Среда, 25.06.2025, 16:37Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 13
Гостей: 13
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Անվերջություն
20:09
Անվերջություն
Ցանկացած հեռավորություն, որը կարելի է չափել,մաթեմատիկոսներն անվանում են վերջավոր:
Տունը, փողոցը, քաղաքը և նույնիսկ Երկիր մոլորակը կարելի է չափել: Գիտնականները կարողանում են չափել նաև Երկրից մինչև Արեգակը, աստղերը և նույնիսկ աստղադիտակով երևացող աստղերի հեռավորությունները:
Բայց չէ՞ որ մենք կարող ենք, թեկուզ և մտովի, թռչել ավելի ու ավելի հեռու... չէ՞ որ ցանկացած չափերի հեռավորությունից այն կողմ էլի ինչ-որ բան կա, և այդպես շարունակ:
Իսկ այժմ խոսենք մեկ այլ բանի մասին. տեսնենք, թե որն է ամենամեծ թիվը: Ձեր իմացած ամենամեծ թվին ավելացրեք 1, և կստացվի նոր, ավելի մեծ թիվ, դրան նույնպես ավելացրեք 1, կստացվի հերթական ավելի մեծ թիվը, և այդպես շարունակ...: Հետևաբար ամենամեծ թիվը գոյություն չունի: Ինչպես ասում են, գոյություն ունի թվերի անվերջ բազմություն:
Մեր օրինակում «և այդպես շարունակ» արտահայտության մեջ է թաքնված անվերջության գաղտնիքը: Երբ մենք ասում ենք «և այդպես շարունակ», նշանակում է, որ գործողությունը, որի մասին մենք խոսում ենք, կարելի է կրկնել ցանկացած անգամ` անվերջ: Ահա հենց այդպիսի դեպքերում էլ խոսում են անվերջության մասին: Ինչ աստղ էլ որ վերցնենք, կա նրանից ավելի հեռավորը: Թվերն անվերջ են, որովհետև չկա «ամենամեծ թիվ», յուրաքանչյուր թվին հետևում է մեկ ուրիշը՝ ավելի մեծը:
Որքան էլ որ այստեղ անորոշ է մնում անվերջության գաղափարը, այնուամենայնիվ, այն կոնկրետ ու օգտակար կիրառություն ունի, հատկապես՝ մաթեմատիկական հաշվարկներում:

Просмотров: 378 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: