Среда, 25.06.2025, 16:52Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 27 » Արկածային գրականություն
14:11
Արկածային գրականություն
Արկածային գրականությունը գեղարվեստական գրականության տեսակ է, որին բնորոշ են հետաքրքրաշարժ սյուժեն, իրադարձությունների և գործողությունների սրընթաց, հաճախ անհավանական զարգացումն ու անսպասելի հանգուցալուծումը: Արկածային գրականությունը սերտորեն առնչվում է գիտաֆանտաստիկ և դետեկտիվ ժանրերին:

Միջին դարերում արկածային գրականության սիրված թեմաներից էր ծովագնացների, ճանապարհորդների, թափառաշրջիկների, ասպետների պատահարներով լի կյանքը: Պատկերվող իրադարձությունները երբեմն կարող են ունենալ իրական հիմք: Համաշխարհային արկածային գրականության առաջնեկներից են XVI դարի ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն և XVII–XVIII դարերի անգլիացի գրող Դանիել Դեֆոն: Ֆ. Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպն ուշագրավ է չափազանցված ու զավեշտական իրադարձություններով և կերպարներով: Վեպում հեղինակն անդրադարձել է նաև Հայոց Արտավազդ Բ թագավորի ճակատագրին և Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը Հռոմում: 
Դ. Դեֆոն գրել է «Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանալի արկածները», «Նավապետ Սինգլթոնը» և արկածային այլ վեպեր: «Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանալի արկածները» վեպը մի մարդու պատմություն է, ով միայնակ հայտնվում է անմարդաբնակ կղզում և, չնայած բոլոր արհավիրքներին ու դժվարություններին, կարողանում է կղզում կենսապայմաններ ստեղծել և իր աշխատանքով ու կենցաղավարությամբ դիմակայել: Տպավորիչ է նաև Ուրբաթի կերպարը, ով կարճ ժամանակում Ռոբինզոն Կրուզոյի շնորհիվ կիսավայրենուց փոխակերպվում է գիտակից անհատի: 
Արկածային գրականությունը վերելք է ապրել XIX դարում: Երևան են եկել ամերիկյան, անգլիական, ֆրանսիական գրականության լավագույն նմուշներ՝ Ֆենիմոր Կուպերի հերոսի՝ Կաշվե գուլպայի մասին վեպերը, այդ թվում՝ «Պիոներները», «Վերջին մոհիկանը» և «Ծովային վեպերը» («Լոցմանը»), Հենրի Հագարդի «Մոնթեսումայի դուստրը» վեպը, որոնք արտացոլում են Ամերիկայի գաղութացմանն առնչվող հերոսական ու ողբերգական իրադարձությունները, Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին», «Նավաբեկյալները», «Առևանգվածը», «Քատրիոնա», Ալեքսանդր Դյումա-հոր «Կոմս Մոնտե Քրիստո», «Մարգո թագուհին» և արկածային մյուս վեպերը, որոնք գրավում են հետաքրքիր ու լարված սյուժեներով: Լուի Բուսենարը «Ադամանդ որոնողները», «Պարոն Սինթեզի գաղտնիքը» վեպերը գրել է աշխարհագրական և պատմական հենքի վրա: Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերի հերոսները հիշվում են իրենց չարաճճիությամբ ու հնարամտությամբ:
Գիտաֆանտաստիկ վեպի հիմնադիրներից Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները («Նավապետ Գրանտի զավակները», «Խորհրդավոր կղզին», «Տասնհինգամյա նավապետը» և այլն) համակված են Երկիր մոլորակի ու Տիեզերքի գաղտնիքները բացահայտող գիտության ռոմանտիկայով:
Ռուս գրականության մեջ գիտաֆանտաստիկ վեպեր են գրել Ալեքսեյ Տոլստոյը («Աելիտա», «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը»), Ալեքսանդր Բելյաևը («Պրոֆեսոր Դոուելի գլուխը», «Երկկենցաղ մարդը»), ամերիկյան գրականության մեջ՝ Ռեյ Բրեդբերին («4510 ըստ Ֆարենհայտի»), Այզեկ Ազիմովը («Ես ռոբոտ եմ», «Վեստայում լքվածները») և ուրիշներ:
Դետեկտիվ գրականությանը հատուկ են խճճված ու առեղծվածային հանցագործությունների պատմության բացահայտումը և հետաքննության անսպասելի հանգուցալուծումը: Հիմնադիրներից են ամերիկացի Էդգար Պոն («Սպանություն Մորգ փողոցում», «Ոսկե բզեզը»), անգլիացի  Կոնան Դոյլը: Վերջինիս հերոսների՝ Շեռլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները մեծ ճանաչում են բերել հեղինակին: Կ. Դոյլի դետեկտիվ գրականության ավանդույթները շարունակել է Ագաթա Քրիստին («Պուարոն հետաքննում է», «Ռոջեր Էքրոյդի սպանությունը», «Մկան թակարդը», «Արևելյան ճեպընթացը»), ֆրանսիական գրականության մեջ՝ Ժորժ Սիմենոնը («Մաժեստիկ» հյուրանոցի նկուղներում», «Մեգրեն Նյու Յորքում», «Կարմիր լույս», «Նոր մարդը քաղաքում»): 
Հայ գրականության մեջ արկածային-դետեկտիվ գրականության հիմնադիրը Երվանդ Օտյանն է, որի «Ապտյուլ Համիտ և Շերլոք Հոլմս» և «Սալիհա հանըմ կամ բանակը բռնավորին դեմ» պատմաարկածային-դետեկտիվ վեպերն ուրույն տեղ ունեն հայ վիպագրության մեջ: Արկածային վեպեր և վիպակներ են գրել Րաֆֆին («Խաչագողի հիշատակարանը»), Վախթանգ Անանյանը («Սևանի ափին», «Հովազաձորի գերիները»), գիտաֆանտաստիկ վեպեր ու վիպակներ՝ Աշոտ Շայբոնը («Գիշերային ծիածան», «Սպիտակ ստվերների աշխարհում», «Տիեզերական օվկիանոսի կապիտանները», «Երկիր մոլորակի գաղտնիքը»), Կարեն Սիմոնյանը («Թափառող մոլորակը») և ուրիշներ:
Просмотров: 703 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: