 |

 |
| Пятница, 19.12.2025, 21:57 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 22 » Ամբարտակներ
|
Ամբարտակները գետը կամ գետաբերանը պատնեշող կառույցներ են: Դրանք կառուցում են ջրհեղեղներն ու վարարումները կանխելու, ջրէկներում էլեկտրաէներգիա արտադրելու, խոշոր քաղաքները ջրամատակարարելու և գյուղատնտեսական ցանքերը ոռոգելու համար: Ամբարտակը պատնեշում է գետի հունը, ջուրը կուտակվում և առաջացնում է ջրամբար: Ժամանակակից ջրամբարտակները լինում են 2 հիմնական տեսակի` լցովի և ամբողջաքարային: Լցովի ամբարտակները քարահողային խոշոր լիրքաթմբեր են: Դրանց հիմնամասերը փոքր-ինչ ավելի լայն են, քան գագաթները, քանի որ ջրի ճնշումն ավելի ուժեղ է ամբարտակի հիմնամասում: Քարի շերտն ամբարտակը պահպանում է ողողաքայքայումից: Ամբարտակի ամբողջ հաստությամբ տեղակայվում է անջրանցիկ պատնեշը՝ բետոնե խոշորաբեկորները:Լցովի ամբարտակները սովորաբար կառուցվում են լայնահուն գետերի վրա, քանի որ այդ ամբարտակների շինանյութը համեմատաբար էժան է: Այդպիսի ամբարտակներն ի վիճակի են դիմակայել հիմքի տեղաշարժերին, սակայն ջուրը կարող է աստիճանաբար ողողահարել և քանդել դրանք: Այս երևույթներից խուսափելու համար ճարտարագետները ամբարտակի հիմքը պատում են ջրանթափանց բետոնով կամ ջրի մի մասը հեռացնելու համար կառուցում են կողմնատար ջրթափ: Ամբողջաքարային ամբարտակները սովորաբար կառուցում են բետոնից: Դրանք հարմար են նեղ, խոր կիրճերը պատնեշելու համար, որովհետև միայն բետոնն է դիմանում այդպիսի ամբարտակի հիմքում ստեղծվող ուժեղ ճնշմանը: Ամբողջաքարային ամբարտակի պարզագույն տեսակը ուժեղացված ամբարտակն է, որի հիմքը շատ ավելի լայն է գագաթից: Ռեկորդակիր ամբարտակներ - Աշխարհում ամենաբարձրերից մեկը Տաջիկստանում Վախշ գետի վրա կառուցված Ռոգունի ջրէկի ամբարտակն է, որն ունի 335 մ բարձրություն: Իսկ նույն գետի վրա կառուցված Նուրեկի ջրէկի ամբարտակի բարձրությունը 300 մ է:
- Կանադայի Ալբերտա նահանգում կառուցվել է Սինքրյուդ-Բեյլինգս քարահողային ամբարտակը, որի ծավալը 540 կմ3 է:
- Աշխարհի ամենամեծ ջրամբարը` 169 հզ. կմ3 ծավալով, գտնվում է Ռուսաստանում, որն առաջացել է Անգարա գետի վրա կառուցված Բրատսկի ջրէկի ամբարտակով:
|
|
Просмотров: 432 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |