Среда, 25.06.2025, 16:37Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 13
Гостей: 13
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Ապահովագրություն և թոշակ
20:36
Ապահովագրություն և թոշակ
Ապահովագրությունը մարդկանց կյանքը, առողջությունը, ունեցվածքը կամ սեփականության այլ ձևերը հնարավոր կորուստներից պաշտպանելու միջոց է: Տարբերում են 2 հիմնական՝ կյանքի ու առողջության և գույքի ապահովագրության տեսակներ:

Ապահովագրություն 
Ապահովագրության (ապահովագրության պայմանագիր) համաձայն՝ ապահովագրվող անձը պարբերաբար կատարում է որոշակի վճարումներ, իսկ պայմանագրով նախատեսված դեպքերում (կյանքի, առողջության կորստի, գույքի վնասվելու և այլն) ապահովագրական կազմակերպությունն ապահովագրված անձին կամ նրա ժառանգներին (անձի մահվան դեպքում) վճարում է պայմանագրով սահմանված վնասի փոխհատուցում:
Ապահովագրությունը լինում է պարտադիր (օրենքն անձին պարտավորեցնում է ապահովագրվել) և կամավոր (անձը կամավոր վճարումներ է կատարում այս կամ այն պատահարի պատճառած վնասից ապահովագրվելու համար). օրինակ՝ շատ երկրներում պարտադիր է մեքենայի կամ առողջության ապահովագրությունը:
Կան ապահովագրության բազմաթիվ տեսակներ. օրինակ՝ Եվրամիության երկրների դասակարգմամբ՝ գոյություն ունի գույքային ապահովագրության 18 տեսակ՝ կյանքի, առողջության, հաշմանդամության, բիզնեսի, կենսաթոշակային, մեքենայի, տարերային աղետներից և այլն:
Կյանքի ապահովագրությունը նախատեսում է ապահովագրված անձի մահվան դեպքում դրամական միջոցների վճարում նրա կնոջը (կամ ամուսնուն), ժառանգներին: Առողջության ապահովագրության պայմանագրի համաձայն՝ ապահովագրված անձի հիվանդության կամ հաշմանդամության դեպքում ապահովագրական կազմակերպությունը վճարում է որոշակի դրամական միջոցներ՝ առողջության վերականգնման համար:
Արևմտյան երկրներում կինոաստղերն ու մարզաշխարհի հանրաճանաչ մարզիկները չափազանց մեծ գումարներով ապահովագրում են իրենց գեղեցկությունը, մարմնի առանձին օրգաններ և այլն: Այս երևույթն ավելի շատ գովազդի և սենսացիա առաջացնելու նպատակ ունի:

Թոշակ և կենսաթոշակ
Թոշակը և կենսաթոշակը ամենամսյա  վճարում է, որը տրվում է համապատասխան իրավունք ձեռք բերած անձանց: Այլ կերպ ասած՝ կենսաթոշակը մարդու` կենսաթոշակի անցնելուց կամ աշխատունակությունը կորցնելուց հետո փոխհատուցում ստանալու իրավունքն է`  աշխատունակ տարիքում կատարած համապատասխան վճարումների դիմաց: 
Ամենատարածվածը տարիքային կենսաթոշակն է. որոշակի աշխատանքային ստաժը և սահմանված տարիքը լրանալուց հետո  մարդը ստանում է կենսաթոշակի իրավունք: Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքով` 63 տարին լրացրած քաղաքացին, եթե ունի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, կարող է ստանալ կենսաթոշակ:
Սովորաբար կենսաթոշակի չափը պայմանավորված է աշխատած տարիների քանակով և քաղաքացու աշխատավարձով` ըստ կատարած սոցիալական ապահովության վճարումների չափի:  Հայաստանում  դեռևս մշակված չեն տարբերակված կենսաթոշակի չափի որոշման մեխանիզմներ: 
Կան նաև կենսաթոշակի այլ տեսակներ, օրինակ՝ հաշմանդամության, կերակրողին կորցնելու, ծերության, արտոնյալ պայմաններով և այլն: Դրանց որոշ տեսակներ նշանակվում են ցմահ, մյուսների վճարումը դադարեցվում է՝ համապատասխան հիմքերը վերանալու դեպքում:
Տարբեր երկրներում գործում են կենսաթոշակային տարբեր համակարգեր, որոնց հիմնական տարբերությունը ֆինանսավորման մեխանիզմներն են: Գործող համակարգերում կենսաթոշակառուների թոշակները ֆինանսավորվում են երիտասարդ (աշխատող) սերնդի կատարած վճարումներով: Այլ- ընտրանքային մոտեցումը ենթադրում է, որ անձի պարտադիր սոցիալական վճարումները կուտակվում են կենսաթոշակային հիմնադրամներում՝ նրա հաշվեհամարին, որից հետագայում ֆինանսավորվում է տվյալ անձի կենսաթոշակը:
Կան նաև երկրներ, որոնք այս 2 մոտեցումները համատեղում են:
Բացի պարտադիր կենսաթոշակային համակարգից` գործում է նաև կամավոր կենսաթոշակային համակարգը, երբ անձը կենսաթոշակային հիմնադրամի իր հաշվեհամարին փոխանցում է որոշակի լրացուցիչ միջոցներ և հետագայում ստանում լրացուցիչ կենսաթոշակ:

Просмотров: 330 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: