Среда, 25.06.2025, 16:08Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 22 » Աղթամար վանք
17:10
Աղթամար վանք
Միջնադարյան հոգևոր-մշակութային կենտրոն Աղթամարի վանքը 1113–1895 թթ-ին եղել է կաթողիկոսանիստ: Վանքի գլխավոր կառույցը Սբ Խաչ եկեղեցին է (կառուցվել է 915–921 թթ-ին), որն իր  բարձրարվեստ  քանդակներով և հորինվածքի կատարելությամբ հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի կառույցներից է:

Աղթամար կղզին (մոտ 0,7 կմ2 տարածքով) գտնվում է Վանա լճի հարավարևելյան մասում՝ ցամաքից 3–3,5 կմ հեռավորությամբ: Բնակելի է եղել հնագույն ժամանակներից. պահպանվել են մինչուրարտական կիկլոպյան շարվածքով պարսպապատերի հետքեր: IV դարում կղզում եղել է Ռշտունի տոհմի ամրոցը: VII դարում այն Թեոդորոս Ռշտունու ռազմական հենակետն էր հակաարաբական կռիվներում: X դարում Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորն Աղթամարում մեծ շինարարություն է ծավալել՝ այն դարձնելով անառիկ բերդ-քաղաք՝ Արծրունյաց թագավորության վարչական ու հոգևոր-մշակութային կենտրոն: Գագիկ արքայի հրամանով` կղզու հարավային ծովեզրին վիմաքարերով կառուցել են ծովից 2,6 մ բարձրությամբ արհեստական ամբարտակ և ծովածոց՝ իր նավահանգստով (այժմ ծածկված է ջրով): Այդ ամենն ամրացվել է 554 մ երկարությամբ բարձրաբերձ, լայնանիստ բուրգեր, բարձր աշտարակներ և հուսալի դարպասներ ունեցող պարսպով: Կղզու ամենաբարձր վայրում կառուցվել է պարըսպապատ միջնաբերդը (ապարանքներով, պարտեզներով, փողոցներով, օժանդակ շինություններով) և քաղաքի ճարտարապետական համակառույցում գերիշխող քառակուսի հատակագծով պալատը (ճարտարապետ` Մանուել):
Քաղաքի կառույցներից պահպանվել է միայն պալատական եկեղեցին՝ Սբ Խաչը (ճարտարապետ` Մանուել)` քառախորան, խաչաձև գմբեթավոր հորինվածքով, սրածայր վեղարով, 16-նիստանի թմբուկով, մուտքերը՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից: Եկեղեցին ունեցել է արծաթազօծ դռներ, թագավորանիստ օթյակ: Պատերը  ողջ պարագծով դրսից շրջառում են պատկերաքանդակների 6 գոտի (Հին ու Նոր կտակարանների թեմաներով, բուսական, կենդանական քանդակներ և զարդաքանդակներ, տոհմանշաններ, զինանշաններ, դիմաքանդակներ և այլն): Ճարտարապետության ու քանդակագործության օրգանական համադրմամբ առանձնանում է արևմտյան ճակատը, որի հորինվածքի կենտրոնում Գագիկ արքան է` եկեղեցու մանրակերտը ձեռքին, դիմացը՝ Փրկիչը` օրհնական աջով: 
Բարձրարվեստ է նաև եկեղեցու զարդանկարներով և ավետարանական թեմաներով որմնանկարչությունը, որն իր պատկերագրական համակարգով զգալիորեն նախորդել է Արևմուտքին: XIII դարում եկեղեցու շուրջը կառուցվել են մատուռներ, 1763 թ-ին՝ գավիթ, XIX դարում՝ հարավային ճակատին կից քառամույթ նախամուտք-զանգակատուն:
Աղթամարի գրչության կենտրոնում են գործել գրիչներ Զաքարիա Աղթամարցին, Դանիելը, Թովմա Մինասենցը, Ներսես և Ստեփանոս եղբայրները, Գրիգորիս Աղթամարցին և ուրիշներ: Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ պատմագրական երկեր, նկարազարդ ավետարաններ, մաշտոցներ, հայսմավուրքներ, տաղարաններ և այլն:
1917 թ-ին Աղթամարի վանքը լքվել է և ամայացել: 2007 թ-ին թուրքական կառավարության աջակցությամբ Սբ Խաչ եկեղեցին նորոգվել է և վերածվել թանգարանի:
Տես նաև Մանուել:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 377 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: