Среда, 25.06.2025, 16:09Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Արա Գեղեցիկ և Շամիրամ
21:40
Արա Գեղեցիկ և Շամիրամ
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որտեղ արտացոլված են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության և մարդկային ողջախոհության մասին:

Հայկական ժողովրդական այս առասպելը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով: Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, ընծաներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը, սակայն, չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցըրել նրա շորերն ու հայտարարել, Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:
Պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը դարձել է գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր. Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ դիցապատմական ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը պատկերել է կտավում:
Просмотров: 383 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: