Среда, 25.06.2025, 16:00Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 22 » Ամրոց
17:31
Ամրոց
Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և 
պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է: 

Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը: 
Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին: 
Ստրկատիրական պետությունների շատ քաղաքներ նաև ամրոցներ էին: Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը: XV–XVI դարերում ամրոցների կառուցվածքում նշանակալի փոփոխություն է մտցրել հրետանու զարգացումը: Բարձր պատերին փոխարինել են քարե պատերով ամրացված հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները (ամրոցի պարիսպների անկյուններում կառուցված հնգանկյուն ամրություն): XIX դարում, պայմանավորված հրետանու հետագա զարգացմամբ, կառուցվել է պաշտպանական ամրոցների նոր տեսակ՝ կազմված միջուկից (հին ամրոցից) և 2–3 կմ շառավղով առանձին ամրությունների գոտուց:
Առաջին համաշխարհային պատերազմից  (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ Ֆրանսիայում՝ Մաժինոյի, Գերմանիայում՝ Զիգֆրիդի, Ֆինլանդիայում՝ Մաններհայմի գծերը և այլն:
Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով: Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են: Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն: Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին:
Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն: Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել: 
Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով: Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում` Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների: 
Просмотров: 381 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: