Среда, 25.06.2025, 16:00Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 10 » Ադամաթուզը
17:05
Ադամաթուզը
Ադամաթուզը (բանան) բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս է: Ադամաթզի ավելի քան 40 տեսակներ տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում: Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին մշակում են որպես գեղազարդիչ բույս: Սովորաբար ունի 5–6 մ, երբեմն՝ մինչև 15 մ բարձրություն: Ծաղկում և պտղաբերում է տարին 1 անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են կոճղարմատներից: Պտուղները 3 երկայնակի կողերով, երկարավուն մանգաղանման են: Դրանք 10–12 հատով կազմում են ողկույզներ: Ցողունի վրա 6–12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ: Ադամաթուզը պարունակում է C և B1 վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին) և պեկտինային նյութեր: Հասունացած թարմ ադամաթուզը պարունակում է մինչև 18% օսլա, որը պտղի լրիվ հասունանալու ընթացքում փոխակերպվում է շաքարի. օսլայի քանակը նվազում է մինչև 2%, իսկ շաքարինը հասնում է մոտ 19%-ի: Ադամաթուզը չի կարելի պահել 10օC-ից ցածր ջերմաստիճանում, քանի որ վրան առաջանում են մուգ բծեր, և այն փչանում է:
Ադամաթուզը հնագույն մշակաբույսերից է, արևադարձային երկրների համար կարևոր արտահանման ապրանք է:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 465 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: