Среда, 25.06.2025, 16:08Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Արբանյակներ
21:56
Արբանյակներ
Արբանյակները երկնային մարմիններ կամ  հատուկ սարքեր  են, որոնք պտտվում են ավելի խոշոր երկնային մարմինների շուրջը: Լինում են բնական և արհեստական արբանյակներ:
Արհեստական արբանյակներն ստեղծել է մարդը: 1957 թ-ի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը երկրամերձ ուղեծիր դուրս բերեց Երկրի առաջին արհեստական արբանյակը, որը ոչ մեծ փայլուն մի գունդ էր՝ արտաքին 4 անտենաներով: Իսկ հետո բազմաթիվ գիշերներ կարելի էր դիտել, թե ինչպես աստղալից երկնքում տեղաշարժվում  են երկու փոքրիկ աստղեր: Ավելի պայծառը հրթիռն էր, որն արբանյակը դուրս էր բերել ուղեծիր: Մյուսը՝ աչքով հազիվ նշմարելի աստղիկը, մեր մոլորակի արհեստական արբանյակն էր:
Մեր օրերում Երկրի շուրջն արդեն պտտվում են հազարավոր արհեստական արբանյակներ: 
Երկրի արհեստական արբանյակները մերձերկրյա ուղեծիր են դուրս բերվում կրող հրթիռների, «Կոսմոս» կամ «Շաթլ» տիպի տիեզերական սարքերի օգնությամբ: Արհեստական արբանյակների մի մասը հաղորդում է ռադիո-, հեռուստա- և հեռախոսային ազդանշաններ, մյուսները նկարահանում են Երկրի մակերևույթը և ուսումնասիրում տիեզերական տարածությունը: Արբանյակը տիեզերքում շարժվում է որոշակի` շրջանաձև կամ ձվաձև հետագծով, որն անվանում են ուղեծիր: Արբանյակը շարժվում է իր ուղեծրով և չի թռչում հեռավոր Տիեզերք, որովհետև նրան պահում է մոլորակի ձգողության ուժը: 
Երկրի մակերևույթից 300 կմ հեռավորության վրա գտնվող արբանյակը 1 պտույտը կատարում է 90 րոպեում, իսկ մոտ 36 հզ. կմ հեռավորությամբ պտտվող արբանյակի պտտման պարբերությունը հավասար է արդեն 24 ժամի, այսինքն՝ 1 օրվա: Այսպիսով, եթե նման մի արբանյակ արձակվի Երկրի հասարակածի հարթության մեջ (դա կոչվում է երկրակայուն ուղեծիր), ապա այն մշտապես կգտնվի Երկրի նույն կետի վերևում:
Այդպիսի օրային արբանյակները հարմար են ռադիո- և հեռուստահաղորդումները վերահաղորդելու համար: Իրարից հավասարապես հեռու պտտվող օրային 3 արբանյակների օգնությամբ կարելի է Երկրի վրա գտնվող 1 ռադիոկայանի հաղորդումները սփռել ամբողջ երկրագնդով մեկ:
Արբանյակային հեռուստահաղորդակցման միջազգային միությունը (Ինթելսաթ) կապի արբանյակների լայն ցանց ունի երկրակայուն ուղեծրում: Այժմ պատկերացրեք տիեզերական տարածությունում գտնվող 2 կետ, որտեղ Երկրի ու Լուսնի ձգողության ուժերը միմյանց հավասար են, և որոնք Երկրի ու Լուսնի ծանրության կենտրոնների հետ գտնվում են մի¬ևնույն հարթության մեջ (այդ կետերն անվանում են լիբրացիայի եռանկյունային կետեր): Այդտեղ տեղավորված արբանյակները կգտնվեն կայուն հավասարակշռության մեջ և Երկրի ու Լուսնի նկատմամբ մշտապես կպահպանեն իրենց սկզբնական դիրքը: 
Կան նաև արբանյակներ, որոնք պտտվում են Երկրի շուրջը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ: Այդպիսի ուղեծրերն անվանում են բևեռային: Յուրաքանչյուր պտույտի ժամանակ արբանյակը թռչում է Երկրի մակերևույթի տարբեր շրջանների վրայով:
Գիտական արբանյակներում տեղադրված սարքերն օգնում են ուսումնասիրել Արեգակնային համակարգի մոլորակները, այլ գալակտիկաներ, Տիեզերքը: Գիտական արբանյակներում փորձարկվում են նաև տիեզերական ապագա թռիչքների համար նախատեսվող սարքեր, կատարվում կենսաբանական, բժշկական, տարբեր տեխնոլոգիական փորձեր:
Օդերևութաբանական արբանյակներն արժեքավոր տեղեկություններ են տալիս օդային զանգվածների շարժման մասին և օգնում կանխագուշակելու եղանակը: Գեոդեզիական արբանյակների օգնությամբ քարտեզագիրները որոշում են Երկրի առանձին կետերի կոորդինատները, լուսանկարում մեր մոլորակի մակերևույթը: Նավագնացության արբանյակներով, ինչպես առաջներում` աստղերով, Արեգակով և Լուսնով, կողմնորոշվում են նավերն ու օդանավերը: Կապի արբանյակների շնորհիվ կարելի է հեռախոսային կապ հաստատել, լսել ու դիտել ռադիո¬ հեռուստահաղորդումները երկրագնդի ցանկացած վայրից: 
Արբանյակներն օգտագործվում են նաև հետախուզական նպատակներով: Լրտես-արբանյակները լուսանկարում են Երկրի վրա գտնվող ռազմական օբյեկտները:
Երկրի արհեստական արբանյակների հատուկ տարատեսակներ են ուղեծրային կայանները: Դրանք այնպիսի չափեր ունեն, որ գիտափորձի ժամանակ այնտեղ կարող են ապրել և աշխատել մի քանի տիեզերագնացներ: Ուղեծրային կայանի և Երկրի կապն իրականացվում է տիեզերանավերով: Այդ կայանները կարող են աշխատել նաև ինքնուրույն:
Արհեստական արբանյակներում մեծ մասամբ օգտագործվում է արևային մարտկոցների էներգիան. դրանք արևի լույսը փոխարկում են էլեկտրաէներգիայի: 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 933 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: