Среда, 25.06.2025, 16:18Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 26 » Արեգակ
22:02
Արեգակ
Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:
Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել: Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով ճառագայթվում են: Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ մասը: Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից: 
Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:

Արեգակի ակտիվությունը
Արեգակի խոշոր պլանով արված լուսանկարներում երևում է, որ այն նման է եռացող կաթսայի, որից դուրս են հորդում և ապա հետ են թափվում շիկացած գազի հսկայական լեզվակներ: Գազի մի մասը Արեգակից մշտապես արտահոսում է միջմոլորակային տարածություն: 
Արեգակի մակերևույթին գրեթե միշտ դիտվում են մուգ բծեր. այդտեղ արեգակնային գազերը մի քանի հարյուր աստիճանով ավելի սառն են, քան դրանց շրջապատի մակերևույթը, ուստի և այդ հատվածները մուգ են երեվում: Արեգակի վրայի բծերի քանակը պարբերաբար փոխվում է: Մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ դրանց թիվը դառնում է ամենամեծը: Այդ ժամանակ, ինչպես ասում են աստղագետները, Արեգակն ակտիվանում է. բոլոր շարժընթացները կատարվում են ավելի բուռն, ուժեղանում է ճառագայթումը:
Գիտնականներն ուսումնասիրում են արեգակնային և երկրային երևույթների կապը, աշխատում գտնել այնպիսի միջոցներ, որոնք պաշտպանեն մեզ Արեգակի վնասակար ազդեցությունից:
Արեգակի շուրջը, բոլոր ուղղություններով, տարածվում է արեգակնային մթնոլորտը, որը նույնպես հիմնականում կազմված է ջրածնից և հելիումից: Արեգակի լրիվ խավարումների ժամանակ, երբ Լուսինը մեզանից ամբողջապես ծածկում է Արեգակը, նրա շուրջը մի քանի րոպեով բռնկում է արևապսակը՝ երկար ելուստներով մարգարտաարծաթափայլ լուսապսակը, որտեղ ելուստներն արեգակնային մթնոլորտի ամենահեռավոր ծայրամասերն են:
Արեգակի անընդհատ դեպի տիեզերական տարածություն արտանետած նյութի բազմաթիվ մանրագույն մասնիկները՝ պրոտոնները, էլեկտրոնները և այլն, առաջացնում են այսպես կոչված արեգակնային քամի, որը ներթափանցում է ամբողջ Արեգակնային համակարգ: Երբեմն Արեգակի մթնոլորտում տեղի են ունենում շատ ուժեղ պայթյուններ՝ արեգակնային բռնկումներ, երբ Արեգակի որոշակի տեղամասերից դուրս են նետվում շատ արագ շարժվող մեծաթիվ մասնիկներ: Բաց Տիեզերքում կամ Լուսնի վրա գտնվող տիեզերագնացների համար այդ բռնկումները կարող են վտանգավոր լինել: Գիտնականները մշակում են արեգակնային բռնկումները կանխատեսելու ու դրանցից պաշտպանվելու եղանակներ:
Մեր մոլորակի վրա Արեգակի էներգիան օգտագործվում է զանազան սարքերում՝ արեգակնային ջեռուցիչներում, ծովաջրի աղազատիչներում, նաև տիեզերանավերում ու ինքնաշխատ կայաններում տեղադրված արեգակնային մարտկոցներում:
Գիտնականներն Արեգակի դիտումները կատարում են աստղադիտարաններում՝ արեգակնային աստղադիտակներով, նաև ուղեծրային աստղադիտարաններից, որոնց Երկրի մթնոլորտը չի խանգարում:
ՀՀ-ում էներգիայի աղբյուրների սակավության պայմաններում հեռանկարային է արեգակնային էներգիայի օգտագործումը` էլեկտրական հոսանք ստանալու նպատակով:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 357 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: