 |

 |
| Пятница, 03.04.2026, 20:38 | Приветствую Вас Гость Регистрация | Вход RSS |
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
|
| Статистика |
Онлайн всего: 4 Гостей: 4 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Ноябрь » 26 » Արամազդ
|
Արամազդը հայկական դիցարանի գերագույն աստվածն է` երկնքի և երկրի ստեղծողը, աստվածների ու դիցուհիների հայրը, պտղաբերության հովանավորը:
Արամազդին մեծարել են Արի, Իմաստուն, Մեծն, Հզոր և Ամենազոր տիտղոսներով: Արամազդի պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից՝ հավանաբար մ. թ. ա. VI–V դարերում: Նրան նվիրված տաճարներ են կառուցվել Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոցում, Վասպուրականի Անձևացյաց գավառի Պաղատ լեռան վրա՝ «Տունն Արամազդա և Աստղկան» անունով: Նրան նվիրված տոնը կատարել են Ամանորին՝ Նավասարդին (օգոստոս). այդ օրը տեղի էին ունենում նավասարդյան խաղեր ու մրցումներ: Արամազդին զոհաբերել են սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդի անունով է կոչվել հայկական հեթանոսական տոմարի (Բուն Հայկյան թվական) ամիսների 15-րդ օրը: Հայաստանում հելլենիզմի տարածման շրջանում (մ. թ. ա. III – մ. թ. I դարեր) Արամազդին փոխարինել է հունական Դիոս-Զևսը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Արամազդի մեհյաններն ու արձաններն ավերել են: Հայոց դիցարանի աստվածներն Արամազդի զավակներն են:
|
|
Просмотров: 376 |
Добавил: Erik
| Рейтинг: 0.0/0 |
|
|
 |