Среда, 25.06.2025, 16:52Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 22 » Ալյումին
16:49
Ալյումին
Al
Ալյումինը սպիտակ, արծաթափայլ, փափուկ, դյուրահալ մետաղ է: Ալյումինի միացությունները հայտնի են վաղ անցյալից: Դեռևս մ. թ. ա. I դարում ալյումինական պաղլեղներն օգտագործվում էին Եգիպտոսում՝ որպես կապակցող և աղաղող նյութեր: Հին հույներն ալյումինական պաղլեղներն անվանել են "alumen”, որտեղից էլ ծագել է ալյումին անվանումը: 1754 թ-ին գերմանացի քիմիկոս Ա. Մարգրաֆը պաղլեղներից անջատել է անգույն «պաղլեղային հող» (այդ պատճառով ալյումինը հայերեն անվանել են նաև «պաղլեղածին»), որն ավելի ուշ հայտնաբերվել է նաև կավի մեջ և կոչվել «արզնահող»: 
Մետաղական ալյումինն առաջին անգամ ստացել է դանիացի ֆիզիկոս Հ. Էրստեդը 1825 թ-ին: Արդեն 1855 թ-ին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվել են ալյումինի փոքր ձուլակտորներ: Այդ ժամանակաշրջանում ալյումինը ոսկուց շատ քիչ էր էժան և օգտագործվում էր միայն զարդեր պատրաստելու համար:
Ալյումինի պարունակությունը երկրակեղևում 8,8% է (ըստ զանգվածի): Տարածվածությամբ այն երրորդ տարրն է (թթվածնից ու սիլիցիումից հետո), մետաղներից՝ ամենատարածվածը: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում: Կարևոր բնական միացություններից են ալյումինասիլիկատները, նաև բոքսիտները, ալունիտը, նեֆելինները, կորունդը, կրիոլիտը: Կորունդը բյուրեղական Al2O3 միներալն է. կարմիր կորունդը կոչվում է սուտակ, կապույտը՝ շափյուղա, որոնք կիսաթանկարժեք քարեր են:
Ալյումինը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է: Պլաստիկության շնորհիվ կռելի է և հեշտ գլանվում է անգամ սառը վիճակում: Նրանից կարելի է գլանել շատ բարակ փայլաթիթեղ («արծաթե թուղթ») և ձգել բարակ լար: Խառնուրդները մեծացնում են ալյումինի կարծրությունը, փոքրացնում քիմիական կայունությունը, ջերմահաղորդականությունը և էլեկտրահաղորդականությունը: Ալյումինը քիմիապես ակտիվ տարր է: Օդում օքսիդանում է և պատվում օքսիդի կայուն պաշտպանիչ թաղանթով, որը խանգարում է ալյումինի հետագա օքսիդացմանը:
Արդյունաբերության մեջ ալյումինը ստանում են` հեղուկ կրիոլիտում լուծված կավահողը (Al2O3) էլեկտրոլիզի ենթարկելով: Ալյումինն ամենաշատ օգտագործվող մետաղներից է (երկրորդը՝ երկաթից հետո): Ալյումինն ու նրա համաձուլվածքներն օգտագործվում են հաղորդալարեր, կոնդենսատորներ, քիմիական սարքավորումներ, օդանավեր, ստորջրյա նավեր, արհեստական արբանյակներ, տարբեր կենցաղային իրեր պատրաստելու համար:
Ալյումինի փոշու տևական ներշնչումն առաջացնում է թոքերի ալյումինոզ՝ փոշեգարություն, և վերին շնչառական ուղիների բորբոքում:
Ալյումին արտադրվում է նաև Հայաստանում` Քանաքեռի ալյումինի գործարանում, որը գործարկվել է 1950 թ-ին (այժմ՝ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է` «Արմենալ»): Այստեղ արտադրվում է ալյումինի կենցաղային, տեխնիկական իրերի արտադրության և սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող փայլաթիթեղ, ինչպես նաև լայն սպառման ապրանքներ:
  • Ալյումինի խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Գվինեայում, Հունաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: 
  • Ալյումինի փոշին տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով: Այդ ռեակցիան օգտագործվում է բենգալյան կրակ պատրաստելիս և զանազան հրավառություններում: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 520 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: