Среда, 25.06.2025, 16:29Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 20 » Աերոզոլներ
16:01
Աերոզոլներ
Աերոզոլները գազային միջավայրում լողացող պինդ կամ հեղուկ մանր մասնիկներից բաղկացած համակարգեր են:
Մասնիկները շատ փոքր են՝ 10-7–10-2 սմ: Աերոզոլներն անկայուն են. ծանրության ուժի ազդեցությամբ մասնիկները նստում են՝ հաճախ նախօրոք կպչելով իրար: Դրանք կարող են միջավայրից կլանել իոններ և լիցքավորվել: Նույնանուն լիցքավորված մասնիկներով աերոզոլներն ավելի կայուն են: Աերոզոլները լինում են բնական և արհեստական: Բնական աերոզոլներից են ծուխը, չոր մշուշը, մառախուղը, ամպը և այլն: Ի դեպ` շատ վնասակար է ծխախոտի ծուխը, որը վնասում է ոչ միայն ծխողի օրգանիզմը, այլև աղտոտում բնակարանն ու հասարակական վայրերը: Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար հատկապես վտանգավոր է մուրը, որով հագեցած է խոշոր քաղաքների օդը. այն թափանցում է մարդկանց շնչառական օրգաններ, նստում հողի, ջրի, բույսերի վրա: Մեծ է նաև շրջապատն աղտոտող սուլֆատների հասցրած վնասը, որոնք, անջատվելով մթնոլորտից, առաջացնում են թթվային անձրևներ և զանգվածային թունավորումների պատճառ դառնում: Վտանգավոր աերոզոլներ են առաջացնում նաև գիպսը, ասբեստը, մետաղների (երկաթ, կապար, ցինկ, մոլիբդեն, սելեն, թելուր) օքսիդները: Հատկապես վտանգավոր է կապարը: Ավտոմոբիլային մեկ շարժիչը աերոզոլի ձևով տարեկան մթնոլորտ է արտանետում մոտ 1կգ կապար: Աերոզոլների պինդ մասնիկները, խառնվելով օդում եղած ջրի մանր կաթիլներին, հաճախ գոյացնում են մառախուղի հատուկ տեսակ՝ սմոգ: Ուժեղ սմոգը մարդկանց մոտ առաջացնում է շնչահեղձություն, բրոնխային հեղձուկ, ալերգիա, աչքերի բորբոքում: Օդում աերոզոլների առաջացումը վնասակար է մարդկանց և շրջակա միջավայրի համար, hատկապես` ցեմենտի, քիմիական և մանվածքների արտադրություններում: Որոշ աերոզոլներ պայթուցիկ են, օրինակ՝ ածխի, ալյուրի և շաքարի փոշիները: Միջուկային պայթյունները սովորաբար առաջացնում են խիստ վտանգավոր ճառագայթաակտիվ աերոզոլներ: 
Թունավոր աերոզոլների դեմ պայքարի հիմնական եղանակներն են զտումը, լվացումը, առաջացման պատճառների վերացումը, էլեկտրական դաշտի և ձայնային ալիքների կիրառումը: Արհեստական անձրևների առաջացումը, կարկտաբեր ամպերի և մառախուղների ցրումը նույնպես իրականացվում են աերոզոլները վերացնելով: 
Արհեստական աերոզոլներն օգտագործվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, բժշկության մեջ, ինչպես նաև կենցաղում: Մշակաբույսերի, անտառների վնասատուների և հիվանդությունների, կենցաղային վտանգավոր միջատների դեմ պայքարում են թունաքիմիկատային աերոզոլներով: Արդյունաբերական և գյուղատնտեսական աերոզոլները ճիշտ չկիրառելու դեպքում կարող են առաջանալ թունավորումներ և հիվանդություններ: Բժշկության մեջ մաշկի որոշակի վնասվածքների, վերքերի և շնչառական օրգանների հիվանդությունների բուժման նպատակով առանձին դեղանյութեր օգտագործվում են աերոզոլների ձևով. դրանք ավելի արագ և արդյունավետ են ազդում:
  • Աերոզոլ տերմինն առաջինն օգտագործել է անգլիացի քիմիկոս Ֆ. Ի. Ջոնանը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին գերմանացիների կիրառած զառիկի միացությունների մասնիկներից կազմված թունավոր ամպերը բնութագրելու համար: 
  • Աերոզոլ բառն առաջացել է հունարեն «աեր»– օդ և գերմաներեն «զոլ» – կոլոիդ լուծույթ բառերից:  
  • Աերոզոլները մարդու օրգանիզմի վրա ունեցած վնասակար ներգործությունից բացի, մեծ չափով կլանում են արեգակնային ճառագայթումը, ազդում նաև մթնոլորտի և Երկրի ջերմային ու լուսային ռեժիմների վրա: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 547 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: