարժեք, սպիտակափայլ, գեղեցիկ տեսքով մետաղ է: Նրանից պատրաստել են սեղանի սպասք և տարբեր զարդարանքներ: Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր: Մ.թ.ա. 2500 թ-ին շատ երկրներում արծաթն օգտագործվել է որպես մետաղադրամ: Արծաթից պատրաստված գեղարվեստական առարկաներ են գտնվել նաև Էրեբունիում, Երզնկայում (մ. թ. ա. V–IV դարերում), Արտաշատում (մ. թ. ա. II–I դարերում):
Просмотров: 345 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Հույն փիլիսոփա և գիտնական Արիստոտելն ստեղծել է 
փիլիսոփայական ուսմունք՝ արիստոտելականությունը, ընդհանրացրել է Հին աշխարհի բնագիտության նվաճումները: Գիտության մեծ նորարար էր: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 506 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:
Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 356 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Վանի թագավորության (Ուրարտու) արքա Արգիշտի Ա-ն 
գահակալել է մ. թ. ա. մոտ 786 թ-ից: Նրա օրոք պետությունը 
հասել է իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին:  ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 411 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Արգենտինայի Հանրապետություն
Արգենտինան Հարավային Ամերիկայի մեծությամբ երկրորդ երկիրն է Բրազիլիայից հետո. գրավում է մայրցամաքի հարավարևելյան ու Հրո Երկրի արևելյան մասը և մոտակա կղզիները:
XVI դարում, երբ իսպանացիները սկսեցին նվաճել Հարավային Ամերիկան, հարավում նրանց հիմնած գաղութներից մեկն Արգենտինան էր: Երկիրն Արգենտինա (Արծաթի երկիր, լատիներեն «արգենտում» նշանակում է արծաթ) անվանել է Սեբաստիան Կաբոտը 1526 թ-ին, երբ Լա Պլատայի գետաբերանի մոտ ապրանքներ է փոխանակել արծաթի հետ: Սակայն իսպանացիներն այդ երկրում ո՜չ արծաթ գտան, ո՜չ էլ ոսկի, և երեք հարյուրամյակ Արգենտինան լքված գաղու ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 352 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը հայ ազգային բալետի հիմնադիրներից է:

Իլյա Արբատովը (իսկական անուն-ազգանունը՝ Եղիա Յաղուբյան) 1916– 1921 թթ-ին Թիֆլիսում սովորել է Մ. Պերինիի բալետի ստուդիայում, աշակերտել ռուս հանրաճանաչ բալետմայստեր Միխայիլ Մ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 359 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Արբանյակները երկնային մարմիններ կամ  հատուկ սարքեր  են, որոնք պտտվում են ավելի խոշոր երկնային մարմինների շուրջը: Լինում են բնական և արհեստական արբանյակներ:
Արհեստական արբանյակներն ստեղծել է մարդը: 1957 թ-ի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը երկրամերձ ուղեծիր դուրս բերեց Երկրի առաջին արհեստական արբանյակը, որը ոչ մեծ փայլուն մի գունդ էր՝ արտաքին 4 անտենաներով: Իսկ հետո բազմաթիվ գիշերներ կարելի էր դիտել, թե ինչպես աստղալից երկնքում տեղաշարժվում  են երկու փոքրիկ աստղեր: Ավելի պայծառը հրթիռն էր, որն արբանյակը դուրս ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 932 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Արաքսը (Երասխ) հայոց «մայր գետն է» («Մայր Արաքս»): Հին կտակարանում կոչվել է Գեհոն (դրախտի 4 սրբազան գետերից մեկը), հայկական աղբյուրներում՝ նաև Արազ, հունական ու հռոմեական աղբյուրներում՝ Արախես, վրացականում՝ Ռախսի, Արեզի, Արես: Արաքսը հոսում է ամբողջ Հայկական լեռնաշխարհով:
Վերին հոսանքում այն անցնում է Թուրքիայով, միջին հոսանքում սահմանային գետ է ՀՀ-ի և Թուրքիայի (150 կմ երկարությամբ), Նախիջևանի և Իրանի, ՀՀ-ի և Իրանի (40 կմ), իսկ այնուհետև Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև: Ստորին հոսանքում հոսում է Ադրբեջանի Հանրապետության ... Читать дальше »
Просмотров: 391 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Արարատյան դաշտը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: Այն Արարատյան գոգավորության հատակն է՝ եզրավորված Արագած, Գեղամա, Սիս և Մասիս, Հայկական Պար լեռներով՝ ծովի մակերեվույթից 800–1000 մ բարձրության վրա:
Դաշտն ունի ավելի քան 100 կմ երկարություն և մինչև 25 կմ լայնություն, հյուսիսային սահմանը հասնում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման շրջանը, իսկ հարավայինը՝ մինչև Գայլի դրունք լեռնանցքը: Արարատյան դաշտն ունի չոր ցամաքային կլիմա. ամառը շոգ է (4–5 ամիս), ձմեռը՝ չափավոր ցուրտ, եղանակը հիմնականում անհողմ է: Գարունը շատ կարճատև է, իսկ աշունը՝ տևական, տաք, ինչպես ասում են՝ «ոսկե աշուն»:
Просмотров: 664 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Արամազդը հայկական դիցարանի գերագույն աստվածն է` երկնքի և երկրի ստեղծողը, աստվածների ու դիցուհիների հայրը, պտղաբերության հովանավորը:

Արամազդին մեծարել են Արի, Իմաստուն, Մեծն, Հզոր և Ամենազոր տիտղոսներով: Արամազդի պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից՝ հավանաբար մ. թ. ա. ... Читать дальше »
Просмотров: 361 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Սրանք արագիլանմանների կարգի արագիլների ընտանիքի թռչուններ են: 
Հայտնի է 18 տեսակ: Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում: Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները:
Սպիտակ արագիլը տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում: ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում: Մինչև 1970-ական թվակա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 337 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Прикрепления: Картинка 1
Просмотров: 505 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

ԱՄԷ
Արաբական Միացյալ Էմիրությունները գտնվում է Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հյուսիս-արևելքում՝ Պարսից և Ամանի ծոցերի ափերին:
Մակերևույթը հարթավայրային է, արևելքում կան լեռներ: Կլիման չոր մերձարևադարձա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 378 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Просмотров: 409 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որտեղ արտացոլված են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության և մարդկային ողջախոհության մասին:

Просмотров: 382 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ցանկացած նյութ կազմված է աննշան փոքր մասնիկներից՝ ատոմներից: Հաճախ ատոմները միավորված են խմբերում, որոնց անվանում են մոլեկուլներ: Ատոմների չափերն այնքան փոքր են, որ դրանք նույնիսկ օպտիկական մանրադիտակով անհնար է տեսնել:
Դեռևս մ.թ.ա. 300-ական թվականներին Հին Հունաստանում փիլիսոփաները գիտեին, որ ցանկացած նյութ կարելի է անհաշիվ անգամ բաժանել մասերի. քարը կարելի է փշրել և դարձնել փոշի, ջուրը կարելի է շաղ տալ, և այն կգոլորշիանա՝ կվերածվի գոլորշու: Վերջինս բաղկացած է այնպիսի մանր մասնիկներից, որոնց տեսնելն անհնար է: Հույներին հե ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 423 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ցանկացած նյութ կազմված է աննշան փոքր մասնիկներից՝ ատոմներից: Հաճախ ատոմները միավորված են խմբերում, որոնց անվանում են մոլեկուլներ: Ատոմների չափերն այնքան փոքր են, որ դրանք նույնիսկ օպտիկական մանրադիտակով անհնար է տեսնել:
Դեռևս մ.թ.ա. 300-ական թվականներին Հին Հունաստանում փիլիսոփաները գիտեին, որ ցանկացած նյութ կարելի է անհաշիվ անգամ բաժանել մասերի. քարը կարելի է փշրել և դարձնել փոշի, ջուրը կարելի է շաղ տալ, և այն կգոլորշիանա՝ կվերածվի գոլորշու: Վերջինս բաղկացած է այնպիսի մանր մասնիկներից, որոնց տեսնելն անհնար է: Հույներին հե ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 413 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ատամները մարդու օրգանիզմի ամենակարծր մասերից են: Նրանց օգնությամբ մարդը ծամում, մանրացնում է սնունդը, ուստի ատամները պետք է շատ ամուր լինեն: Մարդկանց ատամները կարևոր դեր ունեն նաև խոսքում՝ որոշ հնչյունների արտաբերման համար: Կենդանիների ատամները պաշտպանության, հարձակման և որսը բռնելու միջոց են:Տարբեր կենդանիների ատամների ձևերը տարբեր են. ձկների ատամներն ավելի հասարակ են, կոնաձև, կաթնասուններինը բարդ են՝ առանձին խմբերի (կտրիչներ, ժանիքներ, աղորիքներ) բաժանված: Առավել զարգացած են կրծողների կտրիչները, գիշատիչների` ժանիքները: Հաճախ ժանիքները որոշ կենդանիների (վարազ, ծովափիղ, փիղ) արական սեռի հատկանիշ են: Լավ զարգացած են խոտակեր կենդանիների աղորիքները:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 321 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Просмотров: 353 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ավտոմեքենան կամ ինքնաշարժը սեփական շարժիչով տրանսպորտի միջոց է: Այն լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի:
Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարվել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի: XVIII դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769 թ-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի լա ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 406 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

«Ավտոմատոս» հին հունարեն բառը նշանակում է «ինքնուրույն գործող», ինքնաշխատ: 
Ավտոմատները մեզ շրջապատում են ամենուրեք, և մենք վաղուց արդեն վարժվել ենք այդ խելացի սարքերին:
Ավտոմատները հետևում են անվտանգ երթևեկությանը, կառավարում գնացքներն ու օդանավերը, թռչում Տիեզերք, ճանապարհորդում դեպ ... Читать дальше »
Просмотров: 333 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ավստրիական Հանրապետություն
Այս ոչ մեծ պետությունը գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Արևելքից արևմուտք նրա տարածքի 3/4-ը զբաղեցնում են Ալպերի լեռնաշղթաները, որոնց բարձր, ձյունապատ գագաթները հասնում են մինչև 3500 մ բարձրության (առավելագույնը՝ 3797 մ, Գրոսգլոքներ լեռ): 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 312 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Տարածքը՝ 7.682,3 հզ. կմ2
Միջին բարձրությունը՝ 300 մ
Ափագիծը՝ 19,7 հզ. կմ
Ամենաբարձր կետը` Կոսցյուշկո լեռնագագաթ՝ 2228 մ
Прикрепления: Картинка 1
Просмотров: 372 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ավիցեննայի իսկական անունը Աբու Ալի իբն Սինա է: Նա հայ մատենագրության մեջ հայտնի է նաև Սինայի որդի անունով: Ծնվել է պետական պաշտոնյայի ընտանիքում: Կրթությունն ստացել է Բուխարայում, 1012 թ-ին տեղափոխվել Իրանի Խորեզմ քաղաք, ապրել Խորասանում, Ղազվինում, Սպահանում, այնուհետև՝ 1015 թ-ին հաստատվել  է Համադանում, դարձել պալատական բժիշկ և վեզիր:  Արաբերենով  և պարսկերենով գրված մոտ 300 աշխատությունների հեղինակ է: 10 տարեկանում Իբն Սինան արդեն գիտեր հանրահաշիվ, երկրաչափություն, կարող էր թվարկել և ցույց տալ աստղերի բոլոր համաստեղությունները: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 380 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում:
Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով` ուզում էին օդ բարձրանալ: Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 332 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Մարտիրոս Սարյանի անվան և 
Պետական մրցանակների դափնեկիր Մինաս Ավետիսյանը 
(Մինաս) 1960-ական թվականների հայ կերպարվեստի նոր  ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 370 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Հունան Ավետիսյանը Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ կրծքով փակել է թշնամու դզօտի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը: Այդ սխրագործության համար նրան հետմահու շնորհվել է (16.5.1944 թ.) Խորհրդային Միության հերոսի կոչում:

Հունանը սովորել է նախ` ծննդավայրի ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 368 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Ավետ Ավետիսյանը ռեալիստական ուղղության խոշոր վարպետներից է հայ թատրոնում: Անգերազանցելի են Սաղաթելի և Զամբախովի նրա դերակատարումները:

Ավետ Ավետիսյանը (իսկական ազգանունը՝ Ոսկանյան) մինչև հինգերորդ դասարանը սովորել է Թիֆ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 301 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ելքը: Այն հայ ժողովրդի հանուն հավատքի մղած առաջին ճակատամարտն է:

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26- ... Читать дальше »
Просмотров: 523 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Մութ, անամպ գիշերներին երկինքը երբեմն հատում են հանկարծակի բռնկող, վառ լուսաշերտեր: Դրանք ասուպներն են՝ տիեզերական տարածությունից Երկրի մթնոլորտ ներթափանցող քարե մարմիններ և փոշու մասնիկներ, որոնք օդի հետ շփումից շիկանում ու այրվում են: Եթե քարաբեկորները բավականաչափ խոշոր են և հասնում են Երկրի մակերևույթին, դրանք կոչվում են երկնաքարեր:
Ասուպներին հաճախ անվանում են ընկնող աստղեր, սակայն իրականում դրանք բոլորովին էլ աստղեր չեն: Այլ ընդամենը այրվող մարմիններ, ինչի արդյունքում մենք երկնքում տեսնում ենք վառ բռնկումներ: ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Просмотров: 682 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Աստվածաշունչը կամ Սուրբ Գիրքը քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքն է, որ գրել են մարգարեներն ու առաքյալները՝ Աստծու ներշնչմամբ. այստեղից էլ՝ Աստվածաշունչ անվանումը:

Աստվածաշունչը Աստծու ստեղծագործության պատմությունն է: Այնտեղ ամփոփված են անհիշելի ժամանակներից եկող կյանքի փիլիսոփայությունը, ... Читать дальше »
Просмотров: 432 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին 
հայկական դիցարանում:

Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում: Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ:
Просмотров: 318 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման: Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից: Աստղագետների դիտումների համար Տիեզերքի մատչելի մասում նյութի մեծ մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական «բնակչությունը»: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը: Մեր Գալակտիկայում կա շուրջ 100 մլրդ աստղ: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերը Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 436 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Прикрепления: Картинка 1
Просмотров: 526 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Աստղագուշակները համոզված են, որ աստղերի նկատմամբ Արեգակի, Լուսնի և այլ մոլորակների ունեցած դիրքերով կարելի է կանխագուշակել մարդու ապագան և նույնիսկ համաշխարհային նշանակության իրադարձություններ: Նրանք որոշում են Արեգակի, Լուսնի և տարբեր մոլորակների դիրքերը (դասավորության աղյուսակը) որոշակի ժամանակամիջոցում (օրինակ՝ որևէ մեկի ծննդյան օրը), այնուհետև բացատրում են, թե այդ մարդու համար ինչ դեր է խաղում այս կամ այն մոլորակի դիրքը: Այդպես կազմվում է բախտացույցը՝ հորոսկոպը:
Աստղագուշակն ... Читать дальше »
Просмотров: 343 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Աստղագիտությունն ուսումնասիրում է մոլորակները, աստղերը և գալակտիկաները, որոնցից կազմված է Տիեզերքը: Աստղագետներն աշխատում են բացատրել այն ամենը, ինչ կարելի է տեսնել գիշերային երկնքում: Նրանք որոշում են նաև, օրինակ, աստղերի տարիքը և դրանց հեռավորությունը Երկրից:
Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվ ... Читать дальше »
Просмотров: 409 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ասմունքը դերասանական արվեստի ճյուղ է, գրական երկերի 
բեմական արտասանություն: 

Просмотров: 305 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Տարածքը (ներառյալ կղզիները)՝  44.445 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝  2.730 հզ. կմ2
Ափագիծը՝  62 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 960 մ
Ամենաբարձր կետը` Ջոմոլունգմա կամ Էվերեստ լեռնագագաթ՝ 8848 մ 
... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 581 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ է՝ հագուստը, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պաննոներ ստեղծելու արհեստ:

Ասեղնագործ աշխատանքներն ստեղծվում են ասեղով, երբեմն՝ հելունով, ասեղնագործող մեքենայով՝ բամբակե, վուշե, մետաքսե, բրդե թելերով, օգտագործ ... Читать дальше »
Просмотров: 952 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Առևտուրն ապրանքների և ծառայությունների առքն ու վաճառքն է. ներառում է նաև փոխանակությունը (բարտեր)` մի տեսակի ապրանքների և ծառայությունների փոխանակումը մեկ այլ տեսակի հետ: 

Տարբերում են մանրածախ ու մեծածախ, ներքին ու արտաքին և ... Читать дальше »
Просмотров: 369 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Կյանքում ամենակարևորը առողջ լինելն է. Դժվար է ճշգրիտ գնահատել, թե ինչ են առողջությունը և առողջ կենսակերպը: Շատ մարդիկ կարծում են, որ առողջ լինելը սոսկ չհիվանդանալն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ առողջությունը մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարօրությունն է: Դա նշանակում է, որ առողջ մարդու տրամադրությունը լավ է, թեթև ու առույգ, հեշտությամբ հաղորդակցվում է շրջապատի մարդկանց հետ, ունակ է արդյունավետ աշխատանքի և արագ չի հոգնում: Առողջական վիճակը պայմանավորում են բազմաթիվ գործոններ` շրջակա միջավայրի լավ պայմանները, հիգիենայի կանոնների պահպանումը, սպորտով և ֆիզիկական վարժություններով զբաղվելը, որն ամրացնում է մկանները, նպաստում արյան շրջանառության բարելավմանը, օրգանիզմի բջիջներին առատ թթվածնով մատակարարմանը և այնտեղից խարամների հեռացմանը: Կարևոր են նաև ճիշտ սնվելը, հանգիստ և բավարար քունը: Վերջինս կախված է տարիքից. նորածինները քնում են 20 ... Читать дальше »
Просмотров: 1220 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Առյուծները տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում: Սակայն այժմ նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են: Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում: Ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում:
Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ 2 մ է, պոչինը՝ մինչև 1 մ, կենդանի զանգվածը հասնում է 250 կգ-ի: Արուն պարանոցի շուրջը և մարմնի առջևի մասում ունի բաշ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 364 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Առաքելյանը խորհրդահայ գեղանկարչության հիմնադիրներից է, բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից:

Սեդրակ Առաքելյանը 1908 թ-ին ավարտել է Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպր ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 351 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Մոտ 1590 թ., Թավրիզ
1670 թ., Վաղարշապատ, թաղված է Էջմիածնի Սբ Գայանե վանքի գերեզմանոցում:

Просмотров: 439 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 457 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Առակը  չափածո կամ արձակ փոքրածավալ ստեղծագործություն է, որն ունի այլաբանական իմաստ և բարոյախրատական բովանդակություն: 

Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից: Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբո ... Читать дальше »
Просмотров: 528 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Առածը և ասացվածքը բանահյուսության տեսակներ են, որոնք կազմված են մի քանի բառից կամ նախադասությունից և արտահայտում են ժողովրդի աշխարհըմբռնումը, կենցաղային, սոցիալ-քաղաքական հարաբերությունները, մարդու բնավորության, խառնվածքի առանձնահատկությունները, ազգային սովորույթները, հավատալիքները և այլն:

Просмотров: 507 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Առագաստանավերի շարժման համար օգտագործում են քամու ուժը: Քամին ուռեցնում է նրանց խոշոր պաստառները՝ առագաստները: Առագաստային զբոսանավերը զբոսանքի կամ մրցարշավի համար նախատեսված նավակներ կամ ոչ մեծ նավեր են: Դրանց մեծ մասի անձնակազմը բաղկացած է 1–2 մարդուց, սակայն խոշոր առագաստանավերի անձնակազմում հաճախ աշխատում են 20 և ավելի նավաստիներ:
Հնում առագաստները սովորաբար պատրաստում էին պարուսինից (առագաստակտոր): Մեր օրերում այդ նպատակով օգտագործում են լայն տարածում ստացած այնպիսի ամուր և թեթև արհեստական նյութեր, ինչպիսիք են նայլոնն ու տ ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 443 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Ապահովագրությունը մարդկանց կյանքը, առողջությունը, ունեցվածքը կամ սեփականության այլ ձևերը հնարավոր կորուստներից պաշտպանելու միջոց է: Տարբերում են 2 հիմնական՝ կյանքի ու առողջության և գույքի ապահովագրության տեսակներ:

Ապահովագրություն  ... Читать дальше »
Просмотров: 329 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Գոյություն ունեն բնական և արհեստական ապակիներ: 
Բնական ապակիները՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան) և այլն, հրաբուխների գործունեության արգասիք են և կոչվում են նաև հրաբխային ապակիներ:
Արհեստական ... Читать дальше »
Просмотров: 758 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Աչքը մարդու և կենդանիների տեսողության օրգանն է:  Աչքերով կենդանիները տեսնում են, տեղեկություն ստանում շրջպատի առարկաների մասին. մարդիկ ճանաչում են առարկաները, զանազանում նրանց գույնը, ձևը և պայծառությունը: Մարդու աչքը աշխատում է լուսանկարչական խցիկի նման. այն բարդ օպտիկական կենդանի սարք է: Առարկայից եկած լույսի ճառագայթների բեկման  և կիզակետման միջոցով աչքի մեջ ստացվում է առարկայի փոքրացված պատկերը: Լույսի ճառագայթներն աչքի մեջ են թափանցում մաշկային թափանցիկ շերտի՝ եղջերաթաղանթի միջոցով, այնուհետև անցնում են պինդ թափանցիկ տեսապակու՝ ոսպնյակի միջով, որտեղ էլ բեկվում և կիզակետվում են աչքի հետին պատի ցանցաթաղանթի վրա: Ստացված պատկերն ընդունվում է ցանցաթաղանթի զգացող նյարդային վերջույթների կողմից, և տեսողական նյարդով ազդակներն ուղարկվում են գլխուղեղ: Աչքի գուն ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Просмотров: 344 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Աշտարակները կառույցներ են, որոնց բարձրությունը բազմաթիվ անգամ գերազանցում է լայնությանը: Դրանք կարող են կանգնած լինել առանձնաբար կամ կազմել այլ կառույցի բաղկացուցիչ մասը: Վաղ անցյալի ամենաբարձր շինությունները Քեոփսի մեծ բուրգը և Ալեքսանդրիայի փարոսն էին Եգիպտոսում, որոնք նաև Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են:
Աշխարհի ամենանշանավոր աշտարակներից մեկը Իտալիայում Պիզայի ընկնող աշտարակն է: Այն թեքվել է, ո ... Читать дальше »
Просмотров: 357 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Просмотров: 379 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Просмотров: 400 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Այսօր արդեն գոյություն ունի աշխարհի 7 հրաշալիքների 2 սերունդ. Հին աշխարհի 7 հրաշալիքները, որոնք ընտրվել էին դեռևս մ. թ. ա. II դարում, և աշխարհի նոր 7 հրաշալիքները, որոնց ընտրությունը կատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 2007 թ-ին:

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույ ... Читать дальше »
Просмотров: 832 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

«Աշխարհացույցը» V կամ VII դարերում կազմված տիեզերագիտության և աշխարհագրության հայերեն ձեռնարկ է, որին կից եղել է շուրջ 15 քարտեզ: 

«Աշխարհացույց» («Աշխարհացոյց») նշանակում է Աշխարհի ատլաս (քարտեզների ժողովածու): Մեզ են հասել «Աշխարհացույցի» քարտեզները նկարագրող ընդարձակ ... Читать дальше »
Просмотров: 371 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Աշխատանքը մարդու նյութական և հասարակական նպատակաուղղված գործունեությունն է` անհատական ու հասարակական կարիքները բավարարելու, կյանքն առավել հարմարավետ, 
ապահով ու բարեկեցիկ դարձնելու համար: Աշխատանքը մարդու գոյության պայման է, բնական անհրաժեշտություն, առանց որի չէր լինի մարդկային կյանքը:
Просмотров: 440 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Անունն անձի անվանումն է, որով նա ճանաչվում է հասարակության մեջ, իսկ ազգանունը՝ հիմնականում տոհմական անվանումը, որը փոխանցվում է ժառանգաբար:
Անունները ծագել են մարդկության զարգացման ամենավաղ շրջանում, հիմնականում՝ հասարակ անուններից: Ամեն ժողովուրդ ստեղծել է իր սեփական անունները, որոնք ժողովուրդների տեղաշարժերի և շփումների հետևանքով անցել են մեկից մյուսին:
Просмотров: 302 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Այս պետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Փոքր Անտիլյան կղզիների խմբում: Զբաղեցնում է երեք փոքր կղզիներ՝ Անտիգուա, Բարբուդա և Ռեդոնդա: Անտիգուան հայտնաբերել է Ք. Կոլումբոսը 1493 թ-ին: Այն ամենամեծն է (280 կմ2), մակերևույթը լեռնային է՝ շրջապատված բուստային խութերով: Բարբուդան (160 կմ2) ունի բուստային ծագում, իսկ Ռեդոնդան բնական արգելոց է և բնակեցված չէ:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 268 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Прикрепления: Картинка 1
Просмотров: 493 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Անտառը ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ամբողջություն է: Անտառում գլխավոր դերը պատկանում է ծառերին ու թփերին, իսկ երկրորդականը՝ խոտաբույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին և այլն: Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառ, տարբեր տեսակներից, օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառ: Անտառի կառուցվածքը պայմանավորված է ծառերի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով: Անտառի ծառատեսակները լինում են գլխավոր և երկրորդական: 
Просмотров: 592 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Просмотров: 377 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)

Զարմանալի երևույթ է անկշռությունը: Երբ տիեզերանավը դուրս է գալիս մերձերկրյա ուղեծիր, նրա մեջ գտնվող բոլոր առարկաները հանկարծ կորցնում են իրենց կշիռը: Շրջված բաժակից, օրինակ, ջուրը չի թափվում: Շարժվելու համար ոչ մի ջանք հարկավոր չէ. տիեզերագնացները լողում, սավառնում են տիեզերանավում:
Ի՞նչ է անկշռությունը, և ինչու՞ է այն առաջանում:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 370 | Добавил: Erik | Дата: 26.11.2012 | Комментарии (0)